Հայաստան. դեմքի պլաստիկ վիրաբուժության բրենդավորումը նպաստում է «Դա Վինչի» կլինիկայի բիզնեսի կտրուկ աճին

Հայաստան
Հայաստան. դեմքի պլաստիկ վիրաբուժության բրենդավորումը նպաստում է «Դա Վինչի» կլինիկայի բիզնեսի կտրուկ աճին

EU4Business նախաձեռնության շրջանակներում Եվրոպական միության կողմից տրամադրվող ֆինանսավորմամբ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության առաջատար կենտրոն հանդիսացող «Դա Վինչի» կլինիկային օգնել է ստեղծել նոր իմիջ և թողարկել պրոֆեսիոնալ կայք՝ շրջանառությունը մեծացնելով 41%-ով:

2010 թվին հիմնադրված «Դա Վինչի» կլինիկան իր գործունեությունը սկսել է որպես մազերի հիվանդությունների ախտորոշման և հետագա փոխպատվաստման ոլորտում մասնագիտացած կլինիկա, սակայն աստիճանաբար զարգացել է և սկսել է մատուցել բազմաբնույթ ծառայություններ՝ ախտորոշումից մինչև տեղային վիրահատություններ:

Ներկայումս կլինիկան մասնագիտացած է պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության ոլորտներում և առաջարկում է բազմապրոֆիլ ծառայություններ, այդ թվում՝ տեղային վիրահատություններ, կոսմետոլոգիա, ռեաբիլիտացիոն ծառայություններ, ինչպես նաև մաշկի և մազերի հիվանդությունների ախտորոշում:

Աճող մրցակցություն

Վերջին տարիներին ընկերությունը ձգտել է նորարարություններ կատարել և մշտապես թարմացնել իր ծառայությունները՝ ներկայացնելով նոր միտումներ, ինչպես նաև ներդրումներ կատարելով նոր տեխնոլոգիաների բնագավառում: Այնուամենայնիվ, արագ աճող մրցակցության պատճառով «Դա Վինչին» դժվարություններ էր կրում նոր հաճախորդների ներգրավման հարցում:

Ղեկավար անձնակազմը գիտակցում էր, որ անհրաժեշտ են կլինիկայի մարկետինգային քաղաքականության հիմնարար փոփոխություններ և համապատասխան կորպորատիվ ինքնության ստեղծում՝ հասարակության իրազեկությունը բարձրացնելու և նոր հաճախորդներ գրավելու նպատակով: Հենց այստեղ էլ օգնության են գալիս ՎԶԵԲ-ը և EU4Business-ը:

Աջակցություն շուկայավարման խորհրդատուի կողմից

Հիմնվելով հաճախորդի բիզնես կարիքների վրա՝ ՎԶԵԲ-ը կապ հաստատեց «Դա Վինչիի» և շուկայավարման տեղական խորհրդատուի միջև, որն աջակցություն ցուցաբերեց մարկետինգային քաղաքականության ձևավորման, բրենդային ոճի մշակման և կորպորատիվ կայքի ստեղծման հարցերում:

ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի շրջանակներում խորհրդատուն՝

  • իրականացրեց շուկայի մանրամասն ուսումնասիրություն՝ շուկայի հիմնական միտումները, կոնկրետ կարիքները, առավել արդյունավետ կորպորատիվ դիրքը և բրենդային ինքնությունը որոշելու նպատակով,
  • մշակեց բրենդի կառավարման և հաղորդակցման ռազմավարություն,
  • նախագծեց և մշակեց կորպորատիվ ու բրենդային ինքնության տարրեր և գովազդային նյութեր,
  • մշակեց մարկետինգային ռազմավարություն, այդ թվում՝ հաղորդակցության, գործունեության խթանման ու գովազդային քարոզարշավներ,
  • նախագծեց, մշակեց և թողարկեց պրոֆեսիոնալ կորպորատիվ կայք:

Վերը նշված գործողությունների արդյունքում՝ ծրագրի ավարտից մեկ տարի անց «Դա Վինչին» արձանագրեց վաճառքի 38% աճ, շրջանառության 41% աճ, իսկ իր կայքի այցելուների թիվն աճեց 875%-ով:

ՎԶԵԲ-ի խորհրդատվություն փոքր բիզնեսներին

ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագիրը, որը Արևելյան գործընկերության երկրներում ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից՝ իր EU4Business նախաձեռնության շրջանակներում, նպատակ է հետապնդում խթանելու ՓՄՁ ոլորտի արդյունավետ կառավարումը՝ աջակցություն տրամադրելով առանձին ձեռնարկությունների և նրանց օգնելով զարգացնել իրենց բիզնեսը: Այն օժանդակում է ՓՄՁ-ներին կառուցվածքային փոփոխություններ կատարել և նոր գործարար հմտություններ զարգացնել` նրանց օգնելով բարգավաճել և մրցակցել շուկայական տնտեսություններում: Ծրագիրը ՓՄՁ-ներին նաև տալիս է ծախսերի բաշխման հիմունքներով տեղական խորհրդատվական ծառայություններ ստանալու հնարավորություն` տրամադրելով մինչև 10000 եվրոյի դրամաշնորհներ: 

 

Իմանալ ավելին

 

ՎԶԵԲ-ի խորհրդատվություն փոքր բիզնեսներին Հայաստանում

«Դա Վինչի» կլինիկայի կայք

 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները