Ներդրումներ Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ներում. EU4Business-ի Տարեկան զեկույց 2018

EU4Business-ի առաջին տարեկան զեկույցում վերլուծվում են նախաձեռնության դինամիկան և ձեռքբերումները 2016-2017 թթ., ինչպես նաև ընդհանուր ամփոփիչ ցուցանիշները, որոնք նախաձեռնության շրջանակներում գրանցվել են 2009 թ. մեկնարկից ի վեր: Զեկույցում ներկայացված է նաև այն առաջընթացը, որի հիմքում ընկած են EU4Business-ի շահառուների հետ ունեցած ծավալուն խորհրդակցությունները:

EU4Business-ն ընդգրկում է 43 նախագծերից կազմված փաթեթ, որում ԵՄ-ի ընդհանուր ներդրումային պարտավորությունը 348 միլիոն եվրո է: Փաթեթն իրականացվում է 20 գործընկերների կողմից և, ընդհանուր առմամբ, կազմում է մոտ 2 միլիարդ եվրո վարկ: Զեկույցը հիմնված է ավելի քան 150 փաստաթղթերի, հիմնականում՝ նախագծերի ու ծրագրերի հաշվետվությունների և պայմանագրերի, ինչպես նաև ավելի քան 200 տարբեր շահառուների, ազգային, ԵՄ-ում գործող կամ միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումների արդյունքների վերլուծության վրա: Զեկույցը պատրաստելիս EU4Business-ի Քարտուղարությունը հարցազրույց է անցկացրել 200-ից ավելի ՓՄՁ-ների հետ՝ հարցումների միջոցով կամ դեմառդեմ զրուցելով:

Զեկույցը ներկայացնում է, թե ինչպես է EU4Business-ը համապատասխանում նախաձեռնության չորս նպատակներին, և թե ինչպես են ֆինանսական դաշտում, հմտությունների, աշխատատեղերի և քաղաքականության ոլորտներում եղած բարեփոխումների հիմնական ցուցանիշները համապատասխանում ԵՄ-ի Արևելյան գործընկերության 2020 թ․ արդյունքներին՝ շեշտադրելով նախաձեռնության բոլոր ոլորտներում գրանցված շահառուների մի շարք հաջողակ պատմություններ:

Այն նաև ներառում է EU4Business նախաձեռնության առաջընթացը՝ հիմք ընդունելով 2018 թ. գարնանը յուրաքանչյուր գործընկեր երկրում տեղի ունեցած մի շարք կլոր սեղանների եզրակացությունների արդյունքները:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները