You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ
ԱլԳ երկրների ՓՄՁ-ները հզոր ներուժ ունեն՝ զգալիորեն նպաստելու աշխատատեղերի ստեղծմանը և ապահովելու տնտեսական աճ: Սակայն նրանք դեռևս շարունակում են դիմակայել մարտահրավերների, որոնք թույլ չեն տալիս իրագործել իրենց լիակատար ներուժը: Հիմնական մարտահրավերներն են՝ ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությունը, նոր շուկաներ մուտք գործելու խոչընդոտները, նոր, հակասական ու ծանրացուցիչ օրենսդրական նորմերի մշտական փոփոխությունները, իրենց բիզնեսը զարգացնելու համար համապատասխան հմտությունների բացակայությունը, ինչպես նաև բարդ գործառնական միջավայրը, որը ներառում է բարձր հարկադրույքներ, կոռուպցիա, բյուրոկրատիա և քաղաքական անկայունություն:
 
Ահա այդ պատճառով 2009թ.-ին մեկնարկեց ՓՄՁ Մոդելային նախաձեռնությունը, որը հովանի է հանդիսանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող բոլոր տարածաշրջանային ծրագրերի համար: 2016թ.-ին ՓՄՁ Մոդելային նախաձեռնությունը վերանվանվեց EU4Business՝ այժմ ներառելով նաև երկկողմ աջակցության ծրագրեր, որոնք անմիջականորեն ուղղված են ՓՄՁ-ներին և Գործարարության աջակցության կազմակերպություններին (ԳԱԿ-եր):
 
Սա EU4Business-ի առաջին ամփոփ զեկույցն է, որը հրապարակվել է EU4Business-ի քարտուղարության կողմից, որն ստեղծվել է Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինությանը (DG NEAR) աջակցելու նպատակով: Զեկույցի մեջ՝
  • անդրադարձ է կատարվում այն ժամանակին, երբ մեկնարկեց EU4Business-ը, և վերանայվում է նախաձեռնության զարգացումը տարիների ընթացքում,
  • ներկայացվում է վերլուծություն ԱլԳ տարածաշրջանում ՓՄՁ-ներին առնչվող ազգային քաղաքականության շրջանակների հետ EU4Business-ի համապատասխանության մասին՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի առաջընթացը,
  • դիտարկվում են 2009-2016 թթ. ժամանակահատվածում իրականացված EU4Business-ի ծրագրերն ու նախագծերը և վերլուծվում են դրանց ձեռքբերումները,
  • սահմանվում է EU4Business-ի հետագա ուղին, որն ավելի շատ խորհրդածության թեմա է, քան կոշտ հանձնարարական:
 
EU4Business-ի առաջին ամփոփ զեկույցի վերլուծությունը հիմնված է ԱլԳ երկրներում ՓՄՁ-ների աջակցությանն առնչվող ԵՄ-ի ռազմավարական փաստաթղթերի վրա: Այն հիմնված է միջազգային ու ազգային աղբյուրներից և հիմնականում EU4Business-ի 2017թ. վեց երկրների զեկույցներից ստացված տվյալների ու տեղեկատվության վրա:
 
Ձեռքբերումների վերլուծությունը հիմնված է ավելի քան 200 ծրագրերի ու ծրագրային փաստաթղթերի, մասնավորապես իրականացնող գործընկերների առաջընթացի մասին զեկույցների ուսումնասիրության վրա:
 
EU4Business-ի առաջին ամփոփ զեկույցը կարող է դիտվել որպես կենդանի փաստաթուղթ. մինչ EU4Business-ն առաջ է ընթանում առավել արագ տեմպերով, ավելի հաճախակի են դառնում մոնիթորինգի և համակարգման ենթակա զարգացումները:
Ամենավերջինը Հաշվետվություններ
29.09.2021
Կարդացե՛ք EU4Business-֊ի 2021թ. երկրի զեկույցը Հայաստանում ՓՄՁ աջակցության մասին
30.08.2021
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» հրապարակել է 2021թ. ամփոփում քաղաքացիների համար` ներկայացնելով անցած տարվա արդյունքներն ըստ Արևելյան գործընկերության երկրների
30.08.2021
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» հրապարակել է 2021թ. ամփոփում քաղաքացիների համար` ներկայացնելով անցած տարվա արդյունքներն ըստ Արևելյան գործընկերության երկրների

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները