ԵՄ-ը 20+ ծրագրերի միջոցով աջակցում է ՓՄՁ-ներին Հայաստանում
27.12.2022
27.12.2024
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (ԿԲ) հետ միջնորդավորված գործիք է երկրի տնտեսական վերականգնմանն ու ճկունությանն աջակցելու համար՝ ընդլայնելով միկրո, փոքր, միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ների) և միջին կապիտալի ֆինանսավորման հասանելիությունը:
01.03.2022
31.08.2024
Ծրագրի նպատակն է նոր կյանք հաղորդել խորհրդային շրջանից լքված Դիլիջանի կարի ֆաբրիկային` այն վերածելով ԴԻԼԻԶԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ-ի` ժամանակակից տարածքի, որը կխթանի համագործակցությունը ձեռնարկությունների և անհատների միջև, այդպիսով նպաստելով ստեղծարարությանը և մտքերի փոխանակումներին` միևնույն ժամանակ նվազեցնելով ձեռնարկատիրական ռիսկերը:
01.02.2022
31.05.2024
Ծրագիրը կենտրոնանում է Հայաստանի Իջևան համայնքում պետություն-մասնավոր գործընկերության այնպիսի քննարկումների մեկնարկի վրա, որոնք ուղղված են զբոսաշրջության, բարձրարժեք գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում նորարար ձեռներեցության խթանման համար կայուն էկոհամակարգի ստեղծմանը:
19.06.2021
31.08.2024
Բանկն աշխատում է բազմապիսի ուղղություններով, որոնցից են` փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) աջակցությունը և ֆիրմաների արտադրողականության բարելավումը: Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը.
01.01.2021
30.12.2024
«Քաղաքապետերը հանուն տնտեսական աճի» (M4EG) ծրագիրը ԵՄ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ գործընկերային նախաձեռնություն է, որը սատարում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի քաղաքապետերին և նրանց թիմերին:
21.12.2020
31.10.2024
Այս ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկեր կառավարություններին ինստիտուցիոնալ շրջանակների ընդլայնման հարցում, հատկապես ՓՄՁ-ների համար:
10.09.2020
09.09.2024
Սևանա լիճը քաղցրահամ ջրի պաշարներով ամենամեծ լիճն է կովկասյան տարածաշրջանում և քաղցրահամ ջրի, ոռոգման ջրի, ջրային մշակաբույսերի, ինչպես նաև Հայաստանում հիդրոէներգիայի ամենակարևոր աղբյուրը։
02.09.2020
01.09.2024
«ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագիրը նպատակ ունի խթանել հայաստանյան աշխատանքային միգրանտների, վերադարձողների և նրանց ընտանիքների բարօրությունը` մոբիլիզացնելով տեղական զարգացման համար դրամական փոխանցումները և խթանելով Հայաստանում աշխատատեղերի ստեղծումը:
13.12.2019
13.12.2024
«EU4Business. Միավորելով ընկերություններ» նախագիծը ձգտում է խթանել առևտուրը ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկեր վեց երկրների միջև՝ առաջնահերթություն տալով ՓՄՁ արտահանման ընդլայնման մեծ ներուժ ունեցող հինգ ոլորտներին. օրգանական սնունդ, ստեղծարար արդյունաբերություն, տեքստիլ, զբոսաշրջություն, գինեգործություն։
01.11.2019
29.04.2024
«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ներքո այս ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում տուրիզմի և նորարական արդյունաբերություններում հավասարակշռված և ներառական աճի խթանումը:
08.10.2019
08.10.2024
Ծրագիրը տրամադրում է առցանց հարթակ՝ տարածաշրջանային առևտրային տեղեկատվություն ստանալու, առևտրային խոչընդոտների վերաբերյալ հարցումներ անցկացնելու համար, նաև առաջարկում է դասընթացներ առևտրային տվյալների հավաքագրման ու վերլուծության լավարկման նպատակով:
01.10.2019
31.01.2024
ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը (EU-GAIA) Հայաստանում ներկայումս Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և համաիրականացվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից: Ծրագրի որոշ բաղադրիչներ իրականացվում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: