Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրների տեղական իշխանություններին խրախուսվում է դիմել ֆինանսավորման համար, ինչն իրենց քաղաքներին կօգնի ստանձնել տարածաշրջանում տնտեսական աճի ու աշխատատեղերի ստեղծման առաջնորդությունը:
«Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման» մրցույթի հրավերի ուշադրության կենտրոնում այն քաղաքներն են, որոնք արդեն ունեն Տնտեսական զարգացման տեղական ծրագիր, որը համահունչ է նախաձեռնությանը և նախատեսված է «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման» հայեցակարգում:
Ընտրված քաղաքները կդառնան «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության առաջատարներ՝ իրականացնելով այնպիսի փորձնական ծրագրեր, որոնց միջոցով ցույց կտրվի, թե ինչպես կարելի գործնականում իրագործել իրենց պլաններում ներառված կոնկրետ գործողությունները: Այդ գործողությունները, մասնավորապես, նպատակ են հետապնդում խթանելու ձեռներեցության զարգացումը, բարելավելու գործարար միջավայրը և (կամ) հեշտացնելու ֆինանսական ռեսուրսների տեղական հասանելիությունը:
Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դրամաշնորհային հայտերը ֆինանսավորելու համար տրամադրվում է ընդհանուր 9.5 միլիոն եվրո:
Խրախուսվում են նաև ոչ պետական դերակատարներ ներառող միավորումների, օրինակ՝ ՓՄՁ-ների և գործարար ասոցիացիաների, ինչպես նաև ԵՄ/ԵՏԳ կամ այլ ԱլԳ կամ IPA (Անդամակցության աջակցության գործիք) երկրների իրենց գործընկերների հետ ասոցացված տեղական իշխանության մարմինների հայտերը: Առանձնապես ողջունելի են կանանց և երիտասարդների զբաղվածությանը կամ ձեռներեցությանն ուղղված գործողությունները:
Դիմել
Հավակնորդ ծրագրերի հայեցակարգային փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչև 2017 թ. մայիսի վերջը, իսկ ամբողջական հայտադիմումները՝ մինչև 2017 թ. օգոստոսի վերջը:
Լրացուցիչ տեղեկություններ մրցույթի մասին: