Հայաստանում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ հետաքրքրության հայտերի ընդունման հայտարարություն

Հայաստան
Հայաստանում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ հետաքրքրության հայտերի ընդունման հայտարարություն

Եվրոպական միությունը հայտարարել է Հայաստանում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ հետաքրքրության հայտերի ընդունման մասին՝ հրավիրելով ԵՄ/ԵՏԳ և Հայաստանի մասնավոր ընկերություններին ներկայացնել ներդրումային ծրագրեր։

Նախաձեռնության նպատակն է աջակցել ներդրումներին, որոնք համահունչ են EU Global Gateway ռազմավարության առաջնահերթություններին և նպաստում են ԵՄ–Հայաստան տնտեսական համագործակցության, մրցունակության և արժեքային շղթաների ինտեգրման ամրապնդմանը։

Առաջնահերթ ոլորտներն են՝

  • Էներգետիկա, կլիմա և կանաչ անցում
  • Տրանսպորտ, լոգիստիկա և առևտրի դյուրացում
  • Թվային տեխնոլոգիաներ, նորարարություն և գիտելիքահեն տնտեսություն
  • Առողջապահություն
  • Կրթություն և հետազոտություն
  • Առաջադեմ արտադրություն և արդյունաբերականացում
  • Գյուղատնտեսություն և ագրոպարենային արդյունաբերություն

Մրցույթին կարող են մասնակցել ԵՄ/ԵՏԳ երկրներում կամ Հայաստանում գրանցված մասնավոր ընկերությունները, համատեղ ձեռնարկությունները և կոնսորցիումները։ Իրավասու նախագծերը պետք է իրականացվեն Հայաստանում և ունենան առնվազն 30 միլիոն եվրո ընդհանուր ներդրումային ծավալ, որի առնվազն 20%-ը պետք է ֆինանսավորվի ծրագրի նախաձեռնողի սեփական միջոցներով։

Ներդրումային առաջարկները կգնահատվեն ռազմավարական համապատասխանության, սոցիալ-տնտեսական ազդեցության, նորարարական ներուժի, ֆինանսական կենսունակության և ԵՄ բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) չափանիշներին համապատասխանության հիման վրա։

Հայտերի ընդունման հարթակը բաց է 2026 թվականի մայիսի 5-ից՝ 12 ամսվա ընթացքում։ Հայտերը կդիտարկվեն ներկայացման հերթականությամբ։

Հետաքրքրված ընկերությունները կարող են ներկայացնել իրենց առաջարկները EU Survey հարթակի միջոցով։

Հարցերի և պարզաբանումների համար կարող եք կապ հաստատել հետևյալ էլ. հասցեով՝ ENEST-A3@ec.europa.eu։

Ներկայացրեք ձեր հետաքրքրությունը այստեղ՝

EU Survey submission form

Բացահայտեք ԵՄ բիզնես և ներդրումային այլ հնարավորություններ

ԵՄ-ի կողմից աջակցվող բիզնեսի, ներդրումային և ֆինանսավորման հնարավորություններով հետաքրքրված ընկերությունները կարող են նաև այցելել Եվրոպական հանձնաժողովի հատուկ Business Opportunities հարթակը, որտեղ ներկայացված են բաց հայտեր, ֆինանսավորման հնարավորություններ և ներդրումային նախաձեռնություններ գործընկեր երկրներում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝
Business Opportunities website

 
Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները