You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Մրցունակ և շուկայի պահանջներին համապատասխան բրենդի ստեղծման գործում հայաստանյան ձեռնարկություններին օգնում է նաև Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունը։

Արտադրանքի տեսքը ոչ պակաս կարևոր է, քան բաղադրությունը։ Գրագետ մշակված բրենդը ցանկացած ընկերության շարժիչ ուժն է՝ նպաստելով ապրանքի առաջխաղացմանն ու վաճառքին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում։ Մրցունակ և շուկայի պահանջներին համապատասխան բրենդի ստեղծման գործում հայաստանյան ձեռնարկություններին օգնում է նաև Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունը։ Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ ԵՄ-ն բիզնեսի համար (EU4Business) աջակցության շրջանակում։  

Նախաձեռնությունն աջակցում է սննդի վերամշակման ոլորտում գործող մի շարք ընկերությունների բրենդի մշակման գործում՝ անհատական մոտեցում ցուցաբերելով նրանցից յուրաքանչյուրին։ Մշակվող բրենդը շեշտադրում է հայկական արտադրանքի առանձնահատկություններն ու շուկայական առավելությունները՝ դարձնելով այն առավել մրցունակ և գրավիչ արտահանման համար։ Ծրագրի այս աջակցությունից հիմնականում օգտվում են չրի, պահածոների, խոտաբույսերի և բուսական թեյերի արտադրութամբ զբաղվող ընկերությունները։ Հայաստանի բարձրադիր լեռներում ծնված ու կենսատու արևով համեմված բուսական թեյերն արդեն հասցրել են ճամփորդել տարբեր երկրներ՝ այդ թվում Եվրոպական միության անդամ պետություններ՝ արժանանալով ընդհուպ մինչև Գերմանիայի կանցլերի բարձր գնահատականին։ Այդուհանդերձ, տեղական արտադրողները շարունակում են միջազգային շուկայում դիրքերն ամրապնդելու նոր հնարավորություններ փնտրել՝ որպես առաջնային քայլ զարգացնելով ընկերության բրենդը։   

«Յուրաքանչյուր ընկերության հաջողության բանալին թե բաղադրությամբ, և թե փաթեթավորմամբ որակյալ արտադրանք ունենալն է», - նշում է «Էդնա» ընկերության հիմնադիր տնօրեն Գնել Նազարյանը։ 

«Առևտրի միջազգային կենտրոնի աջակցությամբ այժմ մեր թեյերի նոր շարքի համար բրենդային ինքնություն ենք մշակում, որը կլինի ինքնատիպ ու գրավիչ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային սպառողի համար։ Թեյերի տուփերի դիզայնը մշակելիս ներշնչվել ենք բնության տարերքներից, իսկ փաթեթավորման համար նախատեսում ենք օգտագործել վերամշակվող պոլիէթիլեն, որը ժամանակի ընթացքում կքայքայվի ու բնությանը վնաս չի հասցնի։ Ծրագրի մասնագետների խորհրդով տուփերն այնպես ենք պատրաստելու, որ իրար մեջ շարվեն, և լոգիստիկ ծախսերը չավելանան», -ավելացնում է Գնելը։  

Նախքան արտահանումը Գնելը մեծապես կարևորում է տեղական շուկայում ներկայացված լինելը։ Սա հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ սպառողի նախասիրությունները, ընկերության բացերն ու դրանք շտկելու ուղիներ գտնել։

Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունն արդեն երեք տարի է, ինչ հայաստանյան ընկերություններին օգնում է միջազգային և հատկապես Եվրոպական շուկայի պահանջներին համապատասխան մրցունակ ապրանք արտադրել՝ աջակցելով արտադրական ողջ շղթայում՝ բրենդավորումից ու փաթեթավորումից մինչև փոխադրում։

«Բրենդինգը չափազանց կարևոր է միջազգային շուկայում հաջողության հասնելու համար։ Բուժիչ նպատակներով բուսական թեյ արտադրողները պետք է վստահ լինեն, որ տուփի վրա նշված բաղադրիչները համապատասխանում եմ միջազգային և հատկապես Եվրոպական միության չափանիշներին և ուղեցույցին», - նշում է թեյերի միջազգային փորձագետ Անջելա Փրայսը, ով երկու տարի շարունակ անհատական խորհրդատվություն է տրամադրել տեղական թեյարտադրողներին «EU4Business․ առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում։   

«Թափոնների և պլաստիկի օգտագործման կրճատումը, ինչպես նաև վերամշակման հնարավորությունը կարևոր գործոններ են բազմաթիվ սպառողների համար։ Ընկերությունները պետք է իմանան, թե ինչ նյութեր են օգտագործվել փաթեթավորման ընթացքում, որպեսզի հարկ եղած դեպքում տեղեկացնեն նաև գնորդին կամ սպառողին տուփի վրա նշված նշանների միջոցով։ Խոտաբույսերն ու թեյերը կարևոր է զերծ պահել խոնավությունից, և այստեղ ամենաարդյունավետը դեռևս պլաստիկն է։ Այնուամենայնիվ, տեխնոլոգիաները փոխվում են, և շուկայում աստիճանաբար սկսում են կիրառել նաև բուսական հիմքով պլաստիկ»,- ավելացնում է փորձագետը։

Տարիների հետ Հայաստանում բրենդինգն ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում հայրենական արտադրանքի մրցունակությունն ու, առհասարակ, երկրի տնտեսական դիրքերը բարելավելու առումով։  

Ամենավերջինը Նորություններ
am
18.03.2024
Եվրոպական միությունը շատ ակտիվ է նոր բիզնեսների զարգացմանն աջակցելու հարցում, մասնավորապես՝ կանանց շրջանում, եւ առավել եւս՝ ՀՀ մարզերում: Այնպես որ, մի կարծիր, թե անպայման պետք է գտնվես Երեւանում, ունենաս բարձրագույն կրթություն կամ արդեն իսկ հիմնադրված բիզնես՝ ԵՄ կողմից աջակցություն ստանալու համար:
am
23.01.2024
Ի տարբերություն խոշոր քաղաքային կենտրոնների, Հայաստանի գյուղական բնակավայրերում կանանց առաջարկվող աշխատատեղերի պակաս կա՝ անկախ նրանց տարիքից: Շիրակի մարզը ասվածի վառ օրինակներից է․ այստեղ կանանց գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ։
am
04.12.2023
Հայաստանյան առաջատար բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կստանա երկու հավասար վարկերից բաղկացած 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում՝ մասնավոր հատվածի վերավարկավորման նպատակով։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները