
Կատալիստ հիմնադրամը մեկնարկել է գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի իր նոր հարթակը:
Ծրագիրը ֆինանսավորվում է «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության (EU4Business) «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի կողմից և նպատակ ունի արագացնել ու բարելավել տեղական գիտության, արդյունաբերության, ակադեմիական շրջանակների, կառավարության և դոնոր համայնքի ներկայացուցիչների միջև համագործակցությունը:
Սեպտեմբերի վերջին տեղի ունեցած գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների տրանսֆերի բացման համաժողովի մասնակիցներին ողջունեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ ասելով. «Հույս ունեմ, որ այսօրվա նախաձեռնությունը կօգտագործի Հայաստանի և հայկական սփյուռքի ներուժը կիրառական և հիմնարար հետազոտությունների շուրջ և կխթանի գիտելիքահեն ընկերությունների և գիտական համայնքի միջև համագործակցությունը»: