You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Հայկական ստարտափը մշակում է արհեստական ինտելեկտով աշխատանքի ընդունման գործիք, որը տվյալների և խորը ուսուցման ալգորիթմների կառավարման միջոցով խնայում է կադրերի ընտրության պատասխանատուների ժամանակը և խթանում աշխատանքի ընդունման գործընթացը՝ տրամադրելով թիրախային որակյալ թեկնածուներ։

Այս տարի ընկերությունը ստացավ EU-SMEDA-ի Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհ (ՆԶՀԴ), որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ իր EU4Business նախաձեռնության շրջանակներում, և ընկերության համահիմնադրի կողմից նկարագրվում որպես «խաղի կանոնների փոխոխություն», ինչը ընկերությանը թույլ կտա 2019 թ.-ին թիրախավորել նոր շուկաներ։

Hirebee.ai-ը ԱԻ արտադրանք է, որը մշակվել է staff.am-ի կողմից՝ ստարտափ, որն աշխատում է 15 հոգանոց թիմով և իր սեփական տեխնիկական և մարքեթինգի կարողություններով։

Ըստ ստարտափի համահիմնադիր Վահե Ավետիսյանի՝ HireBee-ն ակտիվորեն վերլուծում է ՄՌ-ի և աշխատանք փնտրողների վարքագիծը, մասնագիտական պատմությունը և այլ գործոններ՝ հասկանալու համար, թե ինչն է նրանց առավել համապատասխան դարձնում կոնկրետ աշխատանքին:

«Մենք տրամադրում ենք բազմաշերտ խորհրդատվություն, որը բազմաթիվ գործառույթներ հաշվի առնող հիբրիդ համակարգ է։ Համադրությունը, որը կիրառում ենք, հիմնված է այն խնդրի վրա, որը լուծում ենք Node.js-ը, PHP-ը, Python-ը այն հիմնական տեխնոլոգիաներն են, որոնք մեր թիմն օգտագործում է մեր արտադրանքում։ Մեր արտադրանքը եզակի դիրք է գրավում՝ վերլուծելու մեր փորձը շուկայում և վերածելու այն բազմաֆունկցիոնալ ուսուցման ալգորիթմների»,- ասում է նա։

Գործիքը ստեղծվել է ընկերության իսկ ունեցած դժվարությունների հետևանքով՝ այն ժամանակ, երբ նրանց անհրաժեշտ էր ընդլայնել գործունեությունը և աշխատանքի ընդունել նոր աշխատակիցների․ «Ոչ միայն դժվար էր գտնել շնորհաշատ անձանց՝ անգամ շատ ժամանակ, գումար և միջոցներ ծախսելով Facebook-ի գովազդների, աշխատանքային հարթակների և այլնի վրա, այլև բառացիորեն անհնար էր խթանել ընկերության գործատուի ապրանքանիշը սոցիալական մեդիայով։ Մեր ցանցի հետ խոսելիս մենք հասկացանք խնդիրը»,- բացատրում է համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։

Այդ պատճառով, թիմը որոշեց հետազոտել ՄՌ ոլորտը՝ մտադրված լինելով ստեղծել համապարփակ հնարավորություններ կադրերի ընտրության պատասխանատուների համար՝ օգնելով ընկերություններին լուծել բազմակի խնդիրներ և նրանց աշխատանքի ընդունման կարիքների համար ապահովել «ծառայությունների մատուցման մեկ կենտրոնի» հնարավորություն:

Այս տարվա սկզբում ստարտափն ստացել էր ՆԶՀԴ դրամաշնորհ EU-SMEDA-ի կողմից։ Վահե Ավետիսյանը նկարագրում է այն որպես խաղի կանոնների փոփոխություն ստարտափի համար․

«Չնայած մենք ավարտել ենք մեր ծրագրի միայն առաջին ուղենիշը, և առջևում դեռ երկուսը կան, կարող ենք վստահորեն ասել, որ մեր ստարտափի վրա դրական ազդեցություն է ունեցել առավել արագացված տեմպերով աճը։ Գրեթե ողջ բյուջեն պլանավորված է աշխատակազմի ծախսերի համար, և արդեն աշխատանքի ենք ընդունել թիմի նոր անդամներ ու արագորեն զարգացնում ենք թե՛ արտադրանքը, թե՛ ստարտափը Հայաստանում և Ղազախստանում»:

Ավետիսյանը նշում է, որ ստարտափը ներկայումս կենտրոնացած է ԱՊՀ շուկայի վրա, իսկ հաջորդ տարի կընդլայնի իր գործունեությունը Ղազախստանում։

«Մենք պետք է նկատի ունենանք ԵՄ շուկան ավելի ուշ, բայց այս փուլում ԱՊՀ-ն առաջնային է»,- նշում է նա։

Ստարտափը տարբեր մարտահրավերներ է ունեցել իր վաղ փուլերում․ «Ստարտափ հիմնելու և այն ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս զարգացնելու համար տքնաջան աշխատանք, նվիրվածություն և վճռականություն է պահանջվում։ Երբեմն թվում է, որ շատ ստարտափների և արտադրանքների համար հաջողությունը մեկ գիշերում է եկել, բայց հաջողությունը սառցաբեկորի միայն ծայրն է, և շատ մեծ հաստատակամություն է պահանջվում՝ աշխատանքն իսկապես առաջ տանելու համար»,- ասում է Լուիզա Ավետիսյանը։

Միևնույն ժամանակ, մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Նազելի Բադալյանը նշում է, որ Հայաստանում ստարտափների բազմաթիվ ուղենիշեր ավելի հեշտ նվաճելի են։

«Օրինակ, մենք իսկապես շատ շնորհաշատ անձինք ունենք այստեղ, մեր շուկան բավարար զարգացած է արտադրանքի փորձարկման առումով, իսկ երիտասարդ սերունդը հաճույքով է աշխատում ստարտափ ընկերություններում: Իհարկե, դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու՝ իսկապես զարգացած էկոհամակարգեր ունենալու համար, բայց կարծում եմ, որ անցած երկու տարիների ընթացքում ստարտափներին աջակցող կազմակերպությունների կողմից շատ ջանքեր են ներդրվել, և այս ամենն աստիճանաբար իր արդյունքն է ունենում»։

2019 թ.-ը ստարտափի համար չափազանց զբաղված է լինելու․ «Հաջորդ 12 ամիսներին կենտրոնանալու ենք մեր հաճախորդների բազայի ընդլայնման վրա։ Մեր տեխնիկական թիմն ակտիվ աշխատանք է տանում նոր գործառույթներ մշակելու ուղղությամբ, 2019 թ.-ի 2-րդ եռամսյակում կներկայացվի արհեստական ինտելեկտով կառավարվող Դիմողի հետագծման մեր համակարգը, իսկ ամենակարևորը 2019 թ.-ի 1-ին եռամսյակում մենք կներկայացնենք մեր հարթակը Ալմաթիում։ Այնքան շատ աշխատանք կա, և staff.am-ի և HireBee-ի համար շատ հետաքրքիր ժամանակներ են սպասվում»,- եզրափակում է տեխնիկական թիմի ղեկավար Հայկ Կարապետյանը։

 

EU-SMEDA ծրագրի մասին

2017 թ.-ից ի վեր՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից EU4Business նախաձեռնության շրջանակներում և իրականացվում GIZ-ի և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) համագործակցությամբ, աջակցում է հայաստանյան ստարտափներին երկու տեսակի դրամաշնորհների՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների (ՆԶՀԴ) և Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության (ԳՏՁ) դրամաշնորհների միջոցով:

 

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
am
18.03.2024
Սևանցի երիտասարդ ձեռներեց Մերի Վարդանյանը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս երիտասարդ ձեռներեցների համար փոխանակման ծրագրով այցելել է Իսպանիայի Սեզանտես քաղաք, հյուրընկալվել մի կին ձեռներեցի։
am
13.02.2024
Ստեփանավանում բնակվող երիտասարդ ամուսիններ Դավիթ Դավթյանը և Լենա Սարգսյանը համատեղ կյանքի 15 տարիների ընթացքում իրենց օրինակով են ապացուցում, որ աշխատանքը ստեղծագործություն է, և այն իրական ուրախություն է պարգևում կյանքում:
am
12.02.2024
Լոռու մարզի Սպիտակ համայնքում է բնակվում Կարինե Հերիքնազյանի և Արտաշես Կարապետյանի ընտանիքը։ Մինչև ամուսնությունը Կարինե Հերիքնազյանի մտքով անգամ չէր անցնի, որ կլինի մի գործ, որն իրեն նույնքան հոգեհարազատ կլինի, որքան իր բուն մասնագիտությունը՝ բժշկությունը։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները