EU4Business նախաձեռնության շնորհիվ՝ ՓՄՁ-ներում ստեղծվել է կամ աջակցություն է ստացել ավելի քան 103000 աշխատատեղ. Ամփոփ զեկույց

Հայաստան Ադրբեջան Վրաստան Մոլդովա Ուկրաինա
EU4Business նախաձեռնության շնորհիվ՝ ՓՄՁ-ներում ստեղծվել է կամ աջակցություն է ստացել ավելի քան 103000 աշխատատեղ. Ամփոփ զեկույց

2009 թվականին նախաձեռնության մեկնարկից ի վեր՝ EU4Business-ի ծրագրերի շնորհիվ ստեղծվել է ավելի քան 10000 նոր աշխատատեղ, ինչպես նշված է նախաձեռնության գործունեության վերաբերյալ Ամփոփ զեկույցի մեջ:

Մայիսի 17-ին Բրյուսելում անցկացված EU4Business-ի 1-ին գլխավոր ժողովում ներկայացված զեկույցի մեջ նշված է, որ նախաձեռնության շրջանակներում գործարար խորհրդատվության տեսքով աջակցություն է ցուցաբերվել ՓՄՁ-ների ևս 93000 աշխատատեղի:

Այլ ձեռքբերումներ

2009-2016 թթ. ժամանակաշրջանի այլ տպավորիչ արդյունքներ.

  • շուրջ 100000 ձեռնարկություններ ստացել են 190000 ենթավարկեր՝ 1,5 միլիարդ եվրո ընդհանուր արժողությամբ, 

  • վեց երկրներում ներկայացվել է քաղաքականության ռազմավարություններին և իրավական բարեփոխումներին ուղղված շուրջ 40 առաջարկ,
  • բնապահպանական ուղղվածությամբ ծրագրերի շնորհիվ՝ CO2-ի արտանետումները կրճատվել են տարեկան 172444 տոննայով, ինչպես նաև արձանագրվել է տարեկան գրեթե 820000 մեգավատտ/ժամ էներգիայի խնայողություն:

Բարելավման ենթակա ոլորտներ

Սակայն դեռևս առկա են ոլորտներ, որոնք հետագա բարեփոխման աշխատանքների կարիք ունեն.

  • կոռուպցիան, ոչ պատշաճ հարկային քաղաքականությունը և մաքսային ընթացակարգերը շարունակում են խոչընդոտել ՓՄՁ-ների աճին.
  • անհրաժեշտ են առավել նպաստավոր գործարար միջավայրեր և ֆինանսական ենթակառուցվածքներ տնտեսության իրական հատվածի կայուն ֆինանսավորման համար.
  • ՓՄՁ-ներին ֆինանսավորում երաշխավորող մարմիններն ու հաստատությունները հզորացման կարիք ունեն.
  • անհրաժեշտ է բարձրացնել ընկերություն հիմնելու առավելությունների և ձեռնարկատիրության մասին իրազեկությունն ու գիտելիքների մակարդակը:

Զեկույցը հիմնված է վեց երկրների ազգային զեկույցներից ստացված տվյալների ու տեղեկությունների վրա:

EU4Business նախաձեռնության ներքո իրականացվող ծրագրերը թիվը շարունակում է աճել՝ 25 ընթացիկ ծրագրեր, վեց նախատեսված և չորս ավարտված ծրագրեր 2017 թվին, որոնց ֆինանսական արժեքը կազմում է 330 միլիոն եվրո: Որպես համեմատություն՝ 2015 թվին դրանց թիվը կազմում էր 17 (198 միլիոն եվրո):

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները