You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Ընդամենը 7 տարի առաջ 34-ամյա Դավիթ Մնացականյանն ընկերոջ հետ քննարկում էր գումար վաստակելու այլընտրանքային ուղիները։ Այդ ժամանակ նա չգիտեր, որ իր գաղափարն ու երազանքները մի քանի տարում իրականություն և հաջողակ բիզնես կդառնան։

Mountea բոլորի համար

Դավիթի մայրը՝ Նարինե Սերոբյանը, շատ հավանեց հայկական լեռնային թեյի արտահանման գաղափարն ու աջակցեց ընկերության հիմնադրման գործում, իսկ Դավիթն ու նրա ընկերը զբաղվեցին հիմնական առաքելությամբ, որն է Հայաստանի բարձր լեռնային շրջաններից թեյ հավաքելն ու ավանդական մեթոդներով մշակելը:

Mountea ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին՝ նախնական նպատակը արտահանման համար աշխատելն էր։ Արտադրում էին չորս տեսակ թեյ։ Մեկ տարի անց նրանք որոշեցին մուտք գործել նաև տեղական շուկա և ավելացրին տեսականին։ Հիմա առաջարկում են 9 տեսակ թեյ՝ ուրց, վայրի անանուխ, ուրց և վայրի անանուխ, սրոհունդ-երիցուկ-ուրց, անանուխ, մասուր, հնդկական սև, հատիկավոր սև և Earl Grey:

Այսօր Mountea-ն տպավորիչ ցուցանիշներ ունի․ իր արտադրանքը մատակարարում է Երևանի ու մարզերի մեծ թվով սուպերմարկետներ: Խոտաբույսերը հավաքում են Հայաստանի Վայոց ձորի մարզի աշխատակիցները, իսկ սև թեյերը ներկրվում են Հնդկաստանից։

«Շատ բաների միջով ենք անցել՝ ընտանեկան բիզնեսը վերածելով խոշոր արտադրության, և Mountea-ն այժմ բավական ճանաչելի ապրանքանիշ է՝ զգալի վաճառքներով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում»,- ասում է ընկերության բիզնես զարգացման ղեկավար Դավիթ Մնացականյանը։ «Ընկերությունը շատ է տուժել COVID-ից, բայց մեր ընդլայնման ռազմավարության շնորհիվ կարողացել ենք նոր սեգմենտներ ներգրավել Հայաստանում և Ռուսաստանում նույնիսկ համաճարակի ժամանակ։ Ավելի բարձր արժեքով մաքուր սև թեյի թողարկումը բարձրորակ փաթեթավորմամբ օգնել է մեր շրջանառությունն ավելացնել առնվազն 40%-ով»:

Զբաղվելով ավելի մեծ խնդիրներով

Ընկերության ընդլայնմանը զուգահեռ ավելանում էին նաև խնդիրները, ու Մնացականյանը որոշեց դիմել «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի աջակցությանը, որն իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD)։

Ծրագիրը նաև խորհրդատվական նախագծեր է իրականացնում։ 2021 թվականից ծրագիրն աջակցում է Mountea ընկերությանը առցանց վաճառքի հարթակ և էլեկտրոնային առևտրի կայք ստեղծելու գործում՝ թիրախավորելով սպառողներին։ Աջակացության շրջանակներում մշակվել է նաև մարկետինգային ռազմավարություն բիզնես-հաճախորդներին թիրախավորելու համար՝ շեշտադրելով վաճառքի ուղիների և մեխանիզմների կատարելագործումը։

Ընկերությունն աշխատել է նաև «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության մեկ այլ՝ «Առևտրի համար պատրաստ» նախագծի հետ, որն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը (ITC), որի օժանդակությամբ Mountea-ն Գերմանիայի Քյոլն քաղաքում մասնակցեց Anuga-ին՝ սննդի և խմիչքների արդյունաբերության համաշխարհային առևտրային ամենամյա առաջատար տոնավաճառին:

«Այն օգնեց հաստատել օգտակար գործարար կապեր, որոնց հետ մենք այժմ ակտիվորեն բանակցում ենք արտահանման և հետագա մատակարարման համար: Մենք նույնիսկ որոշակի հաջողություններ ունենք դեպի Եվրոպա և Կանադա փոքր արտահանման գործում»,- հպարտությամբ նշում է Մնացականյանը։ «Եթե չլինեին Anuga սննդի տոնավաճառի ժամանակ ձեռք բերված կապերը, ապա գերմանական շուկայի հետ մեր ակտիվ ջանքերն այժմ իրականություն չէին լինի»։

Դրամաշնորհի օգնությամբ Mountea-ն կարողացավ նաև ընդլայնել աշխատակազմը և ավելացնել շահույթը: ««ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության աջակցությունը ստանալուց հետո մենք վարձեցինք շուկայի զարգացման մասնագետ և վարորդ-առաքիչ»,- նշում է Մնացականյանը։ «Մենք սկսեցինք համագործակցել ավելի շատ վաճառքի կետերի հետ և առհասարակ վաճառքների կտրուկ աճ ունեցանք»:

 

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
am
16.12.2022
Մերօրյա աշխարհում անհնարին ոչինչ չկա։ Մինչ Instagram-ը գրաֆիկ-դիզայներներին, անիմատորներին և լուսանկարիչներին հնարավորություն է տալիս ստեղծել և ներկայացնել ցանկացած տեսակի վիզուալ արվեստ, իսկ TikТok-ը պարողներին և դերասաններին հնարավորություն է տալիս ցուցադրել իրենց տաղանդը, doodooc-ը երաժշտություն ստեղծողներին հնարավորություն է տալիս պատկերներով հարստացնել իրենց երաժշտությունը և տեսանելի լինել պատկերների վրա հիմնված հարթակներում՝ Youtube, TikТok, Instagram և այլն:
am
04.11.2022
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության աջակցությամբ իրականացվող լեռնային հեծանվասպորտի հայաստանյան եզակի նախագիծը նպատակ ունի ավելի շատ զբոսաշրջիկներ բերել տարածաշրջան։
am
03.10.2022
Աշխարհահռչակ իմերսիվ [ներկայության պատրանք ստեղծող] շոուներով և հայկական արվեստի գլուխգործոցների եզակի մուլտիմեդիաներով գմբեթանման վրանի տեսքով Դիտարանը նոր ու հուզառատ մուլտիմեդիա փորձ է փոխանցում Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Դիլիջան քաղաքի բնակիչներին և այցելուներին:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները