Հայաստանյան վեց ստարտափ ընկերություններ շահեցին նորարարական դրամաշնորհներ

Հայաստան
Հայաստանյան վեց ստարտափ ընկերություններ շահեցին նորարարական դրամաշնորհներ

Հունիսի 29-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացված Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների (ՆԶՀԴ) մրցույթ - ՆԶՀԴ վենչուրային համաժողովի վերջին փուլը հաղթելուց հետո հայաստանյան վեց ստարտափ ընկերություններ մինչև 35000 եվրո նախնական ֆինանսավորում կստանան ԵՄ-SMEAD ծրագրից, որն իրականացվում է EU4Business նախաձեռնության շրջանակներում:

Վերջնացուցակում ընդգրկված 16 ստարտափները մինչ ՆԶՀԴ-ի դրամաշնորհների վերջնական մրցութային փուլին մասնակցելը անցել էին նախնական ընտրության, հավելյալ վերապատրաստման և մենթորական խորհրդատվության գործընթաց՝ իրենց նորարարական գաղափարներն ու լուծումները ներկայացնելով ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտների հայաստանյան և արտասահմանյան մասնագետներից կազմված ժյուրիին: 

Ժյուրին ընտրեց ՆԶՀԴ-ի դրամաշնորհային սխեմայի պահանջներին համապատասխանող 6 մրցանակակիր, այն է՝

Հաղթող ստարտափները կստանան մինչև 35000 եվրո նախնական ֆինանսավորում, մենթորական խորհրդատվություն, կապեր պոտենցիալ ներդրողների հետ և փորձառություն դեպի սպառողը կողմնորոշված նորարարության առևտրայնացման ռազմավարությունների ոլորտներում:

Դրամաշնորհները տրամադրվում են EU4Business SMEDA ծրագրի շրջանակներում, որն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար: 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները