ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ՝ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՔՈՎԻԴ-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

Հայաստան
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ՝ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՔՈՎԻԴ-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

Հայաստանի Գյումրի քաղաքում ապրող երեք կանայք հիմա կարողանում են մեծացնել իրենց բիզնեսները՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ընդհանուր հովանու ներքո ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության երկրների համար ՔՈՎԻԴ-19-ի համերաշխության ծրագրի շնորհիվ։ Այս ծրագրի միջոցով «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը նաև սատարում է Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։

 

Նարինե Մինասյանը Գյումրիից է․ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող Քովիդ-19 Համերաշխության ծրագրի շնորհիվ` նա նոր բիզնես պլան է մշակել։ Այս միևնուն ծրագրի շնորհիվ է նաև, որ People in Need-ը ՀՀ մարզերում միաժամանակ օգնում է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։ 

Նարինե Մինասյանը տնտեսագետ է և աշխատում էր բանկում մինչ այն պահը, երբ որոշեց փոխել իր կարիերան ու գնալ երազանքների ետևից։ Նրա հիմնած ընկերությունը կոչվում է «Նարո Դոլլս» (Naro Dolls). «Ես հաճախել եմ կարի դասընթացների ու սկսել տիկնիկներ կարել։ Մանկուց շատ եմ սիրել տիկնիկներ, որոշեցի ինքս ստեղծել դրանք․ շատ եմ սիրում հեքիաթներ ու որոշեցի ստեղծել հենց այդ հերոսներին։ Ի սկզբանե ես միայն կենդանիներ էի կարում, ապա սկսեցի պատրաստել հայկական մոտիվներով տիկնիկներ։ Հուսով եմ՝ զբոսաշրջիկները կհավանեն նրանց», - նշում է նա։

Նարինեն բիզնեսը վարում է իրենց տնից՝ ավանդական և հին մի շինությունից, որտեղ ապրում է իր մայրիկի հետ։ Կարի մեքենայով փոքր միջանցքը նրա արհեստանոցն է։ Կարի մեքենան նվիրաբերել է «Կանանց իրավունքների տուն» (ԿԻՏ) հասարակական կազմակերպությունը՝ բիզնեսի զարգացման համար դասընթացներին և խորհրդատվությանը զուգահեռ։ ԿԻՏ-ը քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններից է, որոնց օգնում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող ծրագրի շրջանակում։ Նախ, Շիրակի մարզից 30 կին է հրավիրվել՝ մասնակցելու դրամաշնորհի մրցութային փուլին, նրանցից 13 հաջողակներ, այդ թվում՝ նաև Նարինեն, դրամաշնորհ են ստացել սեփական բիզնեսը հիմնելու համար։ Ծրագրի ընթացքում մենթորներն օգնել են Նարինեին պլանավորել ու ստեղծել ձեռնարկության կայուն զարգացման պլան։ «Ես մասնակցեցի երկամսյա դասընթացների, որոնք ինձ բավականին շատ գիտելիք ու փորձ տվեցին պրոդուկտի առաջխաղացման վերաբերյալ։ Այն ինձ իսկապես շատ օգնեց, քանի որ համավարակի պատճառով վերջին տարին իսկապես դժվար էր», - ասում է Նարինեն։

«ԵՄ Քովիդ-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագիրը միայն անհատական օգնությամբ չի սահմանափակվում։ Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ուսուցանելու, կարողությունների հզորացման և ֆինանսական աջակցության միջոցով՝ ծրագիրը նպաստում է համավարակի բացասական հետևանքների չեզոքացմանը։ «Ծրագրի շրջանակում մինչ այժմ մենք օգնել ենք քաղաքացիական հասարակության 17 կազմակերպության (ՔՀԿ)։ ՔՀԿ-ների համար անցկացվել են ծրագրի իրականացման, ինչպես նաև հաշվետվությունների կազմման թեմաներով դասընթացներ։ Նրանք նաև ստացել են դրամական աջակցություն՝ Քովիդ-19-ի հետևանքների մեղմացմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելու համար։ Բացի այդ, հաշվի առնելով համավարակի ու քաղաքական զարգացումների մարտահրավերները, ծրագրին մասնակից 12 կազմակերպության ներկայացուցիչների տրամադրվել է նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն», - նշում է ծրագրի՝ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության տարածաշրջանային համակարգող Դորոտա Շուրանովան։

 

Գյումրեցի Լենա Հովհաննիսյանը մի լավ բիզես գաղափար ուներ։ Նրան մի մեծ խթան ու հնարավորություն էր պետք։ Դեռ համալսարանական ուսուցման տարիներից ի վեր նա ցանկանում էր էկո պայուսակներ կարել։ Բայց նրա գաղափարն իրականություն դարձավ միայն Քովիդ-19 համավարակի պայմաններում։ 

Գաղափարի իրագործումը հնարավոր եղավ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ներքո Արևելյան գործընկերության երկրների համար Քովիդ-19 համերաշխության ծրագրի շնորհիվ։

Անցյալ տարի  հայաստանյան քաղաքացիական  հասարակության «Կանանց իրավունքների տուն» (ԿԻՏ) կազմակերպությունը (ՔՀԿ), որին ֆինանսավորում է Եվրոպական միությունը, հայտարարեց դրամաշնորհային մրցույթ՝ Հայաստանի Շիրակի մարզի կին ձեռներեցներին աջակցելու նպատակով։ Լենան դրամաշնորհի մրցույթին դիմած և հաղթած  շահառուներից է։ «Ծրագրի շրջանակներում մենք երկու կարի մեքենա և հումք ենք գնել» , - հպարտությամբ ասում է Լենան։

Այժմ նա իր մայրիկի հետ բազմակի օգտագործման պայուսակներ է կարում, նպաստելով շրջակա միջավայրի՝ պլաստիկից աղտոտման նվազեցմանը և, միևնույն ժամանակ, ապահովելով եկամուտ ընտանիքի համար։ Վաճառվող տոպրակների մեջ դրվում են տեղեկատվական թերթիկներ պոլիէթիլենային տոպրակներ չօգտագործելու կարևորության մասին։ Լենայի համար կանաչ բիզնեսը երազանք էր, որն արդեն իրականություն է։

«Այժմ մենք ավելի շատ աշխատում ենք մարքեթինգի և բիզնեսի առաջխաղացման վրա», - նշում է Լենան ժպիտով։ «Մենք միայն տոպրակների վաճառքով չենք սահմանափակվի, այլ նաև կկենտրոնանանք Շիրակի մարզում շրջակա միջավայրի պաշտպանությունը խթանելու նպատակով արշավներ իրականացնելու վրա»։

Հայաստանի Գյումրի քաղաքի բնակչուհի Զինա Մանուկյանը բիզնես գաղափար ունի: Նա ցանկանում է Գյումրիում կախասունկ աճեցնել ու վաճառել: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության երկրների համար ՔՈՎԻԴ-19 համերաշխության ծրագրի» շնորհիվ` նրա գաղափարն իրականություն է դառնում։

27-ամյա Զինա Մանուկյանն ապրում է մայրիկի հետ․ նրանք միասին հոգ են տանում Զինայի մեկ և երեք տարեկան երկու որդիներին: Զինան դժվարանում է աշխատանք գտնել ու միաժամանակ խնամել նաև որդիներին: Համավարակը սկսվելուն պես, աշխատանք գտնելը գրեթե անհնար դարձավ:

Ի սկզբանե, դրամաշնորհային մրցույթին մասնակցել է 28 կին։ Զինան այն 13 հաջողակներից է, որոնց գաղափարները հաղթող դուրս եկան։ Մենթորների օգնությամբ նա մշակեց իր ստարտափի զարգացման ուղին՝ կայուն զարգացող ձեռնարկություն ստեղծելու նպատակով: «Սկզբում ուզում էի բանջարեղեն աճեցնել, բայց հետո մտափոխվեցի», - ասում է նա։ «Իմ բիզնեսը կախասնկերի աճեցումն ու վաճառքն է: Մենք պատրաստի բլոկներ ունենք, որոնք ես պատվիրել եմ Էջմիածին քաղաքից։ Սունկը փայտի վրա է աճում», - բացատրում է նա։ Կախասնկի «ինկուբատորը» գտնվում է հին, խորհրդային տիպի շենքի նրա բնակարանի նկուղում։ Հիմա սնկերը դեռ իսկապես փոքր են, իսկ Զինան դեռ փորձարկում է խոնավությունն ու ջերմաստիճանը: Երբ վերջնականապես բացահայտի, թե ինչպես դրանք արդյունավետ աճեցնել, կսկսի վաճառել:

«Այն շատ առողջարար է, Գյումրիի շուկաներում գրեթե չեմ հանդիպում այս սնկից, բայց մեծ պահանջարկ կա՝ հատկապես երիտասարդների շրջանում», - ասում է Զինան,

Մինչ երեխաների ծնվելը Զինան աշխատում էր որպես վարսավիր, կողքից էլ կարում ու մատնահարդարմամբ էր զբաղվում՝ լրացուցիչ գումար վաստակելու համար: Բայց երեխաների ծնունդից հետո, աշխատելու համար նրան բավարար ժամանակ չէր մնում։ «Սկզբում մտածում էի վարսահարդարման բիզնես զարգացնելու մասին, բայց հետո կանգ առա կախասնկերի աճեցման գաղափարի վրա», - նշում է նա:

Այս պահին նա դեռ չի որոշել իր նոր ընկերության անվանումը։ Մինչ սնկերն աճում են, Զինան մտորում է ընկերության անվանման շուրջ։

 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները