EU4Business նախաձեռնությունն օգնում է Հայաստանում գործող կին գործարարի կողմից ղեկավարվող դեղատներին վարել մարդկային ռեսուրսների այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա բարելավել աշխատակիցների արդյունավետությունը և վաճառքը

Հայաստան
EU4Business նախաձեռնությունն օգնում է Հայաստանում գործող կին գործարարի կողմից ղեկավարվող դեղատներին վարել մարդկային ռեսուրսների այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա բարելավել աշխատակիցների արդյունավետությունը և վաճառքը

EU4Business նախաձեռնության շրջանակներում հովանավորվելով Շվեդիայի և Եվրոպական միության կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) օժանդակել է Հայաստանում գործող կին գործարարի կողմից ղեկավարվող դեղատների ցանցին՝ «Ֆարմա-Սթար» ՍՊԸ-ին, ներդնելու մարդկային ռեսուրսների նոր քաղաքականություն՝ աշխատակիցների արդյունավետությունը և վաճառքը բարելավելու նպատակով:

ՎԶԵԲ-ն աջակցել է Երևանում և հարակից շրջաններում գործունեություն ծավալող դեղատների ցանցին՝ «Ֆարմա-Սթար» ՍՊԸ-ին՝ մշակելու և իրականացնելու մարդկային ռեսուրսների նոր քաղաքականություն: Տեղի բժիշկ-խորհրդատուի օգնությամբ, ով մասնագիտացած է գործընթացների կառավարման մեջ, «Ֆարմա-Սթար» ընկերությունը մեկ տարվա ընթացքում ունեցել է իր աշխատակիցների արդյունավետության 25% աճ:

«Ֆարմա-Սթար»-ը հիմնադրվել է 2009թ.-ին կին ձեռնարկատիրոջ կողմից. այն իր գործունեությունը սկսել է որպես տարածքային դեղատուն և շուտով՝ զարգանալով բժշկական սեկտորի մեջ, սկսել է ներմուծել մեկանգամյա օգտագործման բժշկական նշանակության բարձրորակ պարագաներ: Այսօր ընկերությունը զբաղվում է դեղորայքի և մեկանգամյա օգտագործման բժշկական նշանակության պարագաների, ինչպես նաև էսթետիկ բժշկության սարքավորումների մանրածախ և մեծածախ վաճառքով:

Այսպիսի արագ աճը հանգեցրեց մի շարք կազմակերպական խնդիրների: Հարկ եղավ փոխել նախկինում գործող օրգանական կառավարման ոճը ավելի համակարգված մոտեցման, որը հիմնված էր մարդկային ռեսուրսների (ՄՌ) քաղաքականության մի շարք գրավոր ընթացակարգերի վրա, ինչն էլ աջակցվում էր աշխատանքի հստակ նկարագրություններով: Հարկ կար նաև համակարգել և ստանդարտացնել ՄՌ-ի կառավարման ընթացակարգերը: ՄՌ այս քաղաքականությունների և ընթացակարգերի բացակայությունը հանգեցնում էր աշխատակիցների ցածր գոհունակության և մոտիվացիայի, ինչն էլ իր հերթին նվազեցնում էր սպասարկման և վաճառքի մակարդակը:

ՎԶԵԲ-ը օգնեց «Ֆարմա-Սթար» ընկերությանը համագործակցել կառավարման խորհրդատուի հետ, որն օժանդակեց ՄՌ կառավարման բարելավման հարցում՝ դարձնելով այն ընկերության կարիքներին համապատասխան:

Խորհրդատուն.

  • Կատարեց ձեռնարկության ամբողջական ախտորոշում մարդկային ռեսուրսների տեսանկյունից և իրականացրեց SWOT (ընկերության ուժեղ և թույլ կողմերի վերլուծություն շուկայական հնարավորությունների և ռիսկերի նկատմամբ) վերլուծություն՝ կազմակերպական խնդիրները բացահայտելու նպատակով,
  • Ստեղծեց կազմակերպության գծապատկեր, որն արտացոլում էր գործունեության ընթացքը,
  • Թարմացրեց աշխատանքի ընդունման գործընթացը՝ ներկայացնելով աշխատանքի մանրամասն նկարագրությունը յուրաքանչյուր պաշտոնի համար,
  • Անցկացրեց վաճառքի և սպասարկման դասընթացներ աշխատակիցների համար, ինչպես նաև
  • Մշակեց ՄՌ կորպորատիվ կանոններ և սահմանեց պարգևատրման ու խրախուսման համակարգ, և այդ բոլորը համախմբված ներկայացվեցին մարդկային ռեսուրսների կառավարման ձեռնարկի մեջ:

Նոր ՄՌ քաղաքականության շնորհիվ զգալիորեն աճեց աշխատակիցների բավարարվածության մակարդակը, ինչի հետևանքով էլ բարձրացավ աշխատանքի արդյունավետությունը և «Ֆարմա-Սթար»-ի հաճախորդների գոհունակությունը:

Գոհ մնալով այս խորհրդատվական նախագծի հաջող արդյունքներից՝ ընկերությունը որոշեց շարունակել աշխատանքը ՎԶԵԲ-ի հետ իր հետագա զարգացման նպատակով՝ օգտվելով նույն խորհրդատուի ծառայություններից որպես բիզնես-հրահանգիչ՝ «Գործարար կանայք» ծրագրի ներքո իրականացվող ավելի երկարատև նախագծի համար:

Բացի այդ, «Ֆարմա-Սթար»-ի տնօրենը մասնակցեց ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը նվիրված երկու դասընթացի, որոնք կազմակերպվել էին ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» թիմի կողմից:

Նախագծի ընդհանուր արժեքը

14 290 եվրո

Նախագծի մասնակցի ներդրումը

6 694 եվրո

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները