You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրը Հայաստանում կազմակերպում է մի շարք դասընթացներ կարիերայի առաջխաղացման, հաճախորդների սպասարկման և հաղորդակցման հմտությունների թեմաներով, որոնք ուղղված են Լոռու, Սյունիքի ու Արմավիրի մարզերի տեղական աշխատուժին:

Ծրագրի թիրախային ոլորտներն են սննդի վերամշակումըն և զբոսաշրջությունը:

Դասընթացները կմեկնարկեն 2018 թվականի հուլիսից, և յուրաքանչյուր դասընթացը կտևի 9 ժամ՝ 2-3 օրվա ընթացքում:

Մասնակցելով դասընթացներին՝ մասնակիցները կբարելավեն իրենց կարիերայի կառավարման կարողությունները և ձեռք կբերեն մոտիվացիան, կառավարումը և առաջնորդությունը բարելավող հմտություններ՝ այդպիսով զարգացնելով իրենց աշխատանք գտնելու կարողությունը:

Զբոսաշրջության ոլորտում աշխատանք փնտրող անձինք ձեռք կբերեն տեխնոլոգիական գիտելիքներ և համապատասխան գործնական հմտություններ հաճախորդների սպասարկման և հյուրընկալության կառավարման ոլորտում:

Դասընթացները կանցկացվեն փորձառու մասնագետների կողմից՝ գերազանցապես ինտերակտիվ մեթոդներով՝ ներառյալ խմբային քննարկումները, դերային խաղերը և դեպքերի ուսումնասիրությունները:

«Հաճախորդների սպասարկման զարգացման» և «Հաճախորդների սպասարկում և հաղորդակցման հմտություններ» դասընթացները տեղի կունենան հետևյալ քաղաքներից յուրաքանչյուրում՝ Վանաձոր և Ալավերդի (Լոռու մարզ), Արմավիր (Արմավիրի մարզ), և Գորիս (Սյունիքի մարզ):

Սեղմեք այստեղ՝ ամբողջական տեղեկատվության և գրանցման համար անհրաժեշտ կոնտակտային տվյալների համար:

EU4Business-ի «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ), Արմավիրի զարգացման կենտրոնի, Ռազմավարական զարգացման գործակալության, «Սպիտակ-Ֆերմեր» և «Սյուն» ՀԿ-ների կողմից: Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությունը և ստեղծել կայուն զբաղվածության հնարավորություններ Հայաստանի Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում:

Ամենավերջինը Նորություններ
am az ge md ua
17.10.2022
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Եվրոպական միությունը մեծացնում են իրենց աջակցությունը արևելաեվրոպական, կովկասյան և Միջերկրական ծովի հարավային և արևելյան տարածաշրջանների երկրներում գործող թերսպասարկվող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ): Նշված երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։
am
12.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) հինգ տարի մարման ժամկետով $10 միլիոն է տրամադրել ԱրարատԲանկին՝ ֆինանսավորելու Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)։
am
05.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի Զարգացման մեխանիզմը (EFSE DF) կաջակցի Հայաստանում գործող SmartGateVC վենչուրային կապիտալի հիմնադրամին՝ վաղ փուլում գտնվող ստարտափների և հետազոտություններով ու մշակումներով (R&D) զբաղվող ընկերությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման գործում:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները