Հայաստան. EU4Business-ի դրամաշնորհային մրցույթ Շիրակի մարզի ՏՏ ընկերությունների համար

Հայաստան
Հայաստան. EU4Business-ի դրամաշնորհային մրցույթ Շիրակի մարզի ՏՏ ընկերությունների համար

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը և Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը EU4Business-ի «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում հայտարարել են ՏՏ ոլորտի գործընկեր կազմակերպությունների համար նախատեսված նոր դրամաշնորհային մրցույթ: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մայիսի 20-ը:

Դրամաշնորհի նպատակն է աջակցել Շիրակի մարզում գործող ՏՏ ընկերություններին իրենց գործունեության շրջանակն ընդլայնելու և անձնակազմը նոր մասնագետներով, մասնավորապես կրտսեր ծրագրավորողներով համալրելու գործում: 

Մասնակցության պայմանները

Դրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել միայն այն ՏՏ ընկերությունները, որոնք՝ 

  • ծրագրի հետ կնքել են համագործակցության համաձայնագիր,
  • գրանցված են 2013 թ. հունվարի 1-ից և գործում են Շիրակի մարզում,
  • պարտավորվում են համաֆինանսավորել ընդլայնմանն ուղղված ընդհանուր բյուջեի առնվազն 10%-ը: 

Ի՞նչ ծախսեր է հնարավոր իրականացնել դրամաշնորհի միջոցներով

Դրամաշնորհի միջոցները կարող են ծախսվել միայն հետևյալ ուղղություններով՝

  • նոր աշխատակիցներով համալրման համար անհրաժեշտ միջոցների գնում (կահույք, համակարգիչ և այլն),
  • արտադրանքի առաջխաղացման հետ կապված ծախսեր,
  • ընկերության գործունեության շրջանակի ընդլայնմանն ուղղված մարկետինգային և բիզնեսի զարգացման ծախսեր: 

Դրամաշնորհային միջոցները չեն կարող օգտագործվել որևէ տեսակի աշխատավարձի վճարման համար: 

Դիմելու ընթացակարգի և չափանիշների մասին ամբողջական տեղեկատվության համար այցելեք դրամաշնորհի հայտարարության էջ:

ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող EU4Business նախաձեռնության շրջանակներում, «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագիրն աջակցում է Շիրակի մարզում տնտեսական զարգացմանը՝ ուսուցման և ֆինանսական օգնության միջոցով խթանելով երիտասարդ գործազուրկ անձանց հմտությունները և ՏՏ համայնքի բիզնես զարգացումը: Ծրագրի շրջանակներում մշակվում են ինտենսիվ ՏՏ ուսուցման դասընթացներ աշխատանք փնտրող երիտասարդների համար և իրականացվում են ուղղորդման ծրագրեր, որոնք ուղղված են երիտասարդների և ՏՏ ոլորտի հնարավոր գործատուների միջև կապի հաստատմանը: Ծրագիրը Շիրակի մարզի ՏՏ ոլորտի ընկերություններին տրամադրում է բարելավված աջակցության փաթեթ՝ դրանց մրցունակության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները