You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Ձեռագործ հագուստի և գորգերի արտադրությունն Հայաստանում աճում է՝ ոգեշնչվելով սերունդների ավանդույթներից և վիշապների ու արծիվների զարդանախշերից, որ ներկայացնում են Հայաստանի հարուստ պատմությունն ու մշակույթը: Ձեռագործ հագուստի արտադրությամբ զբաղվող ԼՈՒՄ Ուեյվինգը, Եվրոպական միության տրամադրած աջակցության շնորհիվ, ոչ միայն զարգացրել է իր սեփական ոճը՝ կանացի, ազգային, բացառիկ, ժամանակակից և, միևնույն ժամանակ, ավանդական, բայցև ընդլայնել է իր բիզնեսը Հայաստանի սահմաններից դուրս դեպի ԵՄ, ԱՄՆ և Ռուսաստան:

Աշխարհի ամենահին ձեռագործ հագուստներից մեկը՝ կնոջ ծղոտագործ կիսաշրջազգեստը հայտնաբերվել է Հայաստանում 2010թ.-ին ու համարվում է 5900 տարվա վաղեմության: Դարերի ընթացքում ծղոտը փոխարինվել է թելով, և ցուցամատին թել փաթաթելով ու շյուղերով գործելու փոխարեն գործը ժամանակակից գործող սարքավորումներով է արվում: Գերժամանակակից գործող մեքենաներով զինված և ոգեշնչված Հայաստանի գեղեցկությամբ՝ ԼՈՒՄ-ն առաջարկում է իր բացառիկ ձեռագործ աշխատաքները միջազգային շուկաներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Գործարար կանայք» ծրագրի միջոցով ստացված խորհրդատվության ու գործնական աջակցության շնորհիվ, որը ֆինանսավորվում է EU4Business նախաձեռնության շրջանակներում Եվրոպական միության, ինչպես նաև Շվեդիայի, Վաղ անցումային երկրների հիմնադրամի* և Փոքր բիզնեսի աջակցման ֆոնդի* կողմից:

ԼՈՒՄ ընկերության համահիմնադիր, տնօրեն և դիզայներ Ինգա Մանուկյանը միշտ սիրել է նկարել և բաթիկայով զբաղվել, միևնույն ժամանակ, սիրել ձեռագործ հագուստը՝ չունենալով գործելու հմտություններ: Նրա քույրը՝ Էլենը գլխավոր դերակատարություն է ունեցել օգնելու Ինգային կատարելու նորաձևության ինդուստրիա մուտքի առաջին քայլերը: «Տարիներ շարունակ ես ցանկանում էի Ինգային ստիպել տեղափոխել իր կարողությունները հագուստի դիզայնի ոլորտ: Եվ քանի որ ես գործարար խորհրդատվության փորձ ունեի, օգնեցի նրան անելու առաջին քայլերը, և մենք հիմնեցինք ընկերություն՝ այդպիսով նկարների առցանց վաճառքից Ինգային բերելով ձեռագործի դաշտ», ասում է համահիմնադիր Էլեն Մանուկյանը՝ հիշելով 2014թ.-ը, երբ ընկերությունը նոր հիմնադրվում էր։

Ընկերությունը, որ կարդիգաններ, բաճկոններ, զգեստներ, շրջազգեստներ, սվիտերներ,  շալվարներ, գլխարկներ, վերմակներ, ծածկոցներ և աքսեսուարներ է արտադրում, իր ուղին սկսել է մեկ գործող մեքենայով: Էլենի խոսքերով, շուկայի ուսումնասիրությամբ պարզել են հաջողության հնարավոր ճանապարհը, սակայն ապրանքանիշի պատշաճ ներկայացում էր անհրաժեշտ: «ԵՄ աջակցությունը դա հնարավոր դարձրեց: Այդ աջակցությամբ մենք մշակեցինք ապրանքանիշի ամբողջական փաթեթը լոգոյի այն գաղափարի հիման վրա, որ ունեինք: Դրան ավելացրած նաև մասնագիտական լուսանկարչական սեսիաները, շուկայի ուսումնասիրությունն ու սոցիալական մեդիայում ներկայությունը հնարավոր դարձրեցին շուկա մասնագիտորեն մուտք գործելու հեռանկարը»:

ԼՈՒՄ-ը մասնագիտացել է ձեռագործ հագուստի արտադրության մեջ՝ սկսելով հյուսվածքներով հագուստի գաղափարից: Էլենը համոզված է, որ շուկայի ուսումնասիրությունը կենսական կարևորություն ունեցավ իրենց ընկերության համար: «Մեզ հաջողվեց համապատասխան հաշվարկ անել ինքնարժեքի առումով, և դրա հիման վրա որոշել ճշգրիտ մարքեթինգային ռազմավարությունը. ուր ենք ուզում գնալ, ինչ քայլեր ու գործողություններ անել», ասաց նա:

Էլենը նշում է, որ ծրագրի շրջանակներում մոտ 9200 եվրո համաֆինանսավորումը հանգեցրել է շրջանառության մոտ 25 տոկոս աճի, ավելի վստահ դարձրելով ընկերությանը և ապահովելով հաճախորդների մոտ 30 տոկոս և վաճառքի 20 տոկոս աճ ընկերության համար։

Կանանց կողմից ղեկավարվող ԼՈՒՄ-ը այդպիսով տեղափոխվեց ավելի մեծ տարածք՝ ցուցասրահով, և վաճառքի աճի հետ մեկտեղ էլ ավելի մեծ ցուցասրահի անհրաժեշտություն առաջացավ: Եվ քանի որ ավելի մեծ տարածքը մեծ ծախսեր էր ենթադրում, լուծումը գտնվեց 2016-ին՝ հիմնադրելով 5CONCEPT հայ դիզայներների մուլտիբրենդային խանութ-սրահը, այդպիսով ոչ միայն ընդլայնելով ընկերությունն ու կապերը, այլև կատարելով մանրածախ առևտրով զբաղվելու առաջին քայլերը:

Ինգան հիշում է այն օրերը, երբ Հայաստանում շատ դիզայներներ զբաղվում էին հագուստի դիզայնով, բայց ոչ ձեռագործ հագուստի: «Այսօր որոշները համադրում են իրենց դիզայնում ձեռագործի որոշ տարրեր, բայց ոչ մի այլ ընկերություն բացառապես ձեռագործ հագուստով չի զբաղվում: Մենք օգտվեցինք առավելությունից, սակայն տեղական շուկան սահմանափակ է, ուստի միջազգային շուկա դուրս գալն առաջնային նպատակ էր: ԵՄ աջակցությամբ հաստատված կապերի շնորհիվ որակյալ թելերն ու միջազգային շուկաները դարձան մեր աշխատանքի մի մասը», ասաց Ինգան:

ԵՄ աջակցության երկրորդ հատվածը բիզնես քոուչիգի ավելի քան 8-ամսյա ծրագրի տեսքով էր, որի նպատակն էր աջակցել ԼՈՒՄ-ին ֆինանսական, վաճառքի և ցանցի հարցերում: Խորհրդատվական ծրագրի ընթացքում մի շարք գաղափարներ մշակվեցին, ի վերջո հանգեցնելով դիզայներների ցանցի ստեղծմանը՝ ԵՄ մի ծրագիրը կապելով մեկ այլ ԵՄ ծրագրի հետ, որի շրջանակներում Ինգան, ի թիվս այլ հայ դիզայներների, 2017թ.-ին մասնակցեց Կիևի Մերսեդես Բենսի նորաձևության օրերին՝ որպես Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագրի մասնակից, կրկին EU4Business նախաձեռնության շրջանակներում:

«Կիև այցելությունը մեծ հաջողություն էր ճանաչված լինելու և ամբողջական հավաքածու պատրաստելու տեսանկյունից: Կիևում ես հրավեր ստացա Իտալիայում մասնակցելու Pitti Imagine ցուցահանդեսը: Դա, իր հերթին, մեծ փորձառություն էր, որի արդյունքում մեկ այլ հրավեր եղավ՝ մասնակցելու Ֆլորենցիայում տեղի ունենալիք թելերի տոնավաճառին: Մենք թելերի բազմաթիվ կատալոգներ և կոնտակտային տվյալներ բերեցինք, և չնայած քանակն ու մաքսազերծումը խնդիր էին, մեզ հաջողվեց գտնել նրանց, ովքեր կօգնեին բավարարել մեր պահանջները: Արդյունքում մենք արդեն ներկրել ենք թելեր, որոնք նշանակլի թանկ չեն, բայց որակը լավագույններից է», ասաց Ինգան:

Ներկայումս ԼՈՒՄ-ը սկսել է առցանց աշխատել, և այդ առցանց ներկայության արդյունքում ընկերությունը միացավ Լոս Անջելոսում բացված հայկական ապրանքանիշների խանութին: Այժմ ԼՈՒՄ-ի ապրանքները վաճառվում են աշխարհի տարբեր վայրերում՝ Փարիզից մինչև Մոսկվա, Տալլինից մինչև Կիև:

Լուսինե Այանյանը հայկական նորաձևության վաճառքի HAY-HAY մուլտիբրենդային խանութի հիմնադիրն է, որ առաջ է մղում հայ դիզայներների արտադրանքը առցանց տիրույթում: «ԼՈՒՄ Ուեյվինգը ներկայացված է մեր առցանց խանութում: ԼՈՒՄ-ի գնորդների մեծ մասը հայեր չեն, դա նշանակում է, որ ապրանքանիշն արդեն ունի լավ տեսանելի նույնականացում և կարող է վաճառվել ամենուր», ասաց Լուսինեն:

Նա ասում է, որ HAY-HAY-ը հարթակ է՝ աշխարհում հայկական նորաձևությունը ճանաչելի դարձնելու համար: Հյուսված գործվածքով հագուստն այսօր նորաձև է. «Քանի որ ԼՈՒՄ-ի ապրանքների որակը բարձր է, մարդիկ ցանկանում են դրանք ձեռք բերել ձմռան համար: ԼՈՒՄ-ը նորաձև ու հարմարավետ մոդելներ է արտադրում, որ հարմար են յուրաքանչյուր կնոջ, ուստիև դյուրին է շուկայում այն առաջմղելը»: Լուսինեն ավելացնում է, որ ԼՈՒՄ-ը բծախնդիր է իր մոտեցումներում. «Նրանք միշտ մինչև սեզոնը հավաքածուներ ունեն, ինչը դյուրացնում է նախապես այդ ապրանքների ամրագրումը»:

Էլենը վստահ է, որ ԵՄ աջակցությունն իսկապես մեկնարկային եղավ ԼՈՒՄ-ի առաջմղման և զարգացման գործում՝ հնարավոր դարձնելով անցումը փոքր արտադրությունից իրական ապրանքանիշին, ինչպես նաև ուժեղ մարքեթինգից դեպի կայացած բիզնես: «Ամենասկզբում, 2016-ին, մենք աջակցություն ստացանք ցուցադրական հրատարակության պատրաստման հարցում, ինչը մեզ ներկայանալի դարձրեց: Այդուհետև մենք ներկայացվածության ու կառավարման խնդիրներ ունեինք: Քոուչինգն ու մենթորությունը մեզ հնարավորություն տվեցին զարգացնելու տվյալների բազա, որտեղ կարելի է տեսնել ինքնարժեքները, վերջնական գինը, ներքին շրջանառությունը, թե որտեղ և ինչ ունենք»:

Էլենը կարծում է, որ սա դեռ միայն սկիզբն է. «ՄԵնք սկսեցինք մեկ մեքենայով, այսօր մենք հինգը: Մենք ավելի մեծ տարածք ու համատեղ ցուցասրահ ունենք, ներկայացված ենք բազմաթիվ երկրներում: Որակյալ թելերն ու լավ մտածված ռազմավարությունն էլ այն ուղին է, որով ուզում ենք զարգացնել ձեռագործների արտադրությունը Հայաստանում՝ գնորդների սպասումներին համապատասխան ու դեռ ավելին»:

***********************

ԼՈՒՄ Ուեյվինգը ձեռագործ հագուստի հայկական ապրանքանիշ է՝ հիմնադրված 2014թ.-ին: Յուրաքանչյուր արտադրանք ինքնատիպ ձեռագործ աշխատանք է՝ ստեղծված հայկական զարդանախշերի, գույների և ժամանակակից ոճի համադրությամբ: Ընկերությունն օգտագործում է ավանդական ուրվագծերը, սիլուետներն ու գունային տարբերակիչ համադրությունը իր գեղեցկատես դիզայնով ձեռագործ կարդիգանների, զգեստների, գլխարկների և աքսեսուարների հավաքածուներում:

ԼՈՒՄ-ն ունի իր ցուցասրահները, 5Concept մուլտիբրենդային խանութ, առցանց վաճառքի էջեր, և հատուկ բուտիկներ Մոսկվայում, Կիևում, Տալինում, Լոս Անջելոսում և այլուր:

***************

ՎԶԵԲ «Գործարար կանայք» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Շվեդիայի, Վաղ անցումային երկրների հիմնադրամի և Փոքր բիզնեսի աջակցման ֆոնդի կողմից: Ծրագիրն աշխատում է կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հետ՝ կանանց ներգրավվածությունը բիզնեսում ամրապնդելու համար՝ ֆինանսական աջակցությունից մինչև բիզնես խորհրդատվություն:

Եվրոպական միության «ԵՄ-ը Բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնությունը հովանավորության նախաձեռնություն է և ներառում է Եվրամիության բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են ՓՄՁ-ների աջակցությանը՝ մասնավոր հատվածի զարգացման նպատակով: Հայաստանում EU4Business-ն աջակցում է 12 ընթացիկ ծրագրերի՝ ընդհանուր ավելի քան 30 մլն եվրո աջակցությամբ՝ տրամադրելով բարելավված հասանելիություն ֆինանսներին և նոր շուկաներին, դասընթացներ, խորհրդատվական և խորհրդակցական ծառայություններ ՓՄՁ-ներին, թիրախավորված աջակցություն կանանց կողմից ղեկավարվող բիզնեսին, ստարտափերի, տեխնոլոգիական ձեռնարկատիրության և կլաստերների զարգացում, ինչպես նաև տարածաշրջանային զարգացում և սոցիալական ձեռնարկատիրություն։

***************

*ՎԶԵԲ Վաղ անցումային երկրների հիմնադրամում ներդրողներ են Կանադան, Ֆինլանդիան, Գերմանիան, Իռլանդիան, Ճապոնիան, Կորեան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Չինական Թայպեյը ևՄիացյալ Թագավորությունը։

Փոքր բիզնեսի աջակցման ֆոնդի դոնորներն են Իտալիան, Ճապոնիան, Կորեան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Շվեյցարիան, Չինական Թայպեյը և ԱՄՆ-ը։

Պատասխանատվության վերաբերյալ հայտարարություն

Այս հոդվածը պատրաստվել է EU4Business նախաձեռնության շրջանակներում։

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.04.2021
Բեռլին Արտ Հոթելի «Բնության և արկածի գյուղ» կոչվող ծրագիրը ձգտում է կատարելագործել Կրաշենի՝ Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում, ալպյան բարձրության վրա գտնվող գյուղի ենթակառուցվածքները և վերածել այն զբոսաշրջիկների համար խիստ գրավիչ վայրի՝ արկածային, առողջարարական, սպորտային և էկո տուրիզմի համար։
27.04.2021
Թեև ամբողջ աշխարհում բիզնեսն անցած մեկ տարին տևած մեկուսացման ողջ ընթացքում  պայքարում է գոյատևելու համար, Հայաստանում երիտասարդ մասնագետների խումբը հղացել է հավակնոտ գաղափար՝ դյուրացնել բիզնես գործառնությունները տրամադրելով ծառայություններ առցանց թիմի միջոցով։
27.04.2021
Սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղը, որ «ծաղիկների ավան» է նշանակում, գտնվում է Տավուշի մարզի փարթամ անտառներում, որտեղ կան բազմաթիվ խոտաբույսեր՝ հայտնի իրենց առողջարար հատկություններով:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները