Հայկական ՏՏ ընկերությունը ձեռք է բերում հունական կապեր EU4Business-ի օգնությամբ

Հայաստան
Հայկական ՏՏ ընկերությունը ձեռք է բերում հունական կապեր EU4Business-ի օգնությամբ

Միջազգային համագործակցությունը և EU4Business նախաձեռնության աջակցությունը օգնել են Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններին դուրս գալ միջազգային շուկա և հաջողակ բիզնես ունենալ: IT Solution-ը հայաստանյան և ԵՄ ընկերությունների միջև հաջող համագործակցության օրինակ է, որին նպաստել է ԵՄ աջակցությունը:

2016 թվականին 32-ամյա ֆինանսիստ Նելլի Դավթյանը հավաքեց ծրագրավորողների փորձառու թիմ՝ գործարկելու բջջային և վեբ հավելվածների ընկերություն, որ կոչվեց IT Solution: Ձեռնարկությունն ակտիվորեն ներգրավված է միջազգային ծրագրերում, որոնք ուղղված են էլեկտրոնային ուսուցմանը, ձեռներեցությանը և բիզնես մոդելների համապատասխանեցմանը ԵՄ-ում ձևավորվող և Եվրոպական հանձնաժողովի 10 քաղաքական առաջնահերթություններից մեկը հռչակված Միասնական թվային շուկային:

IT Solution-ի առաջին արտադրանքը, որ կոչվում էր Busticks, ճամփորդական հավելված է, որը նախատեսված է զարգացնելու զբոսաշրջությունը Հայաստանում՝ օտարերկրյա զբոսաշրջիկներին տրամադրելով հավաստի տեղեկատվություն տեղական տեսարժան վայրերի մասին և հնարավորություն տալով նրանց առցանց, անվտանգ ու արագ պատվիրել շրջագայություններ:

«Տասնամյակի լավագույն երիտասարդ ձեռնարկատեր  (2009-2019)» Էրազմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար ծրագրի մրցանակի դափնեկիր Դավթյանը 2023 թվականի ապրիլին ստացել է 1500 եվրո դրամաշնորհ Connecting Companies (EU4BCC) ծրագրի միջոցով, որը կառավարվում է Eurochambres-ի և ֆինանսավորվում ԵՄ-ի կողմից՝ «EU4Business»՝ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում: ՓՄՁ-ների ուսուցման, քոուչինգի և ԵՄ բիզնեսների հետ համատեղ հնարավորությունների աջակցմանը նվիրված այս նախաձեռնությունը նպաստեց Դավթյանի համագործակցությանը Asset Technology-ի հետ՝ հունական բարձր տեխնոլոգիական ընկերության, որը մասնագիտացած է ծրագրային ապահովման մշակման, ՏՏ, վերապատրաստման և խորհրդատվության ոլորտում:

«Մեկամսյա այցը Հունաստան ներառում էր գիտելիքների փոխանակում ՏՏ ոլորտում նորարարական մեթոդների մասին, Busticks բիզնես պլանի մշակում, Հունաստանի ՏՏ և զբոսաշրջության շուկայի վերաբերյալ պատկերացումների և շփումների ընդլայնված ցանցի միջոցով պոտենցիալ գործարար հնարավորություններ», - ասում է Դավթյանը:

Հունաստանում գտնվելու ընթացքում, մասնակցելով Եվրոպայի օրվա միջոցառումներին, Դավթյանը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասին ներկայացրեց Busticks ճամփորդական հավելվածը և ստացավ դրական արձագանքներ:

“I’m grateful to Georgios Kouklakis (the CEO of Asset Tec) and Manos Andreadis (the company’s project manager) for their significant contribution to organising the exchange, mentoring and facilitating connections with potential partners, supporting the development of the business plan for Busticks, which was crucial at that stage,” says Davtyan.

ԵՄ դրամաշնորհը ֆինանսական աջակցություն է տրամադրել ճանապարհորդության, բնակության, սննդի և փոխանակման հետ կապված այլ ծախսերի համար: ԵՄ աջակցությամբ ստացված ուշագրավ ձեռքբերումները ներառում էին Asset Tec-ի հետ համատեղ արտադրության պայմանագիր՝ կապված Busticks հավելվածի հետ, և երեք պայմանագիր Asset Tec-ում ներկայացված հունական տուրիստական գործակալությունների հետ:

«Ես երախտապարտ եմ Գեորգիոս Կոուկլակիսին (Asset Tec-ի գործադիր տնօրեն) և Մանոս Անդրեադիսին (ընկերության ծրագրի ղեկավար) այդ փուլում վճռորոշ փոխանակման կազմակերպման, մենթորության և հնարավոր գործընկերների հետ կապերի դյուրացման, Busticks-ի բիզնես պլանի մշակման գործում նրանց նշանակալի ներդրման համար»,- ասում է Դավթյանը։

Ավելի ուշ Նելլին ներկայացրեց փոխանակման արդյունքները Բրյուսելում անցկացվող EU4BCC միջոցառմանը, որը խթանում է նոր բիզնես կապերը:

«Առանց այս ֆինանսական օգնության ես չէի կարողանա մեկ ամիս մնալ Աթենքում՝ կենտրոնանալով իմ նախագծի բիզնես պլանի մշակման և տեղում հունական շուկայի մասին էական տեղեկություններ ստանալու վրա», - ասում է Դավթյանը։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները