You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նոր ծրագիր, որն ուղղված է Հայաստանի հյուսիսում գտնվող Դիլիջանում և հարակից համայնքներում տնտեսական աճի խթանմանը։

«Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագիրը նպատակ ունի խթանել բիզնեսի զարգացումը և նպաստել Դիլիջան համայնքում աշխատատեղերի ստեղծմանը` ներդրումներ կատարելով կոշտ և փափուկ ենթակառուցվածքներում։ Օրինակ՝ խորհրդային ժամանակներից լքված կարի ֆաբրիկայի հատվածը կվերածվի բիզնեսի, ձեռնարկատերերի և համայնքային ծառայությունների համար նորարարական տարածքի:

Ծրագիրը կիրականացվի Դիլիջանի համայնքապետարանի կողմից՝ Եվրոպական միության և IDEA հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Ծրագրում ԵՄ ներդրումը կազմում է 1 միլիոն եվրո։

«Մենք լիահույս ենք, որ վերագործարկվող Կարի ֆաբրիկան կխթանի տնտեսական ակտիվությունն ինչպես Դիլիջանում, այնպես էլ Տավուշի մարզի ողջ տարածքում՝ մարզային փոքր և միջին բիզնեսներին ընձեռելով ինկուբացիայի և աքսելերացիայի հնարավորություն, ինչպես նաև վերջիններիս հասու դարձնելով անհրաժեշտ խորհրդատվական և աջակցության ծառայություններ»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ամենավերջինը Նորություններ
am
18.03.2024
Եվրոպական միությունը շատ ակտիվ է նոր բիզնեսների զարգացմանն աջակցելու հարցում, մասնավորապես՝ կանանց շրջանում, եւ առավել եւս՝ ՀՀ մարզերում: Այնպես որ, մի կարծիր, թե անպայման պետք է գտնվես Երեւանում, ունենաս բարձրագույն կրթություն կամ արդեն իսկ հիմնադրված բիզնես՝ ԵՄ կողմից աջակցություն ստանալու համար:
am
23.01.2024
Ի տարբերություն խոշոր քաղաքային կենտրոնների, Հայաստանի գյուղական բնակավայրերում կանանց առաջարկվող աշխատատեղերի պակաս կա՝ անկախ նրանց տարիքից: Շիրակի մարզը ասվածի վառ օրինակներից է․ այստեղ կանանց գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ։
am
04.12.2023
Հայաստանյան առաջատար բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կստանա երկու հավասար վարկերից բաղկացած 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում՝ մասնավոր հատվածի վերավարկավորման նպատակով։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները