Հայաստանում EU4Busines-ի «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրն Արմավիրի, Լոռու և Սյունիքի մարզերում մեկնարկում է ստարտափներին, վերջին երեք տարվա ընթացքում գործունեություն ծավալող ՓՄՁ-ներին և բիզնեսի կառավարման ոլորտում աշխատանք որոնող անձանց ուղղված իր «Հաջող մեկնարկ» ծրագիրը:
Ծրագրի թիրախային ոլորտներն են սննդամթերքի վերամշակումը և զբոսաշրջությունը:
«Հաջող մեկնարկ» ծրագիրն իրականացվում է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) կողմից՝ Եվրոպական միության ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ:
Արմավիրի մարզում ծրագիրը կիրականացվի հետևյալ քաղաքներում և համայնքներում՝ Արմավիր, Վաղարշապատ, Մյասնիկյան և հարևան համայնքները:
Լոռու մարզում ծրագիրը կիրականացվի հետևյալ քաղաքներում և համայնքներում՝ Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր և հարևան համայնքները:
Սյունիքի մարզում ծրագիրը կիրականացվի հետևյալ քաղաքներում և համայնքներում՝ Սիսիան, Գորիս, Կապան և հարևան համայնքները:
Ծրագիրը ներառում է հետևյալ բաղադրիչները՝ ուսուցում, տեղեկատվության տրամադրում, մասնագիտական խորհրդատվություն և ֆինանսական աջակցություն:
Ծրագրին մասնակցելով՝ ստարտափները և գործող ՓՄՁ-ները կբարելավեն իրենց ձեռնարկատիրական հմտությունները և ձեռք կբերեն գիտելիքներ շուկայահանման, կառավարման, արտադրության, ֆինանսների պլանավորման ոլորտներում, ինչպես նաև՝ գործարարության համապատասխան հմտություններ:
Ծրագրի ընթացքում ստարտափ ձեռնարկությունները փորձառու մասնագետների ուղղորդմամբ առաջին հերթին կմշակեն իրենց բիզնես ծրագրերը, ապա կսկսեն դրանց իրականացումը:
Ամենաբարձր գնահատականի արժանացող ամենակենսունակ բիզնես գաղափարների համար հնարավորություն կտրվի դիմելու ֆինանսական աջակցության համար. մինչև 2 միլիոն ՀՀ դրամ՝ նոր աշխատատեղերի ստեղծման համար տրվող դրամաշնորհների միջոցով, և վարկեր, որոնք տրամադրվում են ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերը հետևյալ պայմաններով՝
• գումարը՝ 5 միլիոն ՀՀ դրամ,
• տարեկան տոկոսադրույքը՝ 10%,
• ժամկետը՝ առավելագույնը 5 տարի,
• ապահովումը՝ ՓՄՁ ԶԱԿ-ի 100% երաշխիք:
Գրանցման վերջնաժամկետները
Արմավիրի մարզ
Արմավիր՝ 01.04.2018
Վաղարշապատ՝ 01.05.2018
Մյասնիկյան՝ 01.06.2018
Արմավիրի մարզում գրանցվելու համար սեղմեք այստեղ և ստացեք ամբողջ տեղեկատվությունը:
Լոռու մարզ
Ալավերդի՝ 01.04.2018
Ստեփանավան՝ 01.05.2018
Վանաձոր՝ 01.06.2018
Լոռու մարզում գրանցվելու համար սեղմեք այստեղ և ստացեք ամբողջ տեղեկատվությունը:
Սյունիքի մարզ
Սիսիան՝ 01.04.2018
Գորիս՝ 01.05.2018
Կապան՝ 01.06.2018
Սյունիքի մարզում գրանցվելու համար սեղմեք այստեղ և ստացեք ամբողջ տեղեկատվությունը:
Ծրագրի մասին
Ֆինանսավորվելով Եվրոպական միության կողմից՝ Հայաստանում EU4Busines-ի «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրն ուղղված է մարզային ՓՄՁ-ների մրցունակության խթանմանը և ՀՀ Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում աշխատատեղերի ստեղծմանը՝ կենտրոնանալով սննդի վերամշակման և զբոսաշրջության ոլորտների վրա: Այն նպաստում է ձեռնարկատիրության զարգացմանը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով ստարտափների համար և հզորացնելով տեղական ՓՄՁ-ների կարողությունները, ինչպես նաև զարգացնելով աշխատանք որոնող անձանց համապատասխան հմտությունները և հզորացնելով տեղական կարողությունները տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների հետագա խթանման նպատակով: