Հմտությունների բացակայությունն ու նոր շուկաներ մուտք գործելու անկարողությունը՝ Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ների առջև ծառացած մարտահրավերներ

Հայաստան Ադրբեջան Վրաստան Մոլդովա Ուկրաինա
Հմտությունների բացակայությունն ու նոր շուկաներ մուտք գործելու անկարողությունը՝ Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ների առջև ծառացած մարտահրավերներ

«Միջազգայնացումը և անհրաժեշտ հմտությունները երկու մեծագույն մարտահրավերներն են, որոնց բախվում են Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրները»,- նշվեց ԵՄ քաղաքականության հետ տնտեսական համապատասխանեցման 2-րդ հարթակիAnchorAnchorAnchor 17-րդ հանդիպման ընթացքում, որը կայացավ 2017 թ. Մայիսի 18-ին:

2-րդ հարթակի նպատակն է խորացնել ԱլԳ երկրների ու ԵՄ-ի միջև տնտեսական ինտեգրումը և աջակցել ԱլԳ երկրներին՝ իրենց գործարար հնարավորությունները բարելավելու նպատակով ապահովելու համապատասխանություն ԵՄ-ի կոնկրետ ոլորտների քաղաքականության հետ:

ՓՄՁ-ների առջև ծառացած մարտահրավերները

Մեկնարկեց 2-րդ հարթակի 17-րդ հանդիպումը, որի առավոտյան նիստը նախագահում էր Եվրոպական հանձնաժողովի Ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության և ՓՄՁ-ների հարցերով գլխավոր տնօրինության (DG GROWAnchorAnchor) տնօրեն Էրիկ Մամերը:

Պրն Մամերը գնահատեց ԱլԳ երկրների ձեռքբերումները տնտեսական ու կանոնակարգման ոլորտներում և ընդգծեց դեռևս առկա մարտահրավերները՝

  • ֆինանսական միջոցների հասանելիություն,
  • կանոնակարգող դաշտի և քաղաքականության բարեփոխումներ,
  • նորարարության ցածր մակարդակ,
  • անհրաժեշտ հմտություններ ՓՄՁ-ների համար,
  • միջազգայնացում (կամ բիզնեսը արտերկրի նոր շուկաներ դուրս բերելու կարողություն):

Հանդիպմանը մասնակցում էին ԱլԳ վեց երկրների (Ադրբեջան, Բելառուս, Հայաստան, Մոլդովա, Վրաստան և Ուկրաինա) մոտ 70 ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների (Էստոնիա, Իռլանդիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Չեխիայի Հանրապետություն, Ռումինիա, Սլովակիա և Ֆրանսիա) գործարար աշխարհի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և Եվրոպական հաստատությունների ու գործակալությունների ներկայացուցիչներ:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ներկայացուցիչներից մեկը ներկայացրեց կազմակերպության վերջին ուսումնասիրությունը Փոքր բիզնեսի ակտում սահմանված քաղաքականության՝ ԱլԳ երկրների տեղական ՓՄՁ-ների արդյունավետության վրա գործած ազդեցության մասին:

Հմտությունների բացակայությունը՝ քննարկումների կիզակետում

Կեսօրվա նիստերը հիմնականում նվիրված էին զբաղվածության համար անհրաժեշտ հմտությունների թեմային, որը Արևելյան գործընկերության երկրներում առկա հիմնական մարտահրավերներից մեկն է: Կեսօրվա նիստը Սոնիա Պերեսինիի (Զբաղվածության, սոցիալական ոլորտի և ներառվածության գլխավոր տնօրինություն)՝ «Հմտությունների նոր օրակարգ Եվրոպայի համար» թեմայով և Արյեն Վոսի (Վերապատրաստման եվրոպական հիմնադրամ)՝ ԱլԳ երկրների համապատասխան իրադրությանն առնչվող ներածական ելույթներից հետո բաժանվեց երկու մասի՝ հմտությունների ակնկալիքներ և ձեռնարկության ու ձեռնարկատիրության համար անհրաժեշտ հմտություններ, որոնց ընթացքում մասնակիցները փոքր խմբերով քննարկեցին նշված հարցերը:

Ձեռնարկության և ձեռնարկատիրության համար անհրաժեշտ հմտությունների թեմայի շրջանակներում Ուկրաինայի ներկայացուցիչն ընդհանուր գծերով նկարագրեց Ուկրաինայի ՓՄՁ ոլորտի առաջիկա նոր ռազմավարության մեջ նախատեսված հմտությունների խնդիրը, իսկ Վրաստանից մի երիտասարդ գինեգործ-ձեռնարկատեր ներկայացրեց ագրոբիզնեսի զարգացման իր փորձը:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները