Կին ձեռներեցների զորեղացումը Արևելյան գործընկերության երկրներում` Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Կանայք բիզնեսում» ծրագրի միջոցով

Հայաստան Ուկրաինա
Կին ձեռներեցների զորեղացումը Արևելյան գործընկերության երկրներում` Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Կանայք բիզնեսում» ծրագրի միջոցով

Երևանի պատմական շրջանի սրտում պաղպաղակի վայելքի հիասքանչ այս վայրը հաճախորդներին սպասարկել է տարիներ շարունակ: 2017թ. բացումից ի վեր Փինք Բերրին տիրացել է մարդկանց սրտերին իր գունեղ բրենդավորմամբ և հնարամիտ համային միաձուլումներով, ինչի շնորհիվ ընկերությունն արագորեն հայտնվել է տեղական շուկայի առաջին շարքերում: Բայց ընկերության ամենօրյա աճին և վաճառքի ծավալների կտրուկ ավելացող թափին զուգահեռ ավելացան նաև գործառնության ընդլայնվող ծավալներով պայմանավորված կառավարման բարդությունները:

Այսպիսով, Փինք Բերրին թվային տիրույթում իր գործունեության նոր սկիզբը դրեց` «Կանայք բիզնեսում» ծրագրից ստացվող աջակցության շնորհիվ, որին սատարում է ԵՄ-ն` ՎԶԵԲ-ի միջոցով: Ծրագիրն օգնել է ընկերությանը նորաշունչ փաթեթավորում նախագծել` միևնույն ժամանակ խթանելով վաճառքը գովազդային նախաձեռնությունների և ֆինանսական ռազմավարությունները օպտիմալացնելու վերաբերյալ ուղեցույցներ տրամադրելու միջոցով:

Այս փոխակերպումը ոչ միայն հզորացնում է ընկերությունն այնպես, որ այն կենտրոնանա դրա աճի հավանական ընթացքի վրա, այլև համապատասխանի շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված նկրտումներին: Քանի որ Փինք Բերրին իր հայացքը հառել է նոր հորիզոններին, այն ձգտում է օգտվել արտահանման հնարավորություններից` գրավելով դեռևս չբացահայտված շուկաները և ամրապնդելով երկրում իր ներկայությունը նորարարական ռազմավարությունների և պրոդուկտի զարգացման միջոցով:

Երևանից 2,000կմ ավելի հեռավորության վրա` արևմտյան Ուկրաինայի Իվանովո-Ֆրանկիվսկի շրջանի Յաբլունիվ գյուղի շրջակայքի անդորրում Մարթա Բուչկոն աշխատեցնում է հայտնի մի առողջարան` սպա ծառայություններով և ռեստորաններով: Խրիստինա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նույնպես ֆինանսավորում է ստացել «Կանայք բիզնեսում» ծրագրի միջոցով: Այս ընկերությունը ղեկավարող Բուչկոն նորոգում և ջերմամեկուսացնում է քոթեջները. այս ռազմավարական քայլն ուղղված է բազմապիսի հաճախորդներ գայթակղելուն: Բայց Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ներխուժումը հանգեցրեց եկամուտի կտրուկ նվազման: Չնայած շարունակվող պատերազմին` Բուչկոն լավատես է, որ երբ խաղաղությունը վերահաստատվի Ուկրաինայում, տեղի կունենա ներդրումների հետգնում, և ինքն էլ հաջողություն ունեցող առողջարան կունենա:    

Փինք Բերրին և Խրիստինա ՍՊԸ-ն Արևելյան գործընկերությունում կանանց կողմից ղեկավարվող երկու բիզնեսներ են, որոնք աջակցություն են ստացել «Կանայք բիզնեսում» ծրագրից` փոխակերպիչ ուժ ունեցող և տևական ազդեցությամբ այս նախաձեռնությունից:

ՎԶԵԲ-ի կողմից ԵՄ աջակցությամբ 2014թ. մեկնարկած «Կանայք բիզնեսում» ծրագիրը իրականացվում է Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)` քաջալերելով կանանց ձեռներեցությունն ու բիզնեսում ներգրավումը: Ծրագիրը քաջալերում է կանանց ղեկավարությամբ գործող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներ)` օգնելով նրանց հասանելիություն ունենալ ֆինանսներին, փորձագիտական գիտելիքներին ու կարողություններին և գործարար ոլորտի այլ ծառայություններին: Վերջնանպատակն է ցույց տալ, որ երբ շուկայի հարցերը լուծված են, արգելքները վերացված են, իսկ կանանց ղեկավարությամբ գործող ՓՄՁ-ները արդարացի վերաբերմունքի են արժանանում, նրանք կարող են դեր ունենալ ազատ, շուկայահենք և ժողովրդավարական հասարակություններում տնտեսական աճի, աշխատատեղերի գոյացման և սոցիալական գովազդի ոլորտներում:

2015 – 2022թթ. «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում մեկնարկել են բազմապիսի նախաձեռնություններ, այդ թվում` կանանց ղեկավարությամբ ՓՄՁ-ների համար վարկային գծեր, «Կանայք բիզնեսում» սխեմայի ներքո ենթավարկեր և Գործընկեր ֆինանսական հաստատություններին (ԳՖՀ) տեխնիկական աջակցություն: Այս նախաձեռնությունները ներառում էին գնահատումներ, կարողությունների զարգացում, ուսուցում, նոր պրոդուկտների և ծառայությունների ստեղծում և փորձարկում` կանանց ղեկավարմամբ բիզնեսներին հարմար եղանակով:

Արդյունքում, ծրագիրն էականորեն փոխել է բանկային հատվածը` այն ավելի գենդերազգայուն, սատարող և ռիսկերի դիմելուն ավելի պատրաստ դարձնելով: Բոլոր ԳՖՀ-ները ստեղծել են Կանանց համար բանկային ծառայությունների հատուկ մասնագիտացված ծրագրեր, որոնք անհատական կարիքներին համապատասխանեցված ֆինանսական և ոչ-ֆինանսական ծառայություններ են առաջարկում ԱլԳ տարածաշրջանում գործող կին ձեռներեցներին:

Տարիների ընթացքում ծրագիրը մոտավորապես 86.2 միլիոն եվրո է տրամադրել Արևելյան գործընկերության երկրներում գործող 12 ԳՖՀ-ների: Առաջին կորստի ռիսկի փոխհատուցման (ԱԿՌՓ) հնարավորության միջոցով ԳՖՀ-ները 5,961 ենթավարկեր են տրամադրում կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին` ընդամենը 99.5 միլիոն եվրո ծավալով:

Կանանց համար ուսուցման բաղադրիչի շրջանակներում ծրագիրն անցկացրել է 13 սեմինար, որոնց մասնակցել է 543 հոգի: Ավելին, Արևելյան գործընկերության տարածաշրջանից 891 կին ձեռներեցները Բիզնես ոսպնյակով ինքնագնահատումներ են իրականացրել և ձեռք են բերել առանձին դեպքերին համապատասխանեցված, արդյունքներն արտացոլող զեկույցներ: Այս գնահատումները ծառայում են որպես կառուցակարգ` օգնելու կանանց ավելի խորքային պատկերացումներ ձեռք բերել իրենց բիզնես գործունեության և ֆինանսական պահանջների մասին` միևնույն ժամանակ մատնանշելով աճի և առաջխաղացման ոլորտները: Նախաձեռնությունը նաև սատարել է 589 բիզնես խորհրդատվական նախագծերի իրականացմանը և տրամադրել է դեմ առ դեմ ուսուցում 1,181 կին ձեռներեցների համար` «Կանայք բիզնեսում» աշխատաժողովների միջոցով:

ՎԶԵԲ-ը նորարարական մոտեցում է որդեգրել տեղական ֆինանսական հաստատությունների համար` ֆինանսավորումը տեխնիկական ուղղորդմամբ համադրելու և կին ձեռներեցներին ուղիղ խորհրդատվական աջակցություն տրամադրելու միջոցով: Այս նախաձեռնությունը նպաստել է շուկայում կայուն ֆինանսական կառուցակարգ հիմնելուն` թույլ տալով կին ձեռներեցներին հասանելիություն ստանալ մատչելի, կոնկրետ պահանջներին բավարարող ֆինանսական միջոցներին: Նրանց համար նախատեսված խորհրդատվական ծրագրերի ավարտից մեկ տարի անց (գնահատվել են 2014 – 2021թթ. իրականացված նախագծերը), կանանց ղեկավարությամբ գործող ՓՄՁ-ների կեսից ավելիի (56%) մոտ արձանագրվել է զբաղվածության աճ, ինչը հանգեցրել է զուտ թվով 2,666 աշխատատեղերի ստեղծման: Այս ՓՄՁ-ների մոտավորապես 78%-ը հաղորդել է շրջանառության ավելացման մասին:

Կին ձեռներեցներից ֆինանսական աջակցության և փորձագիտական կարողությունների մշտապես աճող պահանջարկի պայմաններում ՎԶԵԲ-ը հանձնառու է շարունակել իր համակողմանի աջակցությունը տարածաշրջանի բոլոր երկրներում` «Կանայք բիզնեսում» ծրագրի թե՛ ֆինանսական, թե՛ խորհրդատվական հայեցակերպերի միջոցով: Այս շարունակական նախաձեռնությունը, որը հնարավոր է դարձել դրամաշնորհատուների, այդ թվում` Եվրամիության առատաձեռն աջակցության միջոցով, հույսի հանգրվան է այն կանանց համար, ովքեր ձգտում են սեփական տեղն ունենալ ԱլԳ երկրների գործարար աշխարհում:

Ծրագիրը մեծ թվով կին ձեռներեցների հաջողության պատմությունների հետևում ընկած ուժն է, որն առաջ է մղում և հզորացնում է նրանց` թույլ տալով հաղթահարել խոչընդոտները, հասանելիություն ունենալ ֆինանսական միջոցներին և իրականացնել իրենց տեսլականները:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները