Տույ-տույ օթևան էկոկենտրոնը խթանում է տուրիզմը Հայաստանի լեռնային մի անկյունում

Հայաստան
Տույ-տույ օթևան էկոկենտրոնը խթանում է տուրիզմը Հայաստանի լեռնային մի անկյունում

Բեռլին Արտ Հոթելի «Բնության և արկածի գյուղ» կոչվող ծրագիրը ձգտում է կատարելագործել Կրաշենի՝ Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում, ալպյան բարձրության վրա գտնվող գյուղի ենթակառուցվածքները և վերածել այն զբոսաշրջիկների համար խիստ գրավիչ վայրի՝ արկածային, առողջարարական, սպորտային և էկո տուրիզմի համար։ Այս տարածքը հայտնի է իր զարմանահրաշ բնական գեղեցկությամբ, որը այցելուներին գրավում է տարվա բոլոր եղանակներին։ Ջրային հարուստ ռեսուրսները, օրինակ՝ ջրվեժները և հանքային ջրերի աղբյուրները, հետաքրքրության ևս մի աղբյուր են։ Մյուսը շնչառական խնդիրներ ունեցողների համար խիստ օգտակար գեղեցիկ սոճիներն են, ավելորդ է անգամ նշել Կրաշենի մեղրի հումքը՝ վայրի ծաղիկները։ Տարածքը նաև պարծենում է արշավային երթուղիներով, ձմռան ամիսներին՝ ձյան գեղեցիկ ծածկով, կիրճում գտնվող ու իրար հետ կապված Սալուտ, Բաշգյուղ, Կաքավասար և Ձորաշեն գյուղերով և Թռչկանի ջրվեժ տանող ճանապարհով։

«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում» (ՆՏՏԶ)-ի աջակցությամբ Տույ-Տույ էկո-օթևանը Կրաշենում հիմնվել է որպես էկոկենտրոն հյուրատուն։ Այցելուները կարող են հանգստանալ և կտրվել իրականությունից, ուտել օրգանական սնունդ, գնալ արշավների և դահուկով շրջագայությունների, պարապել բացօթյա սպորտաձևերի համար նախատեսված տարածքում։

Տույ-Տույ օթևան էկոկենտրոնը նաև աշխատատեղեր է ապահովում տեղաբնակների համար։ Ավելի երկարաժամկետ կրտվածքով, փորձնական այս ծրագրի նպատակն է Կրաշենը դարձնել էկոգյուղ։ Սա մեծապես կնպաստի ներգնա տուրիզմի զարգացմանը, ինչն առավել կարևոր է քան երբևէ՝ հաշվի առնելով օտարերկրյա զբսաշրջիկների թվի ներկայիս սահմանափակումները։

Նախաձեռնության հաջողությունն ապահովելու ուղղությամբ մի շարք կարևոր քայլեր են արվել։

Սպորտով զբաղվելու բացօթյա տարածք և մարզադահլիճ է կառուցվել երեխաների և մեծահասակների համար՝ օգտագործելով տեղական կրաքարը։ Մարզադահլիճը, ի թիվս այլ նպատակների, կօգտագործվի նաև արկածային տուրիզմով հետաքրքրվող այցելուների ֆիզիկական պատրաստվածության և մարզումների համար։

«Բնության և արկածի գյուղ» ծրագիրն ի սկզբանե նպատակ ուներ նորոգել այցելուների համար նախատեսված սանհանգույցը, սակայն Բեռլին Արտ Հոթելի թիմը որոշեց նաև ննջարաններից մեկի համար սանհանգույց կառուցել՝ էկո-հյուրատանը գիշերակացով օթևանող հյուրերի հարմարավետությունն ապահովելու համար։

Ծրագրի շրջանակներում արևի էներգիայով ջրի տաքացուցիչ է տեղադրվել օթևանի տանիքին։ Առավելագույն արդյունավետության ապահովման նպատակով Բեռլին Արտ Հոթելը տեղադրել է 9.5 կՎտ արևային էներգիայի վահանակներ, ինչպես նաև ջեռուցման խնդիրների կարգավորման նպատակով վերցված վարկային միջոցներով ողջ հյուրատանը տեղադրել է տաքացվող հատակ։

Ճանապարհային երեք նշաններ են նախագծվել, տպվել և պետք է տեղադրվեն, մեկը՝ Գյումրի – Կրաշեն գլխավոր ճանապարհին, իսկ մյուս երկուսը՝ գյուղերն իրար միացնող ճանապարհներին։ Նախատեսվում էր օթևանի մուտքի մոտ տեղեկատվական սեղան տեղադրել։

Թափոնների տեսակավորման չորս տարա՝ թղթի, պլաստիկի, ապակու և օրգանական թափոնների համար տեղադրվել է էկո հյուրատանը։

«Համավարակի ընթացքում և դրանից հետո հաճախորդների սպասարկում», «Արկածային զբոսավարություն», «Առաջին օգնություն» և «Գյուղական կյանքի զարգացում Շիրակի մարզի արժեքավոր վայրի բույսերի լայն և կայուն օգտագործմամբ» ծրագրերը իրենց աշխատաժողովներն են կազմակերպել Բեռլին Արտ Հոթելում։

Ծրագիրը նաև համագործակցում է Կրաշենի անասնաբուծական և հողագործական ֆերմաների հետ՝ գյուղական տուրիզմի, սննդի մատակարարման և ապագայում նոր էկո-հյուրատների ստեղծման գործում նրանց ներգրավելու համար։ Այն արդեն համագործակցում է «Կրաշենի համայնքային զարգացման նախաձեռնության խումբ» հասարակական կազմակերպության և Կրաշենի էկո ֆերմա խմբի հետ։

Այսօր Կրաշենի երեք բնակիչ մշտական աշխատանք ունի, և ակնկալվում է, որ այս թիվը կաճի առաջիկա տարիներին։

Էկո-հյուրատան սեփականատեր Ալեքսան Տեր-Մինասյանը հետաքրքիր պատմություն է պատմում հյուրատան «Տույ-Տույ» անվան մասին։ Ակնհայտորեն, Կրաշենի բնակիչները Պզտիկ Տույ անունով գյուղից են, իսկ տույ-տույը թռչնի անուն է։

«Մեր հյուրատան խորհրդանիշը թռչուն է, մեր լոգոն թռչուն է, իսկ մեր սենյակները կրում են թռչունների անուններ, օրինակ՝ Արտույտի սենյակ և Հոպոպի սենյակ», - բացատրում է Տեր-Մինասյանը։

Տեր-Մինասյանը պլանավորում է մեծացնել իր հյուրատունը՝ հիմնելով փոքր առաջին օգնության կայան։ Նաև ուզում է վարդի մուրաբայի փոքրամասշտաբ արտադրություն սկսել։ Հյուրատունն ակտիվ է Ֆեյսբուք և Բուքինգ հարթակներում։

«Մեզ կարողացանք ֆինանսական այս ծանր իրավիճակում մեր աշխատակիցներին չազատել աշխատանքից և անգամ մեզ թույլ ենք տալիս մտածել մեր հյուրատունն ընդարձակելու մասին», - ասում է Տեր-Մինասյանը։ «ԵՄ-ն մեզ օգնեց չհուսահատվել և հավատալ, որ չնայած անցյալ տարվա ընթացքում մեր ունեցած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, տուրիզմը Հայաստանում փակուղու մեջ չէ, իսկ մենք կարող ենք շարունակել մեր ջանքերը։ Մենք մեծ ակնակալիքներ ունենք այս ամառվա հետ կապված և շնորհակալ են այս աջակցության համար»։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները