Ֆինանսավորում, հմտություններ ու աշխատատեղեր և քաղաքականության բարեփոխում EU4Business-ն ակտիվորեն գործում է ՓՄՁ զարգացման ոլորտում 2020 թվականի թիրախային արդյունքների ապահովման ուղղությամբ

Հայաստան Ադրբեջան Վրաստան Մոլդովա Ուկրաինա
Ֆինանսավորում, հմտություններ ու աշխատատեղեր և քաղաքականության բարեփոխում EU4Business-ն ակտիվորեն գործում է ՓՄՁ զարգացման ոլորտում 2020 թվականի թիրախային արդյունքների ապահովման ուղղությամբ

Արևելյան գործընկերության երկրների 10000-ից ավելի ՓՄՁ-ներ 2016-17 թվականներին EU4Business-ի շրջանակներում ստացել են ավելի քան 593 միլիոն եվրո արժողությամբ վարկեր, ավելի քան 1500 ՓՄՁ-ներ ստացել են խորհրդատվական ծառայություններ, մինչդեռ գրեթե 8400 ՓՄՁ-ներ ստացել են վերապատրաստում, իսկ ավելի քան 20000-ը հաճախել են նախաձեռնության շրջանակներում կազմակերպված միջոցառումներին:

Սրանք ընդամենը մի քանիսն են այն ձեռքբերումներից, որոնք նշված են EU4Business-ի 2018 թ. տարեկան հաշվետվության մեջ: Հաշվետվությունը ներկայացրել է նախաձեռնության Քարտուղարությունը՝ 2018 թ. հունիսի 19-ին Բրյուսելում կազմակերպված «Արևելյան գործընկերության երկրներում կառուցվածքային բարեփոխումների, ֆինանսական հատվածի կառուցվածքի, գյուղատնտեսության և ՓՄՁ-ների» վերաբերյալ խմբային քննարկման ընթացքում: Միջոցառմանը մասնակցում էին մոտ 60 շահագրգիռ կողմեր Արևելյան գործընկերության վեց երկրներից, Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինությունից (DG NEAR) և EU4Business-ի Քարտուղարությունից:

EU4Business-ն առաջադրել է Խմբային քննարկման առավոտյան նիստի գերակայությունները՝ հաշվետվության ներկայացմամբ և ԱլԳ երկրներում գործարար միջավայրի բարելավման ուղիների վերաբերյալ քննարկմամբ՝ շեշտը դնելով ներդրումային միջավայրի վրա:

EU4Business-ն ընդգրկում է 43 ծրագրերից կազմված փաթեթ, որում ԵՄ-ի ընդհանուր ներդրումային պարտավորությունը 348 միլիոն եվրո է: Փաթեթն իրականացվում է 20 գործընկերների կողմից և, ընդհանուր առմամբ, կազմում է մոտ 2 միլիարդ եվրո վարկ:

Ձեռքբերումների ներկայացում

Հաշվետվության ներկայացումը ներառում էր EU4Business-ի բոլոր չորս նպատակների կատարման ուղղությամբ առկա ձեռքբերումների վերլուծությունը, ինչպես նաև բոլոր վեց ԱլԳ երկրներում այս տարի ավելի վաղ անցկացված ազգային խորհրդատվությունների վերաբերյալ շնորհանդեսները և այն ՓՄՁ-ների շրջանում իրականացված հարցման արդյունքները, որոնք օգտվել են սխեմայի շրջանակներում տրամադրված ֆինանսական պրոդուկտներից:

Միջոցառումը բացել և համակարգել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Մեթյու Բուսկեն, ով շեշտել է տարածաշրջանին և համապատասխանեցման գործընթացներին տրվող գերակայությունը, ներառյալ ԽՀԱԱԳ-ի առևտրային համաձայնագրերը, որոնց նպատակն է շահառու երկրներում խթանել զբաղվածությունը և արտահանումը:

Ձեռքբերումները ներկայացրել է Ջուլիա Ջարովան՝ EU4Business-ի Քարտուղարության Խմբի ղեկավարը, ով կենտրոնացել է վերջին առանցքային արդյունավետության ցուցանիշների վրա, որոնք ցույց են տալիս, որ ծրագիրը հասցնում է ապահովել ԵՄ-ի 2020 թվականի թիրախային արդյունքները Արևելյան գործընկերության համար, կամ առաջ է անցնում դրանցից՝ բոլոր վեց ԱլԳ երկրների տնտեսություններում ապահովելով նոր աշխատատեղեր, գիտելիքներ և հմտություններ, մուտք դեպի շուկաներ և բարելավված օրենսդրական դաշտ:

EU4Business-ի 2018 թ. հաշվետվությունում ներկայացված առանցքային ձեռքբերումներից են.

  • ծրագրի շրջանակներում ավելի քան 10000 ՓՄՁ-ներ վարկեր են ստացել 2016-2017 թթ. ժամանակաշրջանի ընթացքում, իսկ 2009-2017 թվականներին վարկ են ստացել ընդհանուր թվով 66000-ից ավելի ՓՄՁ-ներ.
  • 2016-2017 թվականներին ավելի քան 1500 ՓՄՁ-ներ խորհրդատվական ծառայություններ են ստացել EU4Business-ի միջոցով, և 2009-2017 թվականներին աջակցություն ստացած ՓՄՁ-ների ընդհանուր թիվը կազմել է 3000.
  • 2016-2017 թվականներին ՓՄՁ-ներին տրված վարկերի արժեքը 593 միլիոն եվրոյից ավելի է, ինչի արդյունքում 2009-2017 թթ. ժամանակաշրջանում տրամադրված վարկերի ընդհանուր արժեքը գերազանցում է 1,96 միլիարդ եվրոն.
  • մոտավորապես 8400 հոգի ստացել է ուսուցում կամ ուղղորդում, և 20665 մարդ մասնակցել է EU4Business-ի շրջանակներում 2016-2017 թվականներին կազմակերպված միջոցառումներին՝ ցուցանիշները հասցնելով մինչև 11000 և 27000՝ համապատասխանաբար 2009-2017 թվականների համար.
  • քաղաքականության ռազմավարությունների և իրավական բարեփոխումների վերաբերյալ առաջարկները 2009-2017 թթ. ժամանակաշրջանում հանգեցրել են 129 օրինագծի նախապատրաստմանը և 50 նոր օրենքների կիրարկմանը, որոնց հիմնական մասը՝ 2016-2017 թվականներին.
  • աջակցություն է տրամադրվել ՓՄՁ-ներում ստեղծված մոտ 87000 աշխատատեղի համար, և, EU4Business-ի մեկնարկից ի վեր, ստեղծվել է ավելի քան 28000 նոր աշխատատեղ, որոնցից ավելի քան 50%-ը՝ 2016-2017 թվականներին: 

ՓՄՁ հետազոտություն վարկ ստացող շահառուների շրջանում

2018 թվականին EU4Business-ի Քարտուղարության՝ EU4Business-ի վարկ ստացող շահառուների շրջանում անցկացրած ՓՄՁ հետազոտությունը ցույց տվեց, որ ստացված վարկերը դրական ազդեցություն են ունեցել շրջանառության և զբաղվածության վրա, այդ թվում՝

  • ընկերությունների 72%-ի մոտ գրանցվել է շրջանառության աճ, որոնց մեկ երրորդի շրջանառության աճը գերազանցել է 25%-ը.
  • արտահանող ընկերությունների 47%-ը վարկի ստացման արդյունքում գրանցել է արտահանման աճ.
  • շահառու ընկերությունների 34%-ի աշխատատեղերն աճել են մինչև 25%-ով, ևս 14%-ի մոտ աշխատատեղերի աճը գերազանցել է 25%-ը:

Մեկնաբանելով շնորհանդեսը՝ երկրների ներկայացուցիչները արդյունքների ապահովման հարցում հիմնական խնդիրների լուծման վերաբերյալ հակիրճ տեղեկություններ տրամադրեցին մասնակիցներին և խոսեցին հանրային հատվածին վերաբերող մի քանի նորարարական նախաձեռնությունների մասին: Այսօր բոլոր երկրներն ունեն ՓՄՁ զարգացման գործակալություններ, որոնք ղեկավարում են ՓՄՁ-ներին ուղղված աշխատանքը՝ սովորաբար գործելով էկոնոմիկայի նախարարությունների ներքո և ազգային ռազմավարությունների ու գործողությունների ծրագրերի համաձայն:

Պատվիրակներին նաև ներկայացվել է իրենց քաղաքականություններում գենդերային հավասարության ռազմավարությունն արտացոլելու պահանջ, որի արդյունավետ իրականացումը դեռևս կաղում է ամբողջ տարածաշրջանում:

Գործարար միջավայրի բարելավում

EU4Business-ի վերաբերյալ քննարկումները նաև ներառել են ՏՀԶԿ-ից թարմ տեղեկություններ քաղաքականության աշխատանքի միջոցով գործարար միջավայրի բարելավումների և այն հարցի վերաբերյալ, թե բարելավված կարգավորումը ինչ օգուտներ կարող է տալ ազգային և արտասահմանյան ներդրումների համար: Լուսաբանվել է Ադրբեջանի դեպքը՝ ցույց տալու համար, թե ինչպես կարելի է ներգրավել այդպիսի ներառական ներդրումներ:

Դրան հաջորդել է CheczInvest-ի շնորհանդեսը ռազմավարական ներդրումների քաղաքականության մոտեցման միջոցով Չեխիայի Հանրապետությունում գրանցված հաջողությունների վերաբերյալ: Վրացի ներկայացուցիչը ներկայացրեց «Էնթերփրայզ Ջորջիա»-ի նույն ուղղությամբ կատարվող քայլերը՝ հատկապես շեշտադրելով զբոսաշրջության ոլորտը:

Կեսօրից հետո օրակարգի հարցերի մեծամասնությունը վերաբերում էր զբոսաշրջությանը, և երկրների պատվիրակները մտքեր էին արտահայտում զբոսաշրջության կայուն զարգացման հետագա խթանման նպատակով իրականացվող ՓՄՁ աջակցության միջոցառումների մասին: Եզրափակիչ նիստի ընթացքում քննարկվեցին տեղական տնտեսական զարգացման օգուտները, և թե ինչպես կարելի է ազգային և ենթազգային մակարդակում զուգահեռ ռազմավարական մոտեցման միջոցով տպավորիչ արդյունքների հասնել ՓՄՁ աճի ոլորտում:

Հանդիպումը եզրափակվեց Եվրոպական հանձնաժողովի այն գնահատականով, որ EU4Business-ն ապահովում է ԱլԳ երկրների տնտեսական զարգացման արդյունքները, և որ 2020 թվականի թիրախային արդյունքները իրատեսորեն են սահմանված: Ներկայումս հաշվի են առնվում Օրակարգում սահմանված բոլոր առանցքային գերակայությունները՝ ստանձնելով էական ազգային հանձնառություն բարեփոխումների ուղղությամբ:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները