ԵՄ-ը 20+ ծրագրերի միջոցով աջակցում է ՓՄՁ-ներին Հայաստանում
Մեկնարկի ամսաթիվ:
01.10.2019
Ավարտի ամսաթիվը:
31.01.2024
ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը (EU-GAIA) Հայաստանում ներկայումս Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և համաիրականացվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից: Ծրագրի որոշ բաղադրիչներ իրականացվում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Մեկնարկի ամսաթիվ:
20.12.2018
Ավարտի ամսաթիվը:
30.06.2024
«Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի» (EU4Environment) ծրագիրն օգնում է վեց գործընկեր երկրներին պահպանել իրենց բնական կապիտալը և բարձրացնել մարդկանց բնապահպանական բարեկեցությունը՝ աջակցելով շրջակա միջավայրին առնչվող գործունեությունը, ցուցադրելով և բացելով ավելի կանաչ աճի հնարավորությունները և ստեղծելով կառուցակարգեր շրջակա միջավայրի ռիսկերի և ազդեցության ավելի լավ կառավարման համար:
Մեկնարկի ամսաթիվ:
13.09.2018
Ավարտի ամսաթիվը:
29.02.2024
Կառուցվածքային բարեփոխումների ծրագրի (Ծրագրի) նպատակն է խթանել Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում կայուն և արդար տնտեսական մոդելների ներդրումը, ինչը կհանգեցնի ավելի մեծ ծավալի ներդրումներին, քաղաքացիների համար սոցիալ-տնտեսական պայմանների լավացմանը և աշխատանքային հեռանկարներին: