Արևելյան գործընկերության տարածաշրջանի հետազոտողները, ներառյալ արդյունաբերության և ՓՄՁ-ների ներկայացուցիչներ, հնարավորություն ունեն դիմելու ԵՄ-ի դրամաշնորհների՝ մասնակցելու լայնամասշտաբ գաղափարների տոնավաճառների և նմանատիպ միջոցառումների, որոնք առնչվում են Եվրամիության հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» ծրագրին:
Դրամաշնորհային ծրագրի նպատակն է ընդլայնել գիտական համագործակցության ցանցերը Եվրամիության՝ ԱլԳ ասոցացված երկիր չհանդիսացող անդամ պետությունների և ԱլԳ երկրների միջև, ինչպես նաև ավելացնել ԱլԳ մասնակիցների թիվը H2020 ծրագրային առաջարկներում:
Ծրագիրը ֆինանսական աջակցություն կտրամադրի ԱլԳ երկրների հետազոտողներին, որոնք ներկայացնում են՝
- հետազոտական հաստատություններ, օրինակ՝ հետազոտական ինստիտուտներ և կազմակերպություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ և այլն
- արդյունաբերություն
- համայնքներ
- ՓՄՁ-ներ
Ծրագիրը կֆինանսավորի լայնամասշտաբ գաղափարների տոնավաճառների և նմանատիպ միջոցառումների մասնակցությունը, որոնք առնչվում են «Հորիզոն 2020»-ին և նախապատրաստական հանդիպումներին՝ H2020-ի շրջանակներում կոնկրետ թեմատիկ հայտերին ուղղված ծրագրային առաջարկների մշակման նպատակով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018 թ. մայիսի 31-ը:
Առաջարկվող միջոցառումները ներառում են՝
- «Հորիզոն 2020» տիեզերքի մասին տեղեկատվության միջազգային օր և գաղափարների տոնավաճառ
- Նանոտեխնոլոգիաներին և առաջատար նյութերին նվիրված գաղափարների տոնավաճառ
- Ջրի վերաբերյալ տեղեկացվածություն, Եվրոպա 2017 թ. թողարկում
- Տեղեկատվության օր, «Հորիզոն 2020»՝ «Առողջապահություն, ժողովրդագրական փոփոխություն և բարեկեցություն»
- Տրանսլյացիոն բժշկություն Ցյուրիխում
Դիմելու մասին մանրամասն տվյալների համար այցելեք դիմումի կայք՝ https://www.eap-plus.eu/object/call/123