You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

2020 թվականի սկզբին COVID-19-ի բռնկումից ի վեր ԵՄ-ն, նրա անդամ պետությունները և եվրոպական ֆինանսական հաստատությունները՝ ի դեմս «Թիմ Եվրոպա» նախաձեռնության, 34 միլիարդ եվրո են հատկացրել գործընկեր երկրներին՝ համավարակի դեմ պայքարի և դրա հետևանքների հաղթահարման համար՝ կատարելով կոնկրետ արդյունքներ ապահովելու մասին իրենց խոստումները։

Այս հատկացումն արդեն գերազանցում է «Թիմ Եվրոպա» նախաձեռնության՝ 2020 թվականի գարնանը խոստացված 20 միլիարդ եվրո աջակցության փաթեթը, որն այժմ հասել է 46 միլիարդ եվրոյի: 2021 թվականի ապրիլի դրությամբ Հարևանության տարածաշրջանը՝ ներառյալ Արևելյան գործընկերության երկրները, ստացել է 13,8 միլիարդ եվրոյի հատկացումներից 10,3 միլիարդը։

««Թիմ Եվրոպան», մեկտեղելով մեր փորձն ու ռեսուրսները և օգտագործելով մեր համապատասխան ուժեղ կողմերը, արձագանքեց՝ ավելի մեծ ազդեցությամբ ավելի նպատակային աջակցություն ցուցաբերելու համար: Մենք նաև հարմարեցրինք ԵՄ ծրագրերը` զարգացող երկրների կարիքներին ավելի լավ արձագանքելու համար: «Թիմ Եվրոպան» կարող է հպարտանալ, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում հաջողել է նման էական փաթեթ մոբիլիզացնել՝ ամբողջ աշխարհում մեր գործընկերներին աջակցելու համար», — նշել է միջազգային գործընկերության գծով հանձնակատար Յուտա Ուրպիլայնենը:

«Թիմ Եվրոպան» արդեն իսկ աջակցություն է մոբիլիզացրել ավելի քան 130 երկրների համար: Ընդհանուր 46 միլիարդ եվրոյից 2021 թվականի ապրիլի դրությամբ ծախսվել է 34 միլիարդը, որից 1,8 միլիարդը՝ մարդասիրական կարիքներին հրատապ արձագանքի համար, 6,3 միլիարդ եվրոն՝ առողջապահական, ջրամատակարարման և սանիտարական համակարգերի ամրապնդման, իսկ 25,8 միլիարդ եվրոն՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման համար, այդ թվում՝ զբաղվածության և կրթության ոլորտներում։

ԵՄ-ն նաև առաջատար դեր է խաղացել «COVAX» մեխանիզմի ստեղծման գործում՝ միակ գլոբալ նախաձեռնությունը, որն աջակցում է պատվաստանյութերի արդար բաշխմանը ամբողջ աշխարհում՝ կենտրոնանալով ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների վրա: 2021 թվականի հունիսի դրությամբ «Թիմ Եվրոպան» ավելի քան 3 մլրդ եվրո է ներդրել «COVAX» մեխանիզմում։

Ամենավերջինը Նորություններ
am az ge md ua
17.10.2022
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Եվրոպական միությունը մեծացնում են իրենց աջակցությունը արևելաեվրոպական, կովկասյան և Միջերկրական ծովի հարավային և արևելյան տարածաշրջանների երկրներում գործող թերսպասարկվող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ): Նշված երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։
am
12.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) հինգ տարի մարման ժամկետով $10 միլիոն է տրամադրել ԱրարատԲանկին՝ ֆինանսավորելու Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)։
am
05.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի Զարգացման մեխանիզմը (EFSE DF) կաջակցի Հայաստանում գործող SmartGateVC վենչուրային կապիտալի հիմնադրամին՝ վաղ փուլում գտնվող ստարտափների և հետազոտություններով ու մշակումներով (R&D) զբաղվող ընկերությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման գործում:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները