Ձեռներեց կանանց ակումբը ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանի մարզերում

Հայաստան
Ձեռներեց կանանց ակումբը ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանի մարզերում

EU4Business-ի և EU-SMEDA ծրագրի աջակցությամբ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մեկնարկեց Ձեռներեց կանանց առաջին մարզային ակումբը (WE Club): 

Տեղի գործարար կանայք, ինչպես նաև տղամարդիկ, հավաքվել էին քննարկելու իրենց բիզնեսին առնչվող մարտահրավերները, հաստատելու նոր գործարար կապեր և հարաբերություններ: Նրանք հնարավորություն ստացան ակումբին հրավիրված ոլորտի առաջատար մասնագետներից խորհրդատվություն և ուղղություն ստանալու բիզնեսի կառավարման, մարկետինգի և բրենդավորման վերաբերյալ:

Ձեռներեց կանանց ակումբին ներկա էին նաև մի խումբ սիրիահայ գործարար կանայք, ովքեր ժամանել էին իրենց հաջողության պատմությունները ներկայացնելու և նոր գործարար կապեր հաստատելու համար:

Ձեռներեց կանանց ակումբները EU-SMEDA ծրագրի նախաձեռնություն են, որոնց նպատակն է արդյունավետ հարթակ ստեղծել Հայաստանի կին ձեռներեցների կարողությունների զարգացման, գործարար կապերի և հարաբերությունների հաստատման համար: Այն կրում է ամենամսյա բնույթ: 

EU4Business-ի SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները