Հայաստանի բիզնես ասոցիացիաներն ստեղծում են ինտերնետային կայք՝ խրախուսելու ՓՄՁ-ներին հայտնել իրենց բողոքներն այն խոչընդոտների մասին, որոնց հանդիպում են գործարարությամբ զբաղվելիս։
Հաշվետվության այս նոր հարթակը EU4Business ծրագրի կողմից ֆինանսավորվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի մաս է կազմում։
Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիան՝ այս երկրում ԵՄ գործարար համայնքի ձայնը, որը հիմնվել է Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից, նշել է, որ գործարարները կկարողանան զեկուցել այն ամենի մասին, ինչը խոչընդոտում է իրենց գործունեությունը և առնչվում հարկերին, մաքսավճարներին, արտոնագրերին և թույլտվություններին, արդար մրցակցությանը, պետական գնումներին և այլ ոլորտներին։
«Մենք ուսումնասիրություն ենք անցկացրել 140 ընկերությունների շրջանում։ Այդ գործընթացը ցույց է տվել, որ մարդիկ չեն ցանկանում բացահայտ կերպով հայտնել իրենց մտահոգությունների մասին։ Իրականում շատ երկար ժամանակ է պահանջվում, մինչև հնարավոր է լինում երկխոսություն անցկացնել»,- հայտնում է ԵԲԱ-ի բիզնեսի զարգացման ղեկավար Գարեգին Գալուստովը։
Կայքը նախատեսված է հիմնավորված ապացույցներ և վիճակագրական տվյալներ ստանալու համար, որոնց հիման վրա հնարավոր կլինի բարեփոխումների առաջարկություններ անել։ Այն իրականացվում է Հայաստանի կառավարության և ՓՄՁ-ների միջև պետական-մասնավոր հատված երկխոսության բարելավմանը և Հայաստանի ՓՄՁ-ների համար բարենպաստ գործարար միջավայր ստեղծելուն ուղղված նախաձեռնության շրջանակներում։
Անվճար իրավաբանական օգնություն
«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի ներքո ԻՀԱ-ն նույնպես անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում ՓՄՁ-ներին Երևանում, Գավառում, Գյումրիում, Կապանում և Վանաձորում։ ԻՀԱ-ի տարածքային գրասենյակների իրավաբաններն այժմ վերապատրաստվում են՝ ծրագրում ներառված գործարար հարցերի լայն շրջանակի վերաբերյալ (տես վերը) ընկերություններին խորհրդատվություն տրամադրելու համար։
ՓՄՁ-ները կարող են անվճար իրավաբանական օգնության համար դիմել ստորև նշված կոնտակտային հասցեներով։
ք․ Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010
Անվճար հեռախոսահամար (թեժ գիծ)՝ 080001110
Հեռ.՝ +37410 540199
Կոնտակտային անձ՝ Մարիամ Զադոյան
ք․ Կապան, Ա․ Մանուկյան 1/72
Հեռ.՝ +374 285 52511
ք․ Վանաձոր, Վարդանանց 82/1
Հեռ․ ՝ +374 322 22317
ք․ Գյումրի, Տիգրան Մեծի 1/2
Հեռ.՝ +374 312 58236
ք․ Գավառ, Բոշնաղյան 56/7
Հեռ.՝ +374 264 25503
Իրավաբանական օգնություն ՏՏ ոլորտի վերաբերյալ՝ ԻՏՁՄ իրավաբանի կողմից
Հեռ.՝ +374 93 25 18 22
+374 91 25 18 22
Կոնտակտային անձ՝ Արկադի Սահակյան, ԻՏՁՄ իրավաբան
Միայն հարկերին և մաքսավճարներին վերաբերող հարցեր, որոնք առնչվում են դեպի Եվրոպա կամ Եվրոպայից արտահանմանը կամ ներմուծմանը
Հեռ.՝ +37477 66 11 28
Կոնտակտային անձինք՝ Աննա Միքայելյան և Կարինե Խումարյան