Տարածաշրջանային դիրքորոշման փաստաթուղթը, որը East Invest 2 ծրագրի ներդրումն է Տալլինում այս հոկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գործարար համաժողովին, պարունակում է ՓՄՁ-ների համար գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մի շարք լայնամասշտաբ առաջարկություններ:
Հունիսի 21-ին Կիևում անցկացված East Invest 2 ծրագրի եզրափակիչ համաժողովին ներկայացված տարածաշրջանային դիրքորոշման փաստաթուղթը մշակվել է վեց ԱլԳ երկրների շուրջ 200 բիզնես ասոցիացիաների ներդրմամբ:
Հիմնական առաջարկություններ
Խրախուսելով թվային լուծումների համընդհանուր ներդրման անհրաժեշտությունը՝ փաստաթղթի հիմնական առաջարկությունները ներառում են նաև հետևյալը՝
- ՓՄՁ-ների համար վարչական ընթացակարգերի դյուրացում և խաղի հավասար պայմանների ստեղծում արդար մրցակցության օրենքների միջոցով
- ՓՄՁ-ների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացում, որպեսզի նրանք կարողանան իրականացնել վարկերի և ֆինանսավորման համար դիմելու բարդ ընթացակարգեր
- ԱլԳ երկրներում առցանց հարթակի ներդրում՝ ՓՄՁ-ներին հնարավորություն տալով կապ հաստատելու միմյանց հետ և հեշտությամբ տեղեկատվություն ստանալու
- Յուրաքանչյուր երկրում նորարարական մարմինների հիմնում
- Երկրներում հմտությունների բացի վերացում կրթական բարեփոխումների միջոցով և բիզնես համայնքների ներգրավում ուսումնական ծրագրերի մշակմանը
- ՓՄՁ-ների համար հարկային և մաքսային համակարգերի պարզեցում ու կայունացում և նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքի դրսևորում՝ ինչպես պետական և ավելի մեծ ձեռնարկությունների դեպքում
- Օժանդակություն ՓՄՁ-ներին առևտրով զբաղվելու տեխնիկական արգելքների հաղթահարման հարցում՝ նրանց առավել հասանելի դարձնելով ստանդարտացման և վկայագրման ծառայությունները:
Պետական-մասնավոր համակարգված երկխոսության
Բիզնեսի աջակցության և մասնավոր հատվածի կազմակերպությունները նաև կոչ են արել քաղաքական ղեկավարությանը համակարգված երկխոսություն իրականացնել պետական ու մասնավոր հատվածների միջև՝ ներգրավելով ՓՄՁ-ներին՝ որպես բարեփոխումների մշակման ու իրականացման կարևոր տարրեր: