6100 տարվա պատմություն ունեցող գինու արտադրության հնագույն վայրն աշխարհում հայտնաբերվել է Հայաստանի քարանձավներից մեկում: Ոսկեվազի գինու գործարանը, որ Հայաստանում մեր օրերի գինեգործական ձեռնարկությունների շարքում հներից մեկն է, գինեգործների լավագույն ավանդույթները տարածում է Հայաստանից դուրս՝ դեպի նոր շուկաներ: EU4Business-ի աջակցությամբ կազմված ռազմավարական զարգացման ծրագրի հիման վրա ընկերության վաճառքն ավելացել է 21%-ով, իսկ արտահանումը՝ 18%:
Ավելին, քան գինու գործարան
1932թ. հիմնադրված Ոսկեվազի գիու գործարանը մասնագիտացած է տարատեսակ գինիների և կոնյակի արտադրության մեջ: Տասը տարի առաջ գործարանի կառավարման նոր թիմը սկսեց մեծ ներդրումներ անել արտադրության արդիականացման և արտադրանքի վերաբրենդավորման համար:
«Մեր բոլոր գինիներն, առանց բացառության, արտացոլում են Հայաստանի իրական բնույթը», ասում է Ոսկեվազի տնօրեն Լևոն Նուրազյանը: «Մեր գինիներն արտադրվում են միայն տեղական խաղողի տեսակներից: Հնեցման համար մենք օգտագործում ենք հազվագյուտ, բարձրորակ հայկական կաղնուց պատրաստված տակառներ»:
Այսօր Ոսկեվազի գինու գործարանը 17 տեսակի գինի է արտադրում՝ ծրագրելով մեծացնել տեսականին: Ոսկեվազը արտադրում է կարմիր ու սպիտակ, չոր, կիսաքաղցր, թնդեցված և տեսակավոր գինիներ՝ տարեկան վաճառելով ավելի քան 350.000 շիշ «բնության կախարդական, ինքնաբուք նվերից»:
«Ոսկեվազի գործարանը բացառիկ դերակատարություն ունի հայկական գինու արտադրության մեջ», ասում է Նուրազյանը: Վերջերս ընկերությունն իր գործունեությունն ընդլայնել է հայաստանյան շուկայում ոչ միայն գինի վաճառելով, այլև գինու գործարան զբոսաշրջային այցելություններ կազմակերպելով:
Գործարանը որոշեց նոր մառան ու գինու համտեսի սրահ կառուցել՝ ընդլայնելու իրազեկվածությունը Ոսկեվազի գինիների մասին ու ձևավորելու գինի խմելու ավանդույթներ: Արդեն մի քանի տարի իտալական արտադրության նոր սարքավորումները օգնում են ապահովել միջազգային ստանդարտները, քանի որ ընկերության հիմնական ռազմավարությունն այսօր կենտրոնացված է արտահանման վրա:
«Մենք աշխատում ենք զարգացնել արտահանման նոր շուկաները՝ պահպանելով ավանդական շուկաները, այնպիսիք, ինչպիսին Ռուսաստանն է, Եվրամիությունը, Միացյալ Թագավորությունն ու Գերմանիան», ասում է Նուրազյանը:
Գործարանի ծրագրերը եղել և մնում են հավակնոտ. ավելացնել արտահանումը գրավելով նոր շուկաներ, մեծացնել տեղական վաճառքը՝ մարքեթինգի և PR նոր քարոզարշավների միջոցով, գնել գինու արտադրության նոր սարքավորումներ, ընդլայնել տարածման սեփական բաժինը և ավելին:
EU4Business-ի աջակցությունը նշանակում է ավելի շատ վաճառք և նոր շուկաներ
«Այս բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար մեզ համար կենսական էր ունենալ շուկաների և արտադրության ընդլայնման ռազմավարական զարգացման ծրագիր», ասում է Ոսկեվազի ադմինիստրատիվ մենեջեր Դիանա Սարգսյանը:
ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին Հայաստանում» ծրագիրը, որ ֆինանսավորվում է ԵՄ կողմից` EU4Business նախաձեռնության ներքո, եկավ ճիշտ ժամանակին՝ ի դեմս տեղական խորհրդատուի: Խորհրդատվությունն օգնեց ռազմավարական պլանավորման, հատկապես արտադրանքի ընդլայնման, նոր ապրանքների և ներդրումների ծրագրի մշակման, ռազմավարական արտերկրյա շուկաներ մուտք գործելու և ֆինանսական մոդելավորման հարցում:
«Մենք կարողացանք ներկա և ներուժային շուկաների համապարփակ ուսումնասիրություն իրականացնելնել, ռազմավարական ծրագիր մշակել ու անցկացնել նոր արտադրանքի ներկայացման իրագործելիության հետազոտություն», բացատրում է Նուրազյանը:
Ռազմավարական նոր ծրագրի հիման վրա Ոսկեվազի գինու գործարանն իր արտադրական հզորություններն ավելացրեց մոտ 1մլն ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրմամբ. արտադրական նոր շենք, ընդլայնված պահեստ և սարքավորում:
Նուրազյանն ավելացնում է, որ այդ ծրագրերի աջակցության համար 2018թ.-ին զբոսաշրջային համալիրում ռեստորան կառուցվեց: EU4Business-ի աջակցությամբ գործարանը վաճառքն ավելացավ 21%-ով, տարեկան շրջանառությունն աճեց 22%-ով, իսկ ընկերության արտադրանքի արտահանումը՝ 18%-ով:
«Երբեմն մենք միայն մի առաջարկի, ճիշտ ժամանակին տրամադրված աջակցության կամ մի փոքրիկ մասնագիտական խորհրդի կարիք ունենք, և արդյունքներն ապացուցում են, որ EU4Business-ն ապագայի շատ ցանկալի գործընկեր է», ասում է Նուրազյանը: