Այս շաբաթա վերջին Հայաստանի մայրաքաղաք Երևանում EU-SMEDA ծրագրի աջակցությամբ տեղի ունեցավ չորրորդ Start-up Boost Weekend-ը, որը համախմբեց շուրջ 130 ուսանողներ համալսարաններից, այս անգամ նաև Դիլիջանի ՄՀՔ դպրոցից:
Փետրվարի 22-ից 24-ը 54 ժամ տևողությամբ ուսուցումից, գործնական պարապմունքներից, փորձի փոխանակումից և ներկայացումներից հետո՝ փորձառու դասախոսների և հաջողակ ձեռնարկատերերի հետ միասին, ժյուրիի կողմից ընտրվեցին համալսարանի ուսանողների երեք հաղթող թիմեր:
1-ին տեղ - ARD Music
Երաժշտության ստեղծման խելացի ծրագիր, որն օգնում է երիտասարդ տեսաբլոգերներին և գեյմերներին լուծել երաժշտություն գտնելու հարցը՝ ստեղծելով անհատականացված սաունդթրեքներ, որոնք հիմնված են իրենց ամենօրյա գործունեության վրա:
2-րդ տեղ - Hush
Նախկինում գոյություն ունեցող շրջանակների և խելացի պայմանագրերի կիրառման միջոցով զգայուն նյութերի անանուն գնման և առաքման համակարգ:
3-րդ տեղ - Yuu
Vityuu-ն վիրտուալ իրականության հավելված է, որն օգնում է ֆոբիաներ ունեցող մարդկանց հաղթահարել իրենց հոգեբանական խնդիրները խաղերի և թերապիայի միջոցով:
Start-Up Boost Weekend-ը ստարտափ համայնքի համար նախատեսված միջոցառում է, որն ուղղված է համալսարանական ուսանողների շրջանում ձեռներեցության հմտությունների խթանմանը: Այն կազմակերպվել է Catalyst հիմնադրամի կողմից՝ հայկական համալսարանների, Rostelecom Armenia-ի հետ համագործակցությամբ, և չորրորդ անգամ աջակցվում է EU-SMEDA ծրագրի կողմից:
EU4Business-ի SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար: