You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ)՝ Հայաստանի Կենտրոնական բանկի (ՀԿԲ) հետ համագործակցությամբ, ապրիլի 4-ին Երևանում անցկացրեց ձեռնարկատերերի կայուն ֆինանսավորմանը նվիրված բանկիրների առաջին կլոր սեղանը, որը կազմակերպվել էր EU4Business նախաձեռնության աջակցությամբ:

Հայաստանի բանկերի ազդեցիկ ղեկավարների հավաքի ընթացքում ուսումնասիրվել է բանկային սեկտորի դերը միկրո և փոքր ձեռնարկություններին (ՄՓՁ-ներ) ֆինանսական ծառայությունների մատուցման հարցում առավելագույն կայունության և ազդեցության հասնելու համար:

Միջոցառումը, որը ղեկավարվում էր Վրաստանի Ազգային բանկի նախկին ղեկավար Գեորգի Կադագիձեի կողմից, միավորել էր տեղական և միջազգային փորձը՝ ուսումնասիրելու ՄՓՁ-ների ֆինանսավորման ոլորտի վերջին զարգացումները և տեսակետներ փոխանակելու ողջ բանկային սեկտորում: Հատուկ ուշադրություն է դարձվել տեղական արժույթով վարկավորման կարևորությանը. մասնակիցները քննարկել են տեղական արժույթով ֆինանսավորմանն ուղղված խնդիրների հաղթահարման ուղիները և կարծիքներ փոխանակել հայաստանյան ձեռնարկատերերի համար տեղական արժույթով վարկերի մատչելիությունը բարելավելու և խորացնելու վերաբերյալ:

ՀԵԵՀ-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Թիսկենսը նշել է. «Միկրո և փոքր ձեռնարկությունները Հայաստանում տնտեսական աճի և զբաղվածության հիմնական շարժիչ ուժն են: Որպես հիմնադրամ, որը նպաստում է Եվրոպական արևելյան հարևանության տարածաշրջանում ՄՓՁ-ների ֆինանսավորմանը և աշխատատեղերի ստեղծմանը, ՀԵԵՀ-ն նպատակ ունի սատարել այս կարևոր հատվածի կայունությանն աջակցող միջավայրի ստեղծմանը: Հայաստանի Կենտրոնական բանկը այս առումով հատկապես արժեքավոր դաշնակից է եղել՝ նպաստելով այն միջոցներին, որոնք ընդլայնել են ՀԵԵՀ-ի հնարավորությունը՝ առաջարկելու իր գործընկերներին տեղական արժույթով վարկերի տրամադրում»:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ավելացրեց. «Մենք գոհունակությամբ նշում ենք, որ ՀԵԵՀ-ի պորտֆելը Հայաստանում գործընկեր վարկային հաստատություններում շարունակաբար աճում է թե՛ ծավալով, թե՛ քանակով: Այսօրվա դրությամբ մենք կարող ենք արձանագրել, որ ՀԵԵՀ-ի կողմից առաջարկվող նման ծրագրերից ստացված արդյունքները գոհացուցիչ են: Ակնկալում ենք, որ մեր համագործակցությունը կընդլայնվի հետագայում»:

Տեղեկություններ ՀԵԵՀ-ի մասին 

Լինելով զարգացման ֆինանսավորման աշխարհի խոշորագույն հիմնադրամներից մեկը՝ Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) նպատակ ունի նպաստել Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան հարևանության տարածաշրջանում տնտեսական զարգացմանը և բարգավաճմանը՝ ներդրումներ կատարելով միկրո և փոքր ձեռնարկությունների հաջողությունների, ինչպես նաև տնային տնտեսությունների կենսապայմանների բարելավման մեջ: Քանի որ ֆինանսական ծառայությունների մատչելիությունը այս հատվածի զարգացման համար առանցքային նշանակություն ունի, ՀԵԵՀ-ն ուշադրություն է դարձնում տեղական ֆինանսական հատվածների աջակցությանը՝ ամրապնդելով նշված նպատակային խմբի համար պատասխանատու ֆինանսավորում տրամադրելու նրանց կարողությունը: Տեղական գործընկերների միջոցով ներդրումային գործունեության հետ մեկտեղ ՀԵԵՀ-ն իր ազդեցությունն ընդլայնում է ՀԵԵՀ-ի Զարգացման գործիքի միջոցով, որը տեխնիկական աջակցություն, ուսուցումներ և այլ ոչ ֆինանսական աջակցություն է տրամադրում ձեռնարկատերերին ու հաստատություններին:

ՀԵԵՀ-ը հիմնվել է KfW-ի (Գերմանական զարգացման բանկի) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ՝ EU4Business նախաձեռնության շրջանակներում, որը ներառում է փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) ԵՄ-ի կողմից տրամադրվող ողջ աջակցությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում, որի մեջ մտնում են ԵՄ-ը, իր անդամ պետությունները և վեց գործընկեր երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:

Ամենավերջինը Նորություններ
am
18.03.2024
Եվրոպական միությունը շատ ակտիվ է նոր բիզնեսների զարգացմանն աջակցելու հարցում, մասնավորապես՝ կանանց շրջանում, եւ առավել եւս՝ ՀՀ մարզերում: Այնպես որ, մի կարծիր, թե անպայման պետք է գտնվես Երեւանում, ունենաս բարձրագույն կրթություն կամ արդեն իսկ հիմնադրված բիզնես՝ ԵՄ կողմից աջակցություն ստանալու համար:
am
23.01.2024
Ի տարբերություն խոշոր քաղաքային կենտրոնների, Հայաստանի գյուղական բնակավայրերում կանանց առաջարկվող աշխատատեղերի պակաս կա՝ անկախ նրանց տարիքից: Շիրակի մարզը ասվածի վառ օրինակներից է․ այստեղ կանանց գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ։
am
04.12.2023
Հայաստանյան առաջատար բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կստանա երկու հավասար վարկերից բաղկացած 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում՝ մասնավոր հատվածի վերավարկավորման նպատակով։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները