You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) Գործարարության աջակցման կազմակերպությունների (ԳԱԿ-եր) ներկայացուցիչների ուսումնական այցերը դեպի ԵՄ երկրներ երկարացվում են՝ ելնելով անցյալ տարվա այցերի ընթացքում արձանագրված հաջողություններից:

ԱլԳ երկրների ԳԱԿ-երի ներկայացուցիչները վերապատրաստում են անցել ԵՄ-ի գործընկեր կազմակերպություններում՝ սկսած 2016 թ. օգոստոսից: Միևնույն ժամանակ, նաև ԵՄ փորձագետներ են ժամանել ԱլԳ երկրներ՝ տեղում դասընթացներ անցկացնելու համար:

Ներկայումս այցերի համար դիմելու և դրանք իրականացնելու վերջնաժամկետները երկարացվել են: ԱլԳ երկրների ԳԱԿ-երի ներկայացուցիչները կարող են փոխանակման այցի համար դիմել մինչև 2017 թ. Հունիսի 15-ը, իսկ այցերը կարող են իրականացվել մինչև 2017 թ. հուլիսի 15-ը:

Անհատական պահանջներին համապատասխանեցված վերապատրաստման ծրագրեր

ԳԱԿ-երի փոխանակումներն իրականացվում են «Արևելյան ներդրումներ 2» ծրագրի շրջանակներում: Այցերը ներառում են անհատական պահանջներին համապատասխանեցված վերապատրաստման ծրագրեր, որոնք նախատեսված են առևտրի պալատների, գործատուների միությունների, ՓՄՁ ասոցիացիաների, գործարար և մասնագիտական ասոցիացիաների, ինչպես նաև ներդրումների խթանման, առևտրի դյուրացման կամ ՓՄՁ գործարար կապերի հաստատման ոլորտներում ակտիվորեն գործող ցանկացած այլ կազմակերպության ներկայացուցիչների համար:

Ծրագրում ներառված թեմաներից են՝ անդամակցություն և ծառայություններ, ֆինանսավորում և հաշվապահական հաշվառման մեթոդներ, տարածաշրջանային զարգացում, ռազմավարություն և գործարար կապերի հաստատում:

Ծրագիրը բաժանված է երկու բաղադրիչի.

  1. Վեց ԱլԳ երկրների ԳԱԿ-երի ներկայացուցիչները վերապատրաստում են անցնում ԵՄ երկրներում գտնվող որևէ ԳԱԿ-ում,
  2. ԵՄ փորձագետներն այցելում են ԱլԳ երկրների ԳԱԿ-եր՝ դասընթաց անցկացնելու նպատակով:

2016 թ. օգոստոսից ի վեր, երբ սկսվել են փոխանակման այցերը, ԱլԳ յոթ ներկայացուցիչներ են այցելել ԵՄ-ի իրենց գործընկեր կազմակերպություններին, իսկ ԱլԳ երկրներում իրականացվել են ԵՄ-ի փորձագետների երեք վերապատրաստման առաքելություններ:

Ինչպես դիմել

Լրացուցիչ մանրամասների և դիմումի ձևերի համար տե՛ս՝

Ամենավերջինը Նորություններ
am az by ge md ua
17.10.2022
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Եվրոպական միությունը մեծացնում են իրենց աջակցությունը արևելաեվրոպական, կովկասյան և Միջերկրական ծովի հարավային և արևելյան տարածաշրջանների երկրներում գործող թերսպասարկվող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ): Նշված երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։
am
12.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) հինգ տարի մարման ժամկետով $10 միլիոն է տրամադրել ԱրարատԲանկին՝ ֆինանսավորելու Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)։
am
05.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի Զարգացման մեխանիզմը (EFSE DF) կաջակցի Հայաստանում գործող SmartGateVC վենչուրային կապիտալի հիմնադրամին՝ վաղ փուլում գտնվող ստարտափների և հետազոտություններով ու մշակումներով (R&D) զբաղվող ընկերությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման գործում:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները