ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության շրջանակում հայտարարվում է Նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը, տեխնոլոգիական ուղղվածությամբ ստարտափերի և գործող ընկերությունների համար

Հայաստան
ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության շրջանակում հայտարարվում է Նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը, տեխնոլոգիական ուղղվածությամբ ստարտափերի և գործող ընկերությունների համար

Հայտարարվում է նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը, տեխնոլոգիական ուղղվածությամբ ստարտափերի և գործող ընկերությունների համար՝ Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության շրջանակում գործող Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի կողմից՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համատեղ:

Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները և թիմերը, որոնք ունեն տեխնոլոգիական ուղղվածություն և համապատասխան փորձ, օրինակ` ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների, ինչպես նաև ՏՀՏ-ի առաջատար ոլորտներում (օրինակ՝ արհեստական ինտելեկտ, բլոքչեյն և այլն)։ Հայտատուները պարտավոր են ծրագրի համար անհրաժեշտ չափով համաֆինանսավորում ապահովել. Երևանի դեպքում՝ 50 տոկոսի (այսինքն՝ մինչև 35,000 եվրո), իսկ մարզերի դեպքում՝ 15 տոկոսի չափով։

Մրցույթի առաջին փուլը մեկնարկել է 2018 թվականի հունվարին, որի համատեքստում ինը ընկերությունների ֆինանսավորում է տրամադրվել։

2018 թվականի մարտին ԵՄ-ի  «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը և ՁԻՀ-ը համատեղ հայտարարում են նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը։ 2018 և 2019 թվականների ընթացքում նախատեսվում է տրամադրել ևս 9 դրամաշնորհ, որոնցից յուրաքանչյուրը՝ 35,000 եվրոյի չափով և 9 ամիս տևողությամբ։ 

Դրամաշնորհի շրջանակում նախատեսվում են մի շարք գործողություններ, որոնք իրականացվում են ստորև նկարագրված քայլերի միջոցով՝

 

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2018 թվականի ապրիլի 3-ը, ժամը՝ 23:59-ը։

Հետաքրքրված թեկնածուների և հարցերին պատասխանելու համար ՁԻՀ-ը կազմակերպում է խորհրդատվական հանդիպումներ 2018 թվականի մարտի 3-ից մինչև ապրիլի 2-ը, երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 15։00-ից 18։00-ը, իսկ չորեքշաբթի օրերին՝ 11:00-ից 13:00-ը։

Կկազմակերպվեն նաև ծանուցողական հանդիպումներ հետևյալ ժամանակացույցի համաձայն.

Երևանի պետական համալսարանի ԻԼՏԿ-ում (ISTC) ՝                        2018 թ.-ի մարտի 15-ին

Գյումրիի ԳՏԿ-ում (GTC)`                                                                   2018 թ.-ի մարտի 16-ին

Վանաձորի ՎՏԿ-ում (ՎՏԿ)՝                                                                 2018 թ.-ի մարտի 16-ին

Գիտությունների ազգային ակադեմիայում                                          2018 թ.-ի մարտի 20-ին

Ձեռնակրությունների ինկուբատոր հիմնադրամում                            2018 թ.-ի մարտի 22-ին

Հայաստանի ամերիկյան համալսարանի ՁՊՆԿ-ում (EPIC)՝                2018 թ.-ի մարտի 26-ին։

 

Դրամաշնորհների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելել ՁԻՀ-ի ինտերնետային էջը՝ www.eif.am։Գրանցման հայտադիմումները լրացնելու համար այցելել հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/forms/tNqrtDpSRS7mArM13

ԶԼՄ-ների կողմից հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագրի հաղորդակցության գծով պատասխանատու Նունե Քոչինյանին՝ էլ. փոստ՝ nune.kochinyan@giz.de, հեռ.՝ 37410 26 99 86։

 

Ամփոփ տեղեկություն ծրագրի մասին.

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:

Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային  միջավայրը և աջակցել փոքր և  միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով  ընդգրկուն աճ Հայաստանում:  Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմաը: Ավելին, ծրագիրը աջակցում է   նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները