
«Եվրոպական Միությունը (ԵՄ) պատրաստ է Հայաստանին աջակցելու տնտեսական քաղաքականության բարեփոխումների իրականացման հարցում»,- ասում է դեսպանը
«ԵՄ-ն պատրաստ է աջակցելու Հայաստանի նոր կառավարության տնտեսական քաղաքականության շրջանակներում բարեփոխումների իրականացմանը»,- հոկտեմբերի 20-ին Միջազգային տնտեսական կոնգրեսի ընթացքում ասաց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Կոնգրեսին մասնակցում էին փորձագետներ և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ՝ քննարկելու Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտող գործոնները:
Վկայակոչելով Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) անցկացրած հետազոտության արդյունքները՝ պրն Սվիտալսկին ընդգծեց առաջնահերթ քննարկման ենթակա հարցերը, ներառյալ հարկային և մաքսային օրենսդրությունը, մենաշնորհների դեմ պայքարը, պետական գնումների ընթացակարգերում թափանցիկության և դատական համակարգի անկախության ապահովումը: