Հայաստանի վիճակագրական ծառայության աշխատակիցների՝ Դանիա կատարած այցի ընթացքում ուշադրության կենտրոնում է ՓՄՁ վիճակագրությունը

Հայաստան
Հայաստանի վիճակագրական ծառայության աշխատակիցների՝ Դանիա կատարած այցի ընթացքում ուշադրության կենտրոնում է ՓՄՁ վիճակագրությունը

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցները մասնակցել են Դանիա կատարած ուսումնական այցին, որը կազմակերպել էր EU4Business-ի SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագիրը:

Այցը հաջորդում է ՓՄՁ վիճակագրության վերաբերյալ չորս փորձագիտական առաքելություններին, որոնք կազմակերպել էր ԵՄ-SMEDA-ն, և որոնց նպատակն էր բարելավել Ազգային վիճակագրական ծառայության հզորությունները:

Դանիայում քննարկված և դիտարկված առանցքային թեմաներն էին՝

  • ՓՄՁ վիճակագրության վարման համար տեղեկատվության աղբյուրները.
  • ՓՄՁ վիճակագրության վարման համար չափանիշներ ընտրելու իրագործելիությունը.
  • ՓՄՁ վիճակագրության վարման շրջանակը՝ տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվության հատվածավորում (ինչ տեսակի տնտեսական գործունեություն պետք է ներառվի ՓՄՁ վիճակագրությունում).
  • ՓՄՁ միավորների հիմնական գործունեության տեսակի և տեղակայման նույնականացումը.
  • ՓՄՁ միավորների համար հավելյալ արժեքի հաշվարկը.
  • նույն տնտեսվարող սուբյեկտին (դրա մասնաճյուղին) պատկանող ՓՄՁ միավորների մասին տեղեկատվություն ստանալու աղբյուրները.
  • ՓՄՁ միավորների միջև կապը նույնականացնելու մեխանիզմները.
  • ԵՄ երկրներում ՓՄՁ ժողովրդագրական տվյալների վարման առանձնահատկությունները: 

Այցի մասնակից հայ վիճակագիրներին նաև ներկայացվել է Դանիական վիճակագրական ծառայության փորձը ՓՄՁ վիճակագրության հավաքագրման, կազմավորման և հրապարակման ոլորտում՝ ԵՎՐՈՍՏԱՏԻ-ի և ՏՀԶԿ-ի չափորոշիչներին համապատասխան:

Հիմնվելով չորս փորձագիտական առաքելությունների վրա՝ ուսումնական այցը Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանը հնարավորություն է տվել ստանալու անհրաժեշտ և արդիական տեղեկատվություն նոու-հաուի և մեթոդների վերաբերյալ, ինչը նրանց հնարավորություն է տալիս պատրաստելու և հրապարակելու բարձրորակ և ճշգրիտ ՓՄՁ վիճակագրություն զանազան ենթաոլորտային վերլուծություններով, որոնք պետք է Հայաստանում լայնորեն օգտագործվեն շահագրգիռ կողմերի և ՓՄՁ-ների կողմից:

EU4Business-ի SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար:

 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները