Գյուղական այգուց մինչև միջազգային ցուցափեղկ. ինչպես է հայաստանյան Միս Դելիսը ավանդույթը վերածել արտահանման աճի

Հայաստան
Գյուղական այգուց մինչև միջազգային ցուցափեղկ. ինչպես է հայաստանյան Միս Դելիսը ավանդույթը վերածել արտահանման աճի

Արմավիրի մարզի Այգեվան գյուղում պտղաբուծությունը միշտ եղել է առօրյա կյանքի մի մասը: Կարեն Աղախանյանի համար այն սկսվել է իր տանը շատ մոտ՝ սեփական ընտանեկան այգում:

Այն, ինչ 2018թ․-ին սկսվեց որպես փոքր, ընտանեկան նախաձեռնություն, աստիճանաբար ուրվագծվեց որպես «Միս Դելիս»՝ չրերի բիզնես, որ հիմնված է տեղական արտադրանքի, ավանդական մեթոդների և համայնքային կապերի վրա:

Մրգերի մի մասը դեռևս ստացվում է ընտանիքի սեփական հողից: Մնացածը ձեռք է բերվում մոտակա ֆերմերներից՝ մոդել, որը պահպանում է արտադրությունը լոկալ՝ միաժամանակ աջակցելով գյուղի կենսապահովմանը:

Գործարանի ներսում աշխատանքի մեծ մասն իրականացնում են համայնքի կանայք: Նրանց փորձն ու խնամքը ձևավորում են յուրաքանչյուր ապրանք՝ մաքրումից և պատրաստումից մինչև չորացում: Օգտագործելով արևային չորանոցներ գազի և էլեկտրական համակարգերի հետ մեկտեղ՝ ընկերությունն ուշադրություն է դարձնում որակին և կայունության պահպանմանը:

Տեղական արտադրություն՝ շուկայական հավակնություններով

Իր գործունեության սկզբնական տարիներին Միս Դելիսն հիմնականում գործել է որպես մեծածախ արտադրող՝ վաճառելով չրեր 10 կգ-անոց մեծ տուփերով: Սակայն պահանջարկի աճին զուգընթաց մեծացավ նաև մեծածախ վաճառքից այն կողմ անցնելու և մանրածախ շուկաներ մուտք գործելու ձգտումը։

Այդ փոփոխությունը պահանջում էր ավելին, քան պարզապես արտադրության ընդլայնում։ Դա նշանակում էր վերանայել, թե ինչպես է ընկերությունը ներկայանում՝ սկսած՝ բրենդինգից և փաթեթավորումից մինչև միջազգային գնորդների հետ համագործակցություն։

«Միջազգային առևտրի կենտրոնի աջակցությամբ մենք հասկացանք, որ մեր փաթեթավորումը և ներկայացումը պետք է արտացոլեր մեր արտադրանքի որակը», ասում է «Միս Դելիս»-ի հիմնադիր Կարեն Աղախանյանը։ «Մեր նոր բրենդինգը օգնեց մեր արտադրանքը շուկայում շատ ավելի վստահ ներկայացնել»։

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության շրջանակներում Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) աջակցության շնորհիվ ընկերությունը ձեռնարկեց լիարժեք վերաբրենդավորման գործընթաց և ամրապնդեց իր արտահանման ռազմավարությունը։

Սովորելով մրցակցել գլոբալ

Միջազգային առևտրային ցուցահանդեսներին մասնակցությունը դարձավ շրջադարձային կետ։

SIAL Paris-ում, իսկ ավելի ուշ՝ Gulfood-ում, Միս Դելիսը պարզապես արտադրանք ցուցադրելուց անցավ գործընկերների հետ ակտիվ բանակցություններ վարելուն։ Վերապատրաստումն և խորհրդատվական աջակցությունը օգնեցին թիմին տարբերվող մոտեցում ցուցաբերել այս հնարավորություններին՝ ավելի հստակ դիրքավորմամբ և ավելի ամուր վստահությամբ։

«Մենք շատ շնորհակալ ենք ստացած աջակցության համար։ Նախկինում մենք չգիտեինք, թե ինչպես պատշաճ կերպով ներկայանալ կամ բանակցել», բացատրում է Կարենը։ «Այժմ մենք հանդիպումների ենք գնում հստակ նպատակներով»։

Այս փոփոխությունները արագորեն վերածվեցին արդյունքների։ Gulfood-ում ընկերությունը գործընկերություն հաստատեց ԱՄԷ-ում գործող մանրածախ առևտրի ընկերության հետ՝ մուտք գործելով բարձր մրցակցային շուկա։ Հետագա բանակցությունները նպաստեցին այդ համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը, իսկ Anuga-ին մասնակցությունը հանգեցրեց նոր գործընկերության Գերմանիայում։

Միևնույն ժամանակ, ընկերությունն ընդլայնեց իր արտադրանքի տեսականին՝ ներկայացնելով մրգային չիպսեր և մշակելով սպառողական ուղղվածության ապրանքներ։

Կառուցելով արտահանման պատրաստ բիզնես

Շարունակական աջակցության շնորհիվ Միս Դելիսը նաև ստացավ ISO 22000 հավաստագիր, որ կարևոր քայլ է միջազգային սննդի անվտանգության չափանիշներին համապատասխանելու և նոր շուկաներ մուտք գործելու համար։

«Մասնակցությունը ծրագրին օգնեց մեզ առաջ շարժվել և համագործակցել միջազգային գործընկերների հետ», ավելացնում է Կարենը։

Այսօր ընկերությունն այլևս միայն տեղական արտադրող չէ։ Այն արտահանման ուղղվածությամբ զարգացող ապրանքանիշ է, որ միավորում է փոքր հայկական գյուղը միջազգային մատակարարման շղթաներին։

Ավելին, քան աճ

Միս Դելիսի համար աճը միայն նոր շուկաների մասին չէ։ Այն նաև տեղական արտադրության պահպանման, աշխատատեղերի ստեղծման, մասնավորապես կանանց համար, և ավանդական հմտությունների ժամանակակից բիզնեսի մաս կազմելու ապահովման մասին է։

Տեղին աջակցության շնորհիվ փոքր ընտանեկան նախաձեռնությունը կարող է զարգանալ որպես մրցունակ արտահանող բիզնես՝ առանց սեփական արմատներից հրաժարվելու։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները