ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐ՝ ԿԱՆԱՆՑ ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

Հայաստան
ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐ՝ ԿԱՆԱՆՑ ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

«ԵՄ-ն բիզնեսի համար» ընդհանուր նախաձեռնության շրջանակներում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունն աջակցել է «Միհր ստեղծագործողների միությունը» Հայաստանում գործող հասարակական կազմակերպությանը, որը Վանաձորում բնակվող խոցելի 50 կանանց կարի մեքենա է տրամադրել:

Մետաքսյա Միսկարյանը ծրագրի շահառուներից մեկն է, նա ապրում է Վանաձորի արվարձաններում գտնվող հին բնակելի թաղամասում: Պատին փակցված է հանգուցյալ մոր լուսանկարը: Մետաքսյան միայնակ է ապրում և ապրուստը հոգում է հիմնականում պետությունից ստացվող հաշմանդամության նպաստով: «Ես հաշմանդամություն եմ ձեռք բերել 1988-ի երկրաշարժի պատճառով, երբ 16 տարեկան էի: Շենքը կանգուն էր մնացել, բայց փլվել էր տան պատն ու վնասել ոտքս: Երկար տարիների վիրահատություններից հետո, ոտքս հեռացրեցին», - նշում է նա։

Չնայած այս դժվարություններին, Մետաքսյան լավատես է ու լի է էներգիայով: Նա միշտ ստեղծարար է եղել, նրա նախորդ աշխատանքները տարազներով ձեռագործ տիկնիկներ էին: Նա շատ ուրախ է, որ կարի մեքենա է ստացել այս ծրագրի շնորհիվ։ «Ես չէի կարողանա նման կարի մեքենա գնել, չէի կարող նաև վարձակալել, բայց հիմա կարող եմ պատվերներ ընդունել ու գումար վաստակել: Արդեն 800 տոպրակ եմ կարել մի կազմակերպության համար», -- ասում է նա: Սակայն ցավոք, Մետաքսյայի համար դժվար է նպաստի գումարով կարելու գործվածք գտնել։ 

Ծրագիրը նաև կիրառում է փոխօգնության այնպիսի մոդել, որը սատարում է բնակչության մեկից ավելի խոցելի հատվածի և հնարավորություն է տալիս հասարակության խոցելի շերտերին օգնել միմյանց։ Օրինակ՝ Մետաքսյային և մյուս շահառուներին մի շարք տարեցների խնամքի տներում բնակվող տարեցների համար անկողնային պարագաներ կարելու պատվեր էին տվել: Անկողնային պարագաները գուլպաների ու տեղական նկարիչների կողմից պատրաստված հեղինակային բացիկների հետ նվիրել են խոցելի մյուս խմբերին. Մետաքսյան այդ փաթեթից նվեր է ստացել անձամբ: Այս ծրագրի շրջանակում «Միհր ստեղծարարների միությունն» օգնել է 290 շահառուի:  

Թինա Դավթյանն ապրում է Վանաձորում․ նա երկու երեխա ունի։ Կարանտինի ընթացքում ստիպված էր տանը մնալ և անհանգստանում էր, որ չի կարողանում բավականաչափ գումար վաստակել իր ընտանիքի համար․ միաժամանակ նաև դժվար հաղթահարելի էին համավարակի՝ հոգեկան առողջության վրա թողած հետևանքները։ ՄԻՀՐ կազմակերպությունը, որը օգնություն էր ստացել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ից, Թինային նվիրաբերել էր կարի մեքենա։ Հիմա Թինան վերադարձել է աշխատանքի, բայց այնպես, ինչպես հարմար է իրեն՝ սեփական և առանձնահատուկ կարիքները հոգալու համար։ 

«Ծրագիրը դրական ազդեցություն է ունեցել մարդկանց հոգաբանության վրա․ նրանք հավատացել են, որ հույս կա, որ կարող են ինչ-որ բան անել՝ սեփական վիճակը լավացնելու համար», - ասում է Թինան։ - «Դա իսկապես մեծ օգնություն էր»։ 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները