EU4Business-ի Երկրի զեկույց 2019 - Հայաստան

EU4Business-ի սույն երկրի զեկույցը ներկայացնում է Հայաստանում առկա մակրոտնտեսական և գործարար միջավայրի մանրամասն գնահատումը, ներառյալ այն միջավայրը, որտեղ գործում են ՓՄՁ-ները: Ուստի շեշտը հատկապես դրված է երկրում ՓՄՁ-ների զարգացման և այն բանի վրա, թե ինչպես է EU4Business-ի նախագծերի փաթեթը ծառայում այդ նպատակին:

EU4Business-ի քարտուղարությունը պատրաստել է Երկրի այս չորրորդ զեկույցը՝ Արևելյան գործընկերության (ԱլԳ) յուրաքանչյուր երկրում EU4Business նախաձեռնության զարգացումներն ու ձեռքբերումները վերլուծելու համար: Զեկույցի բաժիններն ուսումնասիրում են EU4Business-ի չորս հիմնասյուներն ու գնահատում առաջընթացը՝ կատարելով Հայաստանում համար կարևոր առաջարկություններ:

Զեկույցում տրամադրվում են նաև ՓՄՁ-ների աշխատանքային խմբերի գնահատման և շահագրգիռ կողմերի հետ կլոր սեղանների մանրամասն արդյունքները, ինչպես նաև դրանց վրա հիմնված առաջարկությունները։ Ներկայացված նյութերը կաջակցեն Հայաստանում բարեփոխումների իրականացմանը` նպաստելով ՓՄՁ ընդհանուր մթնոլորտի և կարգավորող դաշտի հետագա կատարելագործմանը:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները