Հայաստանի տեխնոլոգիական ՓՄՁ-ների համար մատչելի դրամաշնորհներ

Հայաստան
Հայաստանի տեխնոլոգիական ՓՄՁ-ների համար մատչելի դրամաշնորհներ

Այժմ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի (SMEDA) միջոցով նոր դրամաշնորհներ են մատչելի Հայաստանի ՓՄՁ-ների համար:

Համաֆինանսավորումը հասանելի է SMEDA ծրագրի երկու բաղադրիչների ներքո՝

  • Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՆԶՀԴ).
    €30 000-€50 000 արժողությամբ դրամաշնորհներ
  • Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցություն (STEP).
    €15 000 արժողությամբ դրամաշնորհներ

Ընկերությունները պետք է լինեն տեխնոլոգիայի ոլորտում գործող ՓՄՁ-ներ (օրինակ՝ ճարտարագիտություն, մաքուր տեխնոլոգիաներ կամ բիոտեխնոլոգիաներ), գրանցված լինեն Հայաստանում առնվազն մեկ տարի և կարողանան տրամադրել համաֆինանսավորում:

Սա մեկ տարի տևողությամբ դրամաշնորհների շարքի առաջին դրամաշնորհն է, որը ՓՄՁ-ների համար հասանելի կլինի 2017 - 2019 թթ.:

SMEDA ծրագիրը նպատակաուղղված է զբաղվածության և ՓՄՁ-ների մրցունակության աճին Հայաստանում: Այն EU4Business և EU4Innovation նախաձեռնությունների մաս է կազմում և համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից (BMZ) և իրականացվում GIZ PSD SC տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2017թ. փետրվարի 5

Կոնտակտային տվյալներ

Հարցեր դրամաշնորհի գործընթացի մասին

Էլփոստ՝ processinfo@eif.am
Հեռ.՝ +37410 219797: 

Մամլո ծառայության կոնտակտային տվյալներ

Նունե Քոչինյան, SMEDA ծրագրի հաղորդակցության հարցերով պատասխանատու
Էլփոստ՝ nune.kochinyan@giz.de
Հեռ.՝ +37410 26 99 86:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները