Ընտանեկան նվիրումից դեպի աճող բիզնես. Ինչպես է EU4Business-ը աջակցում հայ գինեգործներին

Հայաստան
Ընտանեկան նվիրումից դեպի աճող բիզնես. Ինչպես է EU4Business-ը աջակցում հայ գինեգործներին

Հայաստանում, որտեղ գինեգործության ավանդույթները հազարամյակների պատմություն ունեն, ձեռնարկատերերի նոր սերունդը համատեղում է ժառանգությունը ժամանակակից բիզնես մոտեցումների հետ։

Եվրոպական միության (ԵՄ) «ԵՄ-ն՝ հանուն բիզնեսի» (EU4Business) նախաձեռնության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) EU4Business-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակներում աջակցությամբ «Մանուկյան Վայն»-ի նման գինու գործարանները հասանելիություն են ստանում ֆինանսավորմանը, փորձագիտական աջակցույթանն ու նոր հնարավորություններին, ինչն օգնում է նրանց աճել, արդիականանալ և մտնել նոր շուկաներ։

Ոգեշնչման կայծը

Գևորգ Մանուկյանի համար գինեգործության ճանապարհորդությունը սկսվեց անսպասելի վայրում՝ Հայաստանի պատմության թանգարանում։

Ֆինանսների և բանկային գործի փորձով նա առանձնակի կապ չուներ խաղողագործության հետ։ Սակայն միջազգային հյուրերի հետ այցելության ժամանակ ինչ-որ բան փոխվեց։

Մինչ գիդը խոսում էր Թեյշեբաինի հին քաղաքի և տեղական ոսկեհատ խաղողի տեսակի մասին, Գևորգն հիշեց իր մանկությունը, թե նույն ոսկեհատ խաղողից ինչպես էր իր պապը գինի պատրաստում տանը։

Այդ պահին էլ հենց նոր հետաքրքրասիրություն ծնվեց։

Գևորգը սկսեց ուսումնասիրել գինեգործության ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մեթոդները։ Այն, ինչ սկսվեց որպես հետաքրքրություն, շուտով վերածվեց ընտանեկան նվիրումի ու ոգևորության։

Մանուկյան ընտանիքը սարքավորումներ գնեց , կառուցեց գինու մամլիչն ու արտադրեց առաջին շշերը։

«Դա հաջողություն էր»,  հիշում է Գևորգը։
«Նոր տարուն մենք մեր գինին էինք մատուցում հյուրերին։ Բայց այդ ժամանակ դա դեռևս բիզնես գաղափար չէր»։

Ամեն ինչ փոխվեց 2016 թվականին, երբ ընտանիքը որոշեց իրենց կիրքն ու ոգևորությունը վերածել բիզնեսի։

Գինեգործարան, որ մարդիկ են

Մենք Գևորգին հանդիպեցինք տարվա ամենաաշխույժ ժամանակահատվածում՝ բերքահավաքին։ Գինեգործների համար սա լարված աշխատանքի, բայց նաև տոնակատարության ժամանակաշրջան է։

Սակայն Գևորգի համար գինեգործությունն ավելին է, քան պարզապես խաղողը, սարքավորումները կամ տեխնիկան։

«Դա մարդիկ են ՝ նրանց զգացմունքներն ու հոգին, որ նրանք ներդնում են գործընթացի մեջ», - ասում է նա:
«Հնարավոր է՝ սա ամենակարևոր բաղադրիչն է»:

Այսօր «Մանուկյան վայն» ընկերությունը տարեկան արտադրում է մոտ 20,000 շիշ գինի ՝ խաղող ձեռք բերելով տեղական այգիներից և 30 մարդու զբաղվածություն ապահովելով։ 

Գտնվելով Երևանի մոտ գտնվող Կոշ գյուղում՝ գինեգործարանը դարձել է ավելին, քան պարզապես արտադրական տարածք։ Ընտանիքը այն վերածել է հյուրընկալ վայրի, որտեղ այցելուները կարող են վայելել հայկական գինի և խոհանոց։

«Մենք ուզում ենք ստեղծել մի վայր, որտեղ մարդիկ կարող են միասին իմաստալից ժամանակ անցկացնել և հիշողություններ ստեղծել», - բացատրում է Գևորգը։

EU4Business աջակցություն. նպատակասլացությունից դեպի բիզնեսի աճ

Աճի համար «Մանուկյան Վայն»-ը ներդրումների կարիք ուներ , սակայն շատ ուրիշ փոքր բիզնեսների նման, ժամանակակից սարքավորումների և փորձագիտության հասանելիությունը սահմանափակ էր։

EU4Business-EBRD վարկային գծի միջոցով ընկերությունը ֆինանսավորում ստացավ Ամերիաբանկի կողմից ՝ զուգորդված ԵՄ-ի կողմից մինչև 15 տոկոս ներդրումային խթանի հետ։

Այս աջակցությունը թույլ տվեց գինեգործարանին ներդրումներ կատարել խմորման ժամանակակից սարքերի և սառնարանային համակարգերի մեջ՝ բարելավելով ինչպես արտադրության որակը, այնպես էլ արդյունավետությունը։

Ավելին, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր և միջին բիզնեսներին» ծրագիրն օգնեց ընկերությանը մշակել մարքեթինգային ռազմավարություն և գործարկել նոր կայք՝ ամրապնդելով իր շուկայական ներկայությունը։

«Երբ փորձում ես ինչ-որ բան կառուցել, և հանկարծակի աջակցության հնարավորություն է ի հայտ գալիս, դա ոչ միայն օգտակար է, այլև վստահություն է տալիս քեզ», ասում է Գևորգը։

«Կան բազմաթիվ տեխնոլոգիաներ, բայց միշտ չէ, որ հնարավոր է դրանք ձեռք բերել։ Այսպիսի ծրագրերը իրական տարբերություն են ստեղծում»։

Համադրելով ավանդույթն ապագայի հետ

«Մանուկյան Վայն»-ը EU4Business նախաձեռնության կողմից աջակցություն ստացած հարյուրավոր հայկական բիզնեսներից մեկն է։

Ֆինանսավորումը, դրամաշնորհները և խորհրդատվական աջակցությունը համատեղելով՝ ծրագիրն օգնում է փոքր ընկերություններին արդիականացնել գործունեությունը, համապատասխանել ԵՄ չափանիշներին և բացահայտել աճի նոր հնարավորություններ։

Մանուկյան ընտանիքի համար այս աջակցությունն օգնում է փոխակերպել անձնական նվիրումը կայուն բիզնեսի։

Հայաստանի խաղաղ լանդշաֆտներում նրանց պատմությունը շարունակում է զարգանալ՝ ձևավորված ավանդույթներով, աճելու հավակնություններով և գործընկերների աջակցությամբ։

Եվ յուրաքանչյուր շշի մեջ կա ոչ միայն գինի․ կա ընտանիք, ժառանգություն և ապագայի տեսլական։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները