You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 5 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական փաթեթ է տրամադրում Ինեկոբանկին՝ նպաստելու Հայաստանում մասնավոր հատվածի անցմանը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայակայուն գործելակերպերի։ Ծրագրին աջակցում է Եվրոպական միությունը (ԵՄ)՝ տրամադրելով 523,000 եվրո գումարի չափով խրախուսական դրամաշնորհներ:

Տեղական փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) այս ֆինանսավորումը կօգտագործեն կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության ուղղությամբ ներդրումների, ինչպես նաև ԵՄ չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաների և ծառայությունների արդիականացման համար՝ միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների օգտագործումը:

Փաթեթը տրամադրվում է ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակներում: Վերջինս առաջատար նորարակական նախաձեռնություն է, որն օգնում է տեղական ընկերություններին բարելավել իրենց մրցունակությունը թե՛ երկրի ներսում և թե՛ արտերկրում` արդիականացնելով արտադրական օբյեկտներն ու գործընթացները ԵՄ չափանիշներին համապատասխան:

Ամենավերջինը Նորություններ
am az ge md ua
17.10.2022
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Եվրոպական միությունը մեծացնում են իրենց աջակցությունը արևելաեվրոպական, կովկասյան և Միջերկրական ծովի հարավային և արևելյան տարածաշրջանների երկրներում գործող թերսպասարկվող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ): Նշված երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։
am
12.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) հինգ տարի մարման ժամկետով $10 միլիոն է տրամադրել ԱրարատԲանկին՝ ֆինանսավորելու Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)։
am
05.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի Զարգացման մեխանիզմը (EFSE DF) կաջակցի Հայաստանում գործող SmartGateVC վենչուրային կապիտալի հիմնադրամին՝ վաղ փուլում գտնվող ստարտափների և հետազոտություններով ու մշակումներով (R&D) զբաղվող ընկերությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման գործում:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները