ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Միջազգային առևտրի կենտրոնի (ITC)՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի հետ համատեղ հայտարարում են 2027 թվականին նախատեսվող միջազգային հեղինակավոր ցուցահանդեսների մասնակցության հայտերի հավաքագրում։
Ցուցահանդեսների մասին
Texworld Apparel Sourcing (Փարիզ, Ֆրանսիա) - Հունվարի 25-27 և սեպտեմբեր 2027թ․, հագուստ արտադրողների համար նախատեսված Եվրոպայի առաջատար B2B հարթակներից է, որը միավորում է 1300+ արտադրողների շուրջ 35 երկրներից։
Ready to Show (Միլան, Իտալիա) - Փետրվարի 20-22, 2027 թ․, հագուստ արտադրողների համար նախատեսված Իտալիայի առաջատար B2B հարթակներից է, որը միավորում է 300+ արտադրողների շուրջ 30 երկրներից։
A+A Düsseldorf (Դյուսելդորֆ, Գերմանիա) – Հոկտեմբերի 20-22, 2027 թ․, Աշխատանքային, ֆունկցիոնալ, պաշտպանիչ հագուստ արտադրողների աշխարհի խոշորագույն ցուցահանդես է, որը միավորում է 2,200+ արտադրողների ավելի քան 60 երկրներից։
Հայտերի ընդունման վերջնաժամկետ․ Հոկտեմբերի 16, 2026 թ․
Ինչպես դիմել․ Լրացրեք առցանց հարցումը հետևյալ հղումով։