You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) հայտարարել է իր կապիտալի ընդլայնման մասին՝ տեղական արժույթներով վարկավորումը խթանելու համար: Եվրոպական միության EU4Business նախաձեռնության 44 միլիոն եվրո և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) 12 միլիոն եվրո աջակցությամբ՝ նոր «L-բաժնետոմսերը» կօգտագործվեն տեղական արժույթով ֆինանսավորման համար՝ մասնավորապես Եվրոպական արևելյան հարևանության տարածաշրջանում:

Այս քայլը լրացնում է ՀԵԵՀ-ի C-բաժնետոմսերի դասի 5 միլիոն եվրոյի միաժամանակյա ներդրումը ԵՄ-ի կողմից: 61 մլն եվրոյի համաֆինանսավորումը հիմնադրամին կօգնի նվազեցնել փոխարժեքի ռիսկը՝ վերջին հաշվով պաշտպանելով ՀԵԵՀ-ի միկրո և փոքր ձեռնարկությունների (ՄՓՁ-ներ) և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների նպատակային խմբերին փոխարժեքի տատանումներից և նպաստելով տարածաշրջանում կայուն տնտեսական աճի ապահովմանը: 

Դոնորների աջակցությամբ L-բաժնետոմսերի դասը յուրահատուկ կապիտալի շերտ է ներկայացնում ՀԵԵՀ-ի կառուցվածքում: L-բաժնետոմսերից առաջ ՀԵԵՀ-ն աջակցել է տեղական արժույթով վարկավորմանը առանձին դեպքերում, որոնք պայմանավորված էին արտաքին հեջերի կամ հատուկ նախատեսված ֆոնդային արժեքների տրանշների առկայությամբ: Նոր տրանշը այժմ կլրացնի այս գործողությունները ՀԵԵՀ-ի սեփական շուկայական գործիքով՝ ներդրումների սուբյեկտներին վարկեր տրամադրելով իրենց սեփական արժույթով: 

ՀԵԵՀ-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Թիսկենսը նշել է. «Եվրոպական միությունը և BMZ-ը հենց սկզբից ՀԵԵՀ-ի կարևոր գործընկերներն են եղել: Նրանց ներդրումների շնորհիվ մենք այժմ ունենք կայուն մեխանիզմ, որը կպաշտպանի ինչպես ներդրումների սուբյեկտներին, այնպես էլ ներդրողներին արժութային տատանումների բարձրացումից և անկումից, միևնույն ժամանակ խթանելով հիմնադրամի առաքելությունը՝ նպաստելու Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան հարևանության տարածաշրջանում բիզնեսի զարգացմանն ու զբաղվածությանը՝ կայուն աջակցություն ցուցաբերելով տարածաշրջանի տնտեսության հիմնաքար հանդիսացող ձեռներեցներին»: 

«EU4Business նախաձեռնությունը միտված է մեր արևելյան հարևանների տնտեսության ամրապնդմանը՝ տարածաշրջանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին նպատակային աջակցություն ցուցաբերելու միջոցով», - ասել է Եվրոպական միության՝ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մաթերնովան: «Տեղական ֆինանսական սեկտորի հնարավորությունները ընդլայնելը՝ իրենց իսկ սեփական արժույթով ֆինանսավորման միջոցով այդ ձեռնարկություններին աջակցելու համար, նշանակում է նպաստել կայուն աճին ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատական մակարդակով: ՀԵԵՀ-ում մենք ունենք փորձագիտական գործընկեր, որը մասնավորապես ընտրվել է մեզ օգնելու այդ արդյունքները ստեղծելու և հետևելու ԵՄ-ի Արևելյան գործընկերության քաղաքականության երկու կարևոր տարրերին՝ տնտեսական զարգացմանը և ինստիտուտների ամրապնդմանը»:

BMZ-ի՝ Մերձավոր Արևելքի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանների գլխավոր տնօրեն Կլաուդիա Ուորնինգը նշել է. «ՀԵԵՀ-ը և BMZ-ը երկար տարիներ աշխատել են ձեռք-ձեռքի՝ նպաստելու Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան հարևանության տարածաշրջանում տնտեսական զարգացմանը և զբաղվածությանը, այդ թվում նաև՝ տեղական արժույթով ֆինանսավորման միջոցով: Օրինակ՝ 2016 թ-ին BMZ-ի հատուկ նախատեսված ֆինանսավորումը նպաստել է Ուկրաինայում տեղական արժույթով վարկերի տրամադրմանըև մինչև այժմ ավելի քան 2600 ձեռնարկատերերի տրամադրվել է 136,5 մլն եվրո արժողությամբ վարկ տեղական արժույթովԱյժմ նոր L-բաժնետոմսերի դասի ստեղծումը մեզ համար ներկայացնում է ևս մեկ նորարարական հնարավորություն, որն օգնում է տարածաշրջանային մակարդակով կայուն բիզնեսի զարգացմանը՝ նպաստելով փոխարժեքի ռիսկի կայունացմանը, որն ապահովում է տեղական ֆինանսական համակարգերի և ձեռնարկությունների պաշտպանությունը»:

ՀԵԵՀ-ի մասին
Լինելով աշխարհի խոշորագույն զարգացման ֆինանսական հիմնադրամներից մեկը՝ Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) նպատակ ունի նպաստել Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան հարևանության տարածաշրջանում տնտեսական զարգացմանը և բարգավաճմանը՝ ներդրումներ կատարելով միկրո և փոքր ձեռնարկությունների հաջողությունների, ինչպես նաև առանձին ընտանիքների կենսապայմանների բարելավման մեջ: Քանի որ ֆինանսական ծառայությունների մատչելիությունը այս հատվածի զարգացման հիմնական բանալին է, ՀԵԵՀ-ը ուշադրություն է դարձնում տեղական ֆինանսական հատվածներին օգնելու վրա, որպեսզի վերջիններս կարողանան պատասխանատու ֆինանսավորում ապահովել այդ նպատակային խմբի համար։ Տեղական գործընկերների միջոցով ներդրումային գործունեության հետ մեկտեղ՝ ՀԵԵՀ-ը իր ազդեցությունն ուժեղացնում է ՀԵԵՀ-ի Զարգացման գործիքի միջոցով, որը ձեռնարկատերերին և հաստատություններին տրամադրում է տեխնիկական աջակցություն, ուսուցումներ և այլ ոչ ֆինանսական աջակցություն:

ՀԵԵՀ-ը հիմնվել է KfW զարգացման բանկի կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ: Լինելով իր տեսակի մեջ առաջին հանրային-մասնավոր գործընկերությունը՝ ՀԵԵՀ-ն իր կապիտալը ստանում է դոնոր գործակալություններից, միջազգային ֆինանսական հաստատություններից և մասնավոր ինստիտուցիոնալ ներդրողներից: 

EU4Business

EU4Business նախաձեռնությունը ընդգրկում է Արևելյան գործընկերության տարածաշրջանում փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներ) ցուցաբերվող ԵՄ-ի ողջ աջակցությունը, որը միավորում է ԵՄ-ին, իր անդամ պետություններին և վեց գործընկեր երկրներին՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա:

Ամենավերջինը Նորություններ
am
18.03.2024
Եվրոպական միությունը շատ ակտիվ է նոր բիզնեսների զարգացմանն աջակցելու հարցում, մասնավորապես՝ կանանց շրջանում, եւ առավել եւս՝ ՀՀ մարզերում: Այնպես որ, մի կարծիր, թե անպայման պետք է գտնվես Երեւանում, ունենաս բարձրագույն կրթություն կամ արդեն իսկ հիմնադրված բիզնես՝ ԵՄ կողմից աջակցություն ստանալու համար:
am
23.01.2024
Ի տարբերություն խոշոր քաղաքային կենտրոնների, Հայաստանի գյուղական բնակավայրերում կանանց առաջարկվող աշխատատեղերի պակաս կա՝ անկախ նրանց տարիքից: Շիրակի մարզը ասվածի վառ օրինակներից է․ այստեղ կանանց գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ։
am
04.12.2023
Հայաստանյան առաջատար բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կստանա երկու հավասար վարկերից բաղկացած 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում՝ մասնավոր հատվածի վերավարկավորման նպատակով։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները