You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ
EU4Business-ի այս զեկույցը Հայաստանի տնտեսական իրավիճակի խորը վերլուծություն է տրամադրում, ինչպես նաև ներկայացնում է երկրում ներկայումս իրականացվող EU4Business-ի ծրագրերը: Այն նաև կենտրոնանում է ներկայիս ազգային քաղաքականության և ՓՄՁ-ների ազգային ռազմավարության մեջ նախատեսվող հետագա միջոցառումների վրա:
 
Համեմատած ԱլԳ-ի և ԵՄ-ի այլ երկրների հետ՝ Հայաստանում ՓՄՁ զարգացման մակարդակը բավականին բարձր է: Համաձայն ՏՀԶԿ-ի 2016թ. ՓՄՁ քաղաքականության համաթվի՝ Հայաստանը վերջին չորս տարիների ընթացքում զգալի բարելավումներ է կատարել և 12-ից 10 ոլորտներում դիրք է զբաղեցնում առաջատար եռյակում: Այն առավել նշանակալի բարելավումներ է իրականացրել պետական գնումների և նորարարությունների ոլորտներում: Նկարագրված իրավիճակը վկայում է ՓՄՁ զարգացման մեծ ներուժի մասին, որը գրավում է տեղական կառավարության, մասնավոր հատվածի և միջազգային կորպորացիաների հետաքրքրությունը: Լինելով առաջնահերթ ուղղություն Հայաստանի տնտեսական զարգացման համար՝ ՓՄՁ հատվածը մեծ ֆինանսական միջոցներ և տեխնիկական աջակցություն է ներգրավում: Այն զարգացման որոշ դրական միտումներ է դրսևորում և ակնկալվում է, որ այն կընդլայնվի՝ ՓՄՁ հատվածի համար մշակված հատուկ գործիքների և մեխանիզմների օգնությամբ:
 
Ընդհանուր առմամբ, ոլորտին աջակցում է հզոր օրենսդրական դաշտը՝ հիմնված միջնաժամկետ ռազմավարական ծրագրերի և տարեկան ծրագրերի վրա, որոնք համահունչ են ԵՄ-ի ռազմավարական փաստաթղթերին:
Հիմնական մարտահրավերները, որոնց ՓՄՁ-ների զարգացման ոլորտը դիմակայում է, հետևյալն են՝
  • ֆինանսական միջոցների հասանելիություն,
  • քաղաքականության և կանոնակարգող դաշտի բարելավում,
  • հմտությունների և գիտելիքների բարելավում,
  • վիճակագրական տվյալների և մանրամասն վերլուծություների բացակայություն:
Ամենավերջինը Հաշվետվություններ
24.01.2024
Կարդացե՛ք EU4Business-֊ի 2023թ. երկրի զեկույցը Հայաստանում ՓՄՁ աջակցության մասին
15.12.2023
Կարդացե՛ք EU4Business֊ի 2023թ. տարեկան զեկույցը Արևելյան գործընկերության երկրներում ՓՄՁ աջակցության մասին
01.12.2023
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» հրապարակել է 2023թ. ամփոփում քաղաքացիների համար` ներկայացնելով անցած տարվա արդյունքներն ըստ Արևելյան գործընկերության երկրների

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները