ԵՄ-ն բիզնեսի համար. ընկերությունների միջեվ կապերի հաստատում

Հայաստան Ադրբեջան Վրաստան Մոլդովա Ուկրաինա
ԵՄ-ն բիզնեսի համար. ընկերությունների միջեվ կապերի հաստատում

Ճանաչողական այց տեքստիլի ոլորտում 

Եթե տեքստիլի ոլորտում գործող ՓՄՁ ունեք և գտնվում եք ԱլԳ տարածաշրջանի երկրներից մեկում, բաց մի՛ թողեք միջազգային փորձագետներից սովորելու, գործընկեր ձեռներեցների հետ կապեր հաստատելու և ձեր բիզնեսի հորիզոններն ընդլայնելու այս հնարավորությունը:

Տեքստիլի ոլորտում ճանաչողական այցի մասին

Սա իմերսիվ նախաձեռնություն է, որտեղ ԱլԳ երկրներից ՓՄՁ ներկայացուցիչներ են ուղևորվում ԵՄ հնգօրյա այցի ընթացքում նոր փորձառություն ձեոք բերելու: Այցն այնպես է նախագծված, որ բարելավի գործարար հնարավորությունները և խթանի միջազգային համագործակցությունը:

Տեքստիլի ոլորտի համար ճանաչողական այցը կազմակերպվում է միջազգային առևտրային տոնավաճառի շրջանակներում: Այս հագեցած փորձառության ընթացքում մասնակիցներն ակտիվորեն կներգրավվեն տոնավաճառում որպես ցուցադրողներ, կշփվեն ԵՄ-ում գտնվող ՓՄՁ-ների հետ` B2B հանդիպումների ձևաչափով և կայցելեն համապատասխան տեղական բիզնեսներին: Ո՞րն է դրա լավագույն կողմը: Այն, որ այս ամենը ձեզ համար ոչ մի ծախս չի ենթադրում: Անշուշտ, մասնակցությունը լիովին անվճար է:

Որո՞նք են այս նախաձեռնությանը մասնակցության առավելությունները:

  1. Բիզնես հնարավորություններ և ԱլԳ ՓՄՁ-ների համար արժեքավոր կապերի ընդլայնում. Մասնակիցներն ունեն բազմաթիվ գործարար հանրավորությունների բացահայտման և ավելի լայն շուկայի հասանելիություն ստանալու հնարավորություն: Այս նախաձեռնությանը մասնակցելով` ՓՄՁ-ները կարող են արժեքավոր կապեր հաստատել, գտնել կոնկրետ համագործակցությունները և ընդլայնել իրենց բիզնեսի հորիզոնները ԵՄ-ի ներսում:
  2. Ուղիղ հետադարձ կապ հավանական հաճախորդներից. ՓՄՁ-ներն ուղիղ հետադարձ կապ կստանան իրենց աշխատանքի և ապրանքների մասին տոնավաճառին մասնակից հավանական հաճախորդներից: Այս ուղիղ շփումներն արժեքավոր կարծիքներ լսելու, բիզնեսներին իրենց առաջարկները հղկելու և շուկայի պահանջներն ավելի մեծ արդյունավետությամբ բավարարելու հնարավորություն կընձեռեն:
  3. Նոր հմտությունների և գիտելիքի ձեռքբերում. Արդյունաբերության փորձագետների, հավանական հաճախորդների հետ շփումները, ինչպես նաև միջազգային չափորոշիչներին ծանոթացումը ՓՄՁ-ներին օժտում է նոր հմտություններով և գիտելիքով: Այս անմիջական փորձառությունը հարստացնում է նեղ ոլորտային գիտելիքն ու փորձը` թույլ տալով նրանց պահպանել իրենց մրցունակությունը և նորարար բնույթը մշտապես զարգացող գործարար դաշտում:

Միջոցառման մանրամասները.

  • Ո՞վ. 30 ներկայացուցիչ ԱլԳ տարածաշրջանում տեքստիլի ոլորտում գործող ՓՄՁ-ներից
  • Որտե՞ղ. MOMAD Fashion Fair նորաձևության տոնավաճառ, Մադրիդ, Իսպանիա
  • Ե՞րբ. 12-16 սեպտեմբեր, 2024թ.
  • Դիմելու վերջնաժամկետը. 16 հունիսի, 2024թ.

Բաց չթողնե՛ք այս հնարավորությունը: Դիմե՛ք հիմա և ձեր տեքստիլի ոլորտի բիզնեսը զարգացրե՛ք` հասցնելով այն նոր բարձունքների:

Եթե հետաքրքրված եք այս նախաձեռնությանը մասնակցությամբ, խնդրում եմ լրացրե՛ք դիմումը` անցնելով այս հղումով.

Դիմեք Հիմա

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները