Օգտակար ռեսուրսներ

ՓՄՁ համագործակցության ասոցիացիան ստեղծվել է 2014թ․-ին ՓՄՁ ոլորտում երկարամյա փորձ ունեցող մասնագետների կողմից՝ իր ջանքերը կենտրոնացնելու ՓՄՁ շահերի պաշտպանությանը: Իր հիմնադրումից ի վեր Ասոցիացիան հավաքել է շուրջ 500 անդամ և իրականացրել բազմաթիվ տեղական ու միջազգային ծրագրեր: Ներկայումս ՓՄՁ ասոցիացիան IRIS Business Incubator-ի համահիմնադիրն է, համանախագահում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովին կից ԱԺ-ՓՄՁ խորհուրդը և 14 հանրային խորհուրդների անդամ է։
...
Էնթերփրայզ Արմենիայի առաքելությունն է օտարերկրյա և տեղացի ներդրողների համար ապահովել գործարարությամբ զբաղվելու բարենպաստ միջավայր՝ դիրքավորելով Հայաստանը որպես ցանկալի ներդրումային ուղղություն համաշխարհային հարթակում: Նպատակն է ներգրավել օտարերկրյա նոր ուղղակի ներդրումներ և խթանել վերաներդրումները՝ ապահովելով Հայաստանի կայուն տնտեսական աճն ու բարգավաճումը:
...
Հայաստանի Ներդրումային խորհուրդը ստեղծվել է 2007 թ․-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և ՀՀ կառավարության միջև հուշագրի հիման վրա։ IC Armenia-ն ծառայում է որպես պետություն-մասնավոր երկխոսության հարթակ Հայաստանի կառավարության և ՓՄՁ ասոցիացիաների միջև, որն ուղղված է բիզնես միջավայրը բարելավող օրենսդրական բարեփոխումների մշակմանը:
...
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը շահույթ չհետապնդող, ոչ կառավարական կազմակերպություն է, որ ներկայացնում է Հայաստանում գործատուների շահերը։ Այն իրականացնում է բիզնեսի խթանման և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր։ ՀԳՀՄ-ը Հայաստանի կառավարության միակ պաշտոնական սոցիալական գործընկերն է՝ Արհմիությունների համադաշնության հետ համատեղ Եռակողմ կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում։
...
Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի նպատակն է աջակցել բիզնեսի զարգացմանը և Հայաստանի տնտեսության համախմբմանը` դառնալով ձեռնարկատերերի համար վստահելի գործընկեր, ինչպես նաև պահպանել և ամրապնդել ներկա հաճախորդների վստահությունը, հասանելի դարձնել պոտենցիալ հաճախորդների վարկավորման գործընթացը:
...
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների մատակարարած ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից կամ պայմանագրով նրա անունից վճարման պարտավորություն ունեցող բանկի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Մատուցվող ապահովագրական ծառայությունները արդյունավետ լուծում են հաճախորդների արտահանման ռիսկերի կառավարման համար։
...
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը (ՄՍԳ) Հայաստանում գյուտերի և արդյունաբերական դիզայնի արտոնագրեր տրամադրելու և ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների գրանցման պետական մարմինն է:
...
Հավատարմագրման ազգային մարմինն ապահովում է հավատարմագրման գործընթացի իրականացումը, մասնավորապես` ընդունում, գրանցում է հավատարմագրման հայտը, իրականացնում հավատարմագրման փաստաթղթերի փորձաքննություն, համապատասխանության գնահատում։
...
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը Հայաստանում ապահովում է չափումների միասնականությունը, որը ազգային տնտեսության որակի ենթակառուցվածքի հենքային սյունն է։ Ընկերությունն իրականացնում է տարբեր սարքավորումների չափագիտական հսկողություն՝ ստուգաչափում, փորձաքննություն, փորձարկում և տեսակի հաստատում։
...
ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖ-ի առաքելությունն է աջակցել և հզորացնել Հայաստանի տնտեսական զարգացման ներուժը, բացահայտել ու զարգացնել Հայաստանի ներդրումային և բիզնես հնարավորությունները՝ հայ ժողովրդի, երկրի և ներդրողների ընդհանուր շահերի ձևակերպման և պաշտպանության նպատակով:
...
ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը՝ գրանցված և լիցենզավորված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, հիմնադրվել է 2022 թվականին՝ աջակցելու ներդրումային նպատակներին: ԱՌՖԻ-ին առաջարկում է քրաուդֆանդինգի հարթակ՝ ներդրումային ոլորտում բացառիկ փորձ տրամադրելու համար:
...
Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը ձևավորվել է 2002թ.-ին։ Լինելով ոչ առևտրային կազմակերպություն՝ Պալատը ներկայացնում է ՓՄՁ շահերը, որոնց գործունեության շրջանակները ներառում են գործարարության բոլոր ոլորտները՝ արդյունաբերություն, ներքին և արտաքին առևտուր, գյուղատնտեսություն, ֆինանսական համակարգ և այլ ուղղություններ:
...
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների եւ չափումների միասնականության ապահովման բնագավառներում:
...
«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակումը համակարգող ՀՀ ազգային տեղեկատվական կենտրոն է: Կենտրոնն իրականացնում է նորարարությունների, նորամուծական գաղափարների զարգացման գործընթաց` աջակցելով դրանց առևտրայնացման նախապատրաստման աշխատանքների ապահովումը:
...
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ներկայիս կառուցվածքով կազմավորվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միավորման արդյունքում 2019թ․-ին։
...
Այս կայքի նպատակն է մեկտեղել Հայաստանի Հանրապետության պետական գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքներն ու տվյալների հիմնապաշարները եւ հարմարավետ միջավայր ստեղծել դրանց օգտագործման համար:
...
Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիան նպաստում է ձեռնարկատիրության զարգացմանը, Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերին, համայնքների համաչափ զարգացմանը:
...
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրեր` Հայաստանի ՓՄՁ-ների համար ըստ վարկի նպատակի։
...
Պետական եկամուտների կոմիտեն «Հարկային ծառայության մասին», «Մաքսային կարգավորման մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված հարկային և մաքսային մարմին է:
...
Նախարարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվության անվտանգության, թվայնացման, հաղորդակցությունների, միջազգային համագործակցության, լիցենզավորման, տիեզերքի, ռազմարդյունաբերության ոլորտներում:
...
Ասոցիացիան նպատակ ունի զարգացնել տեղական խողոագործությունը` որպես բարձրորակ գինու արտադրության երաշխիք, խթանել երկրի` որպես գինի արտահանողի հեղինակությունը, տրամադրել բարձրորակ հումք, մեծացնել հայկական գինիների մրցունակությունը միջազգային շուկաներում:
...
Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները