You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Մայիսի 2-5-ը անցկացված ԵՄ ներդրումային շաբաթվա թեման Հայաստանում ՓՄՁ-ների և ստարտափների ֆինանսավորումն էր: Շաբաթը մեկնարկեց EU4Business-ի SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագրի կողմից մայիսի 2-ին կազմակերպված այցերով դեպի ստարտափ և նորարարական ընկերություններ:

Հայաստան-Թուրքիա ներդրողների օր

Առաջին օրն անցկացվեց նաև Հայաստան-Թուրքիա ներդրողների օր՝ ուղղված ստարտափների միջև կապերի խթանմանն ու ներդրումային էկոհամակարգերի, օրենքների ու լավագույն գործելակերպերի համեմատությանը՝ որպես երկու երկրների միջև ԵՄ-ի կողմից աջակցվող կարգավորման գործընթացի մի մաս: Մասնակցում էին վենչուրային կապիտալի և ներդրումային հիմնադրամների, ստարտափների, տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների շուրջ 80 ներկայացուցիչներ, փորձագետներ և օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը խթանեց սկսնակ բիզնեսների համար հրեշտակային ներդրումային ցանցի հիմնումը Հայաստանում, ինչպես նաև աջակցություն ցուցաբերվեց երկու երկրների ձեռնարկատիրական էկոհամակարգերին՝ տևական ու շահավետ համագործակցություն սկսելու նպատակով կապ հաստատելով բիզնես հրեշտակների ու ձեռնարկատերերի միջև:

Ներդրումների գրավման լավագույն գործելակերպեր

Մայիսի 3-ի առավոտյան Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ օտարերկրյա ուղղակի ներդրումներին նվիրված համաժողով, որում նշվեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի հզորացում» թվինինգ ծրագրի հաջողությունը՝ ծրագրի փակման արարողության ընթացքում:

Ֆրանսիայի կառավարության ՕՈՒՆ և արտահանման զարգացման գործակալության՝ «Բիզնես Ֆրանս»-ի կողմից իրականացված թվինինգ ծրագրի 16 ամիսների ընթացքում 20 ֆրանսիացի փորձագետներ Հայաստանի իրենց գործընկերներին են ներկայացրել ներդրումների գրավման լավագույն գործելակերպերը, իսկ 2017թ. փետրվարին Հայաստանի զարգացման հիմնադրամը (ՀԶՀ) կազմակերպել է ներդրումների օժանդակման մեկշաբաթյա առաքելություն դեպի Ֆրանսիայի երեք խոշոր քաղաքներ՝ Փարիզ, Լիոն և Մարսել: Առաքելության շրջանակներում ՀԶՀ-ն 25 հանդիպում է անցկացրել ընտրված ընկերությունների հետ: Ավելին՝ կազմակերպվել է ներդրումներին նվիրված 3 համաժողով, հաստատվել են 136 գործարար կապեր և որոշվել են 11 ներդրումային ծրագրեր:

Նորարարական աճի խթանում

Մայիսի 3-ին մասնավոր ու հանրային հատվածների, բիզնես ասոցիացիաների, ՓՄՁ-ների և անհատ ձեռներեցների շուրջ 100 ներկայացուցիչներ մասնակցեցին կեսօրից հետո անցկացված «Հայաստանում նորարարական աճի խթանում» թեմայով համաժողովին՝ հնարավոր ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկանալու համար: Միջոցառումը կազմակերպել էր SMEDA-ն (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում)՝ Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ, EU4Business նախաձեռնության շրջանակներում և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ:  

Համաժողովի ընթացքում քննարկվեցին ստարտափների համար առկա էկոհամակարգը Հայաստանում, ինչպես նաև սկզբնական շրջանի ֆինանսավորման ու ներդրումների տարբերակները, այդ թվում՝ տարբեր երկրներում հանրային դրամահավաք (քրաուդֆանդինգ), նախնական ֆինանսավորում և էկոհամակարգի դրամաշնորհների համապատասխանեցում, ստարտափների մասնավոր ներդրումներ և վենչուրային կապիտալ: Միջոցառումը եզրափակվեց գործարար կապերի հաստատման ընդունելությամբ՝ նորարարական ՓՄՁ-ներին ու ստարտափներին հնարավորություն տալով հանդիպելու միջազգային ներդրողների ու փորձագետների հետ:

Գաղափարների վերածումը արտադրանքի

Մայիսի 4-ին և 5-ին SMEDA-ն կազմակերպեց «Վենչուրային ֆորում» մրցութային միջոցառումը, որտեղ նախապես ընտրված 38 ՓՄՁ-ներ ու ստարտափներ «Նորարարություններին ուղղված դրամաշնորհներ (IMG)» և «Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիր (STEP)» սխեմաների շրջանակներում ներկայացրեցին իրենց նախագծերը: Ընտրվեց ընդհանուր թվով 15 հաղթող, որոնք այժմ կստանան միջազգային փորձագետների աջակցությունը՝ դիմելու մինչև 50000 եվրո արժողությամբ ֆինանսավորման համար՝ իրենց նորարարական գաղափարները շուկայահանվող ապրանքների ու ծառայությունների վերածելու նպատակով:

Ամենավերջինը Նորություններ
am
18.03.2024
Եվրոպական միությունը շատ ակտիվ է նոր բիզնեսների զարգացմանն աջակցելու հարցում, մասնավորապես՝ կանանց շրջանում, եւ առավել եւս՝ ՀՀ մարզերում: Այնպես որ, մի կարծիր, թե անպայման պետք է գտնվես Երեւանում, ունենաս բարձրագույն կրթություն կամ արդեն իսկ հիմնադրված բիզնես՝ ԵՄ կողմից աջակցություն ստանալու համար:
am
23.01.2024
Ի տարբերություն խոշոր քաղաքային կենտրոնների, Հայաստանի գյուղական բնակավայրերում կանանց առաջարկվող աշխատատեղերի պակաս կա՝ անկախ նրանց տարիքից: Շիրակի մարզը ասվածի վառ օրինակներից է․ այստեղ կանանց գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ։
am
04.12.2023
Հայաստանյան առաջատար բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կստանա երկու հավասար վարկերից բաղկացած 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում՝ մասնավոր հատվածի վերավարկավորման նպատակով։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները