Արտակ Պետրոսյանը հմուտ արհեստագործ է, ով ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում զբաղվում է փայտի, մասնավորապես կահույքի փորագրությամբ: 2017 թվի օգոստոսին նա Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցնելուց հետո սկսեց իր սեփական գործը:
Պետրոսյանը մասնակցեց «Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրին, որը կազմակերպել էր Եվրամիության համաֆինանսավորմամբ EU4Business նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրը, և որը իրագործվել էր Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) և գործընկեր կազմակերպությունների կողմից:
Ծրագրի շրջանակներում ստացած ֆինանսական և խորհրդատվական աջակցության շնորհիվ՝ Պետրոսյանը կարողացավ ձեռք բերել փայտափորագրության հատուկ սարքավորումներ և գործիքներ, ինչը նրան հնարավորություն տվեց սկսելու հուշանվերների արտադրությունը:
Այժմ ձեռնարկատերը փայտե գավաթներ, սպասք, տուփեր և ավանդական ազգային տարրերով այլ հուշանվերներ է արտադրում բարձրորակ ընկուզենու և տանձենու փայտից. նրա արտադրանքը ձեռքի աշխատանք է յուրահատուկ ու արտասովոր դիզայնով:
Արտակ Պետրոսյանն իր արտադրանքը վաճառում է Վերնիսաժում՝ Երևանում գործող ձեռարվեստի հատուկ շուկայում, Վաղարշապատ քաղաքի հուշանվերների խանութներում, ռեստորանների միջոցով, ինչպես նաև ընդունում է անհատական պատվերներ:
“Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» Եվրամիության ֆինանսավորմամբ իր EU4Business նախաձեռնության շրջանակներում իրականացվող ծրագիր է: Ծրագիրն ուղղված է տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության աճին և զբաղվածության հնարավորությունների ստեղծմանը ՀՀ Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում՝ կենտրոնանալով սննդի արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտների վրա: Այն խթանում է ձեռներեցության զարգացումը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով ստարտափների համար և ուժեղացնելով տեղական ՓՄՁ-ների կարողությունները, միաժամանակ նաև համապատասխան հմտություններ տալով աշխատանք փնտրողներին և զարգացնելով տեղական կարողությունները՝ ի նպաստ տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների հետագա խթանման: